Ցավի մասին պիտի խոսել

Ցավերը տարբեր են լինում, քանի որ տարբեր են նաև դրանք կրող մարդիկ։ Բայց ցավը չունի համեմատության աստիճաններ։ Դու կարող ես գոռալ, կարող ես լուռ կուչ գալ, դրանից ցավն ավելի կամ պակաս չի դառնում։ Հայրենիքի հանդեպ իր ցավոտ սիրո պատմությամբ այս անգամ մեզ հետ համաձայնեց կիսվել խնապատցի Անահիտ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։ Աշխատում էր Ասկերանի մշակույթի … Մանրամասն

ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՊԱՀԵԼ Է ՊԵՏՔ, ՈՐ  <<ԱՐՑԱԽԸ>> ՉԿՐԿՆՎԻ

Ծանր իրավիճակ էր շրջափակված Արցախում, բայց մենք   աշխատանքի էինք գնում, մեր երեխաները` դպրոց, մանկապարտեզ, երբ  չգիտեինք  ոճրագործ ցեղի կեղտոտ  քայլերը։   Երբեմն ինքս ինձ հարցնում էի` որտեղի՞ց ենք մեծով թե փոքրով ուժ ստանում, որ դիմանում ենք այդ ամենին, ու երբ հետադարձ հայացք  էի  ձգում  հայ ժողովրդի անցյալին, հասկանում էի, որ դարերն են  մեզ պատգամել, որ  … Մանրամասն

ՑԱՎԻ ՄԱՍԻՆ ՊԻՏԻ ԽՈՍԵԼ

“Թունելի վերջում միշտ էլ լույս կա՛՛,-արդեն որերորդ անգամ անցնելով Պուշկինի լեռնանցքի թունելով՝ կրկնում եմ մտովի։ Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի խորհրդավոր հատվածն է՝ 1830մ երկարւթյամբ ավտոխճուղային թունելը, որը հաճախակի մնալով առանց էլեկտրական լուսավորության՝ բացարձակ խավարի պայմաններում իմ ուղեղում ակամա զուգորդվում է արցախցու կարգավիճակի հետ։ Փակում եմ աչքերս։ Միևնույն է, այդպես էլ եմ զգալու Բազումի լեռնաշղթայի վրա շողացող լուսատուին, … Մանրամասն

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԵՌՆԵԼ, ՔԱՆ ԹԵ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՐՑԱԽԻՑ. ԱՆԴՐԱՆԻԿ ՂԱՋԱՆՅԱՆ

Կրթության, մշակույթի ու սպորտի ոլորտները լուսաբանելուց բացի «Լուսարար»-ը ստանձնել էր եւս մեկ առաքելություն. թերթի էջերում պարբերաբար զետեղվում էին Արցախյան բոլոր պատերազմների հերոսների սխրագործությունների, նրանց ապրած կյանքի ու գործունեության մասին պատմող հոդվածներ: Որքա՜ն ցանկալի կլիներ, որ այդ ոլորտում նոր էջեր չունենայինք, բայց խորը ցավով սկսում ենք արձանագրել վերջին՝ 2023թ. սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմի նահատակների մասին տեղեկություններ, … Մանրամասն

Մայր երկրում ենք` Արցախը մեր ներսում, մեր հոգում, մեր սրտում

Արցա’խ տվեք մեզ, ոչ թե` սահմանամերձ բնակավայրեր… Մեզանից յուրաքանչյուրը  աշխարհ է  կորցրել, որ հայրենիք է կոչվում, տուն-տեղ է կորցրել, հարազատ օջախներ… Սառեցրիք մեր դեմքի ժպիտները, սպանեցիք մեր հույսն ու հավատը,  մեր կենսուրախ կյանքը հոշոտեցիք, խաթարեցիք մեր անցնելիք ճամփան, գցեցիք դռնեդուռ, ու հիմա ծայրամասային  բնակավայրեր, նորից թշնամուն դեմառդեմ։  Վերադարձրե’ք մեր հինավուրց դրախտավայրը, մեզ վերադարձրե’ք մեր  ճաքճքած  … Մանրամասն

ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Երևանի Աբովյան 13 հասցեում գործող Իգիթյան գեղագիտական կենտրոնում եռուզեռ էր․ հավաքվել էին Արցախի շնորհաշատ ու տաղանդավոր երեխաները՝ վայելելու ամիսներ տևած իրենց քրտնաջան աշխատանքի քաղցր պտուղները։ Ներկա էին մասնակից երեխաները, նրանց ծնողները, արվեստի գեղահրաշ դռները նրանց առջև բացող մանկավարժ-վարպետները, հյուրեր, կենտրոնի աշխատողներ։ Երեխաներին դասավանդող արցախցի 10 վարպետ-ուսուցիչները նախ դասընթացների միջոցով հմտություններ են ձեռք բերել ու կատարելագործվել, … Մանրամասն

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ – ՀՈՎՀ․ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր բանաստեղծության մեջ մելամաղձոտությունը, ողբը կտիրեն․
Թումանյանի գործը փթթում մըն է հոգեկան լուսավոր ու արու առողջության․
անոր երգը ուժի, զվարթության, հավատքի, լավատեսության պոռթքում մըն է,
պայծառ ու խրոխտ նույնիսկ ցավի արտահայտության մեջ։
Արշակ Չոպանյան

Մանրամասն

Ա.  ԴԵՄԻՐՃՅԱՆԻ <<ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ>>  ՎԻՊԱԿԻ ՆՈՐՕՐՅԱ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գիտական հոդվածների, գրքերի և ֆիլմերի հեղինակ Արմենուհի Դեմիրճյանից վերջերս իր հրատարակած <<Հայկ Նահապետ>>  վիպակը նվեր ստացա։ Ինձ հետաքրքրեց այդ գիրքը նոր օրերի համադրության մեջ,  որի նյութը  բխում է նաև  մանկավարժի իմ մասնագիտությունից։  Կարդացի մի  շնչով, նոր հայացքով`  հին ու  նոր օրերի Հայաստանը հայացքիս առջև, երբ  հազարամյակներ առաջվա … Մանրամասն

ՀՈՒԶԻՉ ՀԱՄԵՐԳ

Մի քանի օր առաջ հարևանուհիս ինձ հրավիրատոմս տվեց` ներկայանալու Հայաստանի կույրերի միավորման (ՀԿՄ)  երաժշտական կոլեկտիվների համերգին, որի երգչախմբում նաև ինքն է ընդգրկված: Այն տեղի ունեցավ Արաբկիր վարչական շրջանում գտնվող ՀԿՄ Ս. Շահնազարյանի անվան մշակույթի տան դահլիճում:

Մանրամասն

ԵՐԲ ԱՇԽԱՐՀԻՑ ՄԵԿՈՒՍԱՑԱԾ ԱՐՑԱԽԸ ԿՈՒԼ ԷՐ ԳՆՈՒՄ

1 Արցախից  բռնատեղահանվելուց հետո  հասկացա, որ հայրենիքում մնաց իմ ուսուցչությունը: Այն մանկավարժի պատվաբեր գործունեություն էր Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում, այն ճանապարհ էր, որ տարիներով անցա մի մանկավարժական  և բազմաթիվ  աշակերտական  կոլեկտիվներում, որտեղ մեծ հարգանք ու սեր կար Ուսուցչի հանդեպ: Այն պատվաբեր ճանապարհ էր, որով անցնողը հպարտություն է զգում, որ իրեն բախտ է վիճակվել … Մանրամասն