Շարունակվող աջակցություն

«Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» կատարած գործունեության մասին Արցախում, հատկապես Քաշաթաղի շրջանում, շատ եմ անդրադարձել։ Հիմնադրամն այսօր էլ, իր գործադիր տնօրենի՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, Բերձորի պատվավոր քաղաքացի, Արցախյան ազատամարտին մեծ աջակցություն ցուցաբերած պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի գլխավորությամբ, շարունակում է աջակցել տեղահանված արցախցիներին։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, հարևան Ներքին Սուս և … Մանրամասն

50  ՏԱՐԻ ԱՆՑ

50 տարիների ընթացքում անհնարին թվացող ցանկալի հանդիպումը կուրսեցիներով օրեցօր դառնում էր հնարավոր, ու մենք սրտատրոփ այդ հանդիպմանն էինք սպասում։ Արցախի բռնի տեղահանումից հետո ավելի շատ սկսեցինք իրար փնտրել ու կարողացանք կապ հաստատել։ 2020 թվականից հետո, երբ Քարվաճառն էլ նվիրեցին թշնամուն, ոմանք մնացին Հայաստանում, որոշներն էլ սփռվեցին օտար ափերում /հայի բախտ․․․/։ Քոչվորները եկան, թալանելով տիրոջ իրավունք … Մանրամասն

ՄԵԾ ԱՂԵՏԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Մեկ տարի է անցել 2023-ի սեպտեմբերի 19-ի դաժան մարտերից եւ դրան հաջորդած դժբախտություններից մեկից, որ պատուհասեց արցախցիներին. Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում պայթյուն տեղի ունեցավ, որին զոհ դարձան նույնքան մարդիկ, որքան մեկօրյա պատերազմի ժամանակ: Սեպտեմբերի 25-ը դարձավ արցախցիների սեւ օրերից մեկը եւ ավելացավ սեպտեմբերյան չարաբաստիկ դեպքերի ցուցակում: Իսկ պայթյունից հրաշքով փրկվածների համար այդ … Մանրամասն

ՄԵՐՍՈՂ  ՏԻԳՐԱՆ  ՀՈՎՍԵՓՅԱՆԸ  ԱՇԽԱՏԵԼՈՒ  Է  ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արցախի հայաթափման ու բնակչության բռնատեղահանման տարելիցին ընդառաջ արցախցիների մոտ ակտիվացել են տագնապներն ու սթրեսային վիճակները: Իրավիճակի վերապրման համապատկերին շատերի մոտ գլուխ են բարձրացրել հոգեսոմատիկ հիվանդությունները: Արցախցիներն ուղղակիորեն կարիք ունեն հոգեբանական աջակցության, նոր դրական հույզերի ապրման, հոգսերից կտրվելու, ցրվելու եւ պարզապես հանգստանալու: Որքան էլ մղձավանջային թվա իրավիճակը, այնուամենայնիվ ելքեր միշտ էլ կարելի է գտնել թեկուզ ժամանակավոր, … Մանրամասն

 Տունդարձի հույսը չի մարել

Մեր ազգը վերստին միավորվեց ու վերադարձավ իր արմատներին Արցախյան շարժման օրերին։ Խորհրդային կարգերի օրոք արհեստական ստեղծված Ադրբեջանի Հանրապետության կազմում մնացին հայոց տարածքների մեծ մասը՝ Ուտիքը, Արցախը, Նախիջևանը, Սյունիքի մի հատվածը և այլն։ 70 տարի մնալով Ադրբեջանի կազմում՝ Նախիջևանը 1980-ականներին գրեթե հայաթափ էր եղել։ Նույն ճակատագրին էր արժանանալու նաև Արցախը, և դրա դեմն առնելու համար 1988-ի … Մանրամասն

ԱՂԵՏՆԵՐՈՎ ԱՆՑԱԾ ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Ամեն անգամ Արցախը սրտիս մեջ փայփայած եմ խոսք  գրում։ Ցավախառն են ապրումներս, երբ  խորտակված եմ տեսնում հայրենիքում խաղաղ ապրելու  երազանքները…Հազարավոր   արցախցիների  իրավունքներ խախտվեցին,  երբ  շրջափակման մեջ էինք,  նկուղներում  կուչ եկած,  պատերազմի, բենզինլցակայանի պայթյունի սարսափով, բռնատեղահանության ճանապարհին… Ժամանակի ու տարածության մեջ  երբեմն ինձ մոտ փոխվում է  ես-ի գիտակցումը, ու հայացքս գամվում է մի կետի…  Մտածումներիս խառնարանում  … Մանրամասն

ՍԵՊՏԵՄԲԵՐԵՐԿՈՒՍՅԱՆ  ԱՆՓՈՓՈԽ  ԽՈՐՀՈՒՐԴԸ

Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի  Հանրապետութթյան  հռչակման օրն է։ Ավելի քան երեք տասնամյակ մենք այն ընկալել ենք որպես Արցախի պետականության գլխավոր տոն, թեպետ կապված Արցախյան շարժման հետ՝ հիշարժան այլ օրեր էլ ունենք։ Դրանց շարքում են փետրվարի 20-ը՝ ի նշանավորումն 1988-ի փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի պատմական որոշման, այնուհետև 1989թ․ դեկտեմբերի 1-ի՝ վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և … Մանրամասն

ՇԻՆԱՔԱՐ ԴԱՐՁԱԾ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ

Մեր հայրենիքի Սյունիք և Արցախ աշխարհների մի հատվածը, որ 18-րդ դարակեսից սկսած մինչև 1920-ական թվականներին հայաթափ էր եղել ու բնակեցվել մահմեդականներով, խորհրդային կարգերի հաստատման օրվանից բռնակցվեցին Ադրբեջան կոչվող արհեստական հանրապետությանը։ Ադրբեջանի կազմում հայոց բռնակցված տարածքներում ձևավորվեցին մի քանի վարչական շրջան։ Քարվաճառը դարձավ Քելբաջար, Սյունիքի Քաշաթաղի մի հատվածը Արցախի Վայկունիք և Բերդաձոր գավառները՝ Լաչին, Կովսականը՝ Զանգելան, … Մանրամասն

Ցերեկույթ՝ արցախցի երեխաների մասնակցությամբ

Երևանում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնն արդեն 30 տարվա պատմություն ունի։ Հիրավի հուսո տուն է այդ կենտրոնը, որն ստեղծման օրվանից բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացրել ու շարունակում է։ Իրականացվող ծրագրերի հիմնական շահառուներն են միայնակ տարեցները, հաշմանդամները, կարիքավոր ընտանիքները, ծնողազուրկ երեխաները և այլոք։ Վերջին տարիներին շահառուների շարքում կան նաև Արցախից բռնի տեղահանվածնեը, սիրիահայեր։ Այսօր առավել է … Մանրամասն

Սևանա լճի ափին՝ 4-րդ անգամ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կազմավորված «Միհր» մշակութային կրթամարզական հասարակական կազմակերպությունը, որն այժմ գործում է Երևանի Այգեձոր փողոցում, 2024թ. օգոստոսի սկզբից Սևանա լճի ափին՝ Շողակաթ գյուղի մոտակայքում, իրականացրեց 4-րդ վրանային ճամբարը: 10 օր «Միհր»-ի սաները՝ ճամբարի համակարգող ու պատասխանատու Գոռ Մանուկյանի ղեկավարությամբ, ակտիվ հանգիստն անցկացրեցին այս գեղատեսիլ վայրում՝ հագեցած առօրյայով: «Միհր»-ը կազմավորման օրվանից  իրականացնում է մեծ … Մանրամասն