ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՎԱՆԴՈՒՅԹ

Հունիսի 14-ը, ըստ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի նախկին տնօրեն, երջանկահիշատակ  աստղագետ և տոմարագետ Գրիգոր Բրուտյանի, Հայոց Հին Նոր տարին է։ Աստղագետի համոզմամբ՝ հին հայկական օրացույցն ունեցել է 300 օր` 10 ամիս, յուրաքանչյուրը` 30-ական օրով։ Իսկ մեր նախնիները տարվա սկիզբը նշել ու տոնել են ամառային արևադարձից 8 օր շուտ՝ հունիսի 14-ին։ Այդ օրը կայացել է նաև մեծ … Մանրամասն

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԻՆՔԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունիսի 11-ին Երևանում՝ «Անի պլազա» հյուրանոցի դահլիճում, կայացավ գրքի շնորհանդես, որին ներկա էին հիմնականում արցախցիներ։ Ռուսաստանյան «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է Յուրի Նավոյանը, համանուն մատենաշարի շրջանակներում 2024թ․ 500 օրինակով հրատարակել է ռուս ճանաչված լրագրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Վիկտոր Կոնոպլյովի «Հայկական երկինքը» գիրքը, որում տպագրված են հեղինակի՝ տարբեր տարիներին գրված բանաստեղծություններ, ակնարկներ և հրապարակախոսական հոդվածներ՝ … Մանրամասն

ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

Այսօր ամբողջովին հայաթափ Արցախը բոլորիս մտքում է, կանչում է իր տիրոջը։ Ծանր իրողությունը տանջում է և ստիպում՝ արցախցին հնարավորինս միասին լինի՝ անկախ ՀՀ որ տարածքում է բնակվում, թեկուզ՝ արտերկրում։ Այս առումով կարևոր է, որ հաճախակի կազմակերպվեն մշակութային, հոգևոր միջոցառումներ։ Հունիսի 2-ին Երևանում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում, կայացավ «Արցախի երեխաները՝ հանուն աշխարհի երեխաների իրավունքների» … Մանրամասն

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԵՐԱԽՏԱԳԵՏ ԱՇԱԿԵՐՏԸ

/Կորյուն Անանյան-120/ Մայիսի 7-ը հայ ազգային սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր  Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է, ու դա ևո մի առիթ էր, որ նրա անունը կրող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում՝ նրա գերեզմանի մոտ,  համախմբեր երաժշտասեր հասարակության անդամներին ու երաժշտական տարբեր օջախների ներկայացուցիչներին՝ խնկարկելու, ծաղիկներ խոնարհելու և ևս մեկ անգամ հարգելու մեծ  կոմպոզիտորի հիշատակը: … Մանրամասն

ԽՆԿԱՐԿՈՒՄ ՄԵԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Այսօր` մայիսի  7-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղի ունեցավ հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակին նվիրված խնկարկման ու ծաղիկների խոնարհման արարողություն, որին ներկա էին երաժշտասեր հասարակության անդամներ, ներկայացուցիչներ երաժշտական օջախներից: Հավաքվել էին բոլորը՝ մեծ կոմպոզիտորին ասելու՝ շնորհակալություն: Ասում են՝ Սպենդիարյանը որտեղ էլ լիներ, իր շուրջն էր համախմբում մարդկանց՝ հիմնականում երիտասարդների: … Մանրամասն

ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՍԵՄԻՆԱՐԸ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում տեղի ունեցավ Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը: Բանախոսը՝ պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, հանդես եկավ ,,Կարասային թաղումների մշակույթը և քրիստոնեական սրբերի մասունքների փնտրտուքները վաղ միջնադարում,, թեմայով: 5-6-րդ դարերում, երբ եկեղեցիները ստեղծում էին Քրիստոսի, նրա աշակերտների ու Երուսաղեմի հետ կապերի մասին առասպելները, էական դերակատարում են ձեռք բերում այդ կապերի … Մանրամասն

ԿՅԱՆՔԸ ԳՐՔԵՐԵՆ

Գրքերը մտքերի նավեր են՝ ժամանակի ալիքներով թափառող և  իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող։Ֆրենսիս Բեկոն Տարաբնույթ հետաքրքիր միջոցառումներով պայմանավորված՝ մարդկային հոսքը երբեք չի դադարում դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան։ Նրա ողջ կոլեկտիվը ժրաջան մեղվի պես օրնիբուն աշխատում է։ Այստեղ են գալիս բոլոր տարիքի մարդիկ՝ մանկապարտեզից, դպրոցներից՝ իրենց ուսուցիչներով, երիտասարդներ, ուսանողներ, գիտության անխոնջ մշակներ՝ վայելելու այն … Մանրամասն

ԲԱԶՄԱԲԵՂՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, ԳԻՏՆԱԿԱՆԸՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ-95

Հունվարի 22-ին լրացավ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ  Սոկրատ Խանյանի ծննդյան 95-ամյակը: Բազմավաստակ գրողն ու գիտնականը երիտասարդական ավյունով ու եռանդով գիտամանկավարժական և  ստեղծագործական բեղմնավոր աշխատանք էր կատարում Արցախում՝ գրեթե ամեն տարի հանրությանն ընծայելով նոր ուսումնասիրություն կամ բանաստեղծությունների ժողովածու:  Նրա գրչին են պատկանում շուրջ երեք տասնյակ բանաստեղծությունների ժողովածուներ, 40-ից … Մանրամասն

ՍԵՎ-ԿԱՊՈՒՅՏ-ՄՇՈՒՇԱԳՈՒՅՆ ԼԵՌՆԵՐ

(Պատմվածք) ԿԻՄ   ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Պատմի` լսեք: Աշխարհի բոլոր կողմերը ման եկած, տեսած հող ու ջուրը ոտի տակ տված, նախ ռուսի բանակում` ճապոնացու դեմ կռվեց, հետո գերմանական ֆրոնտում վիրավորվեց` տուն պիտի գար, չեկավ: Ոտի վիրավորն ի՜նչ է, երկու ամիս չանցած, լավացավ: Գնաց կռիվը շարունակի` տեսավ խառնակ է վիճակը: Հեչ գլխի ընկնելու բան չէր. ռուսի լեզուն ջրի պես … Մանրամասն

ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ «ՆՄԱՆԱԿԸ» ԳՐՔԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի քննարկումների դահլիճում կանգնելու տեղ չկար։ Ընթերցասերներին ու գրական աշխարհի հայտնիներին այստեղ էր բերել բազում գրքերի հեղինակ, ընթերցասեր լայն հասարակության /հատկապես երիտասարդների/ ուշադրության կենտրոն դարձած Աշոտ Աղաբաբյանի հերթական գիրքը՝  «Նմանակը»։ Ներկա էին գրչակից ընկերներ, հեղինակի հայտնի գրքերի բազմաթիվ երկրպագուներ, ընտանիքի հարազատներ։ Վեպը հեղինակի 11-րդ գիրքն է։ Հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող … Մանրամասն