ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ

Վերջերս Մոսկվայում կայացած «Սամբոյի հիմնադիրների գավաթի» խաղարկության ժամանակ ոսկե մեդալ է նվաճել Հայաստանը ներկայացնող, մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթի հաղթող, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, արցախցի մարզիկ Կարեն Սարգսյանը: Կարեն Սարգսյանը Հայաստանի հավաքականի միակ մարզիկն է, ում հաջողվեց մեդալ նվաճել այս միջազգային մրցաշարում, այն էլ բարձր կարգի՝ ոսկե մեդալ: Նա հանդես եկավ 58 կգ քաշային կարգում … Մանրամասն

ԱՐԴՅՈՔ  ՎԻՆԳՉՈՒՆԸ ԿԱՆԱՑԻ՞ Է

Մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ հետաքրքիր զրույց ունեցանք մարտարվեստների փորձառու մարզիչ Սայաթ Բաղդասարյանի հետ, որի ընթացքում պարզաբանեցինք, թե ինչո՞ւ են  վինգչուն մարտարվեստը հաճախ զուգորդում կանանց հետ, խոսեցինք արցախցի աղջիկների՝ մարտարվեստներին ներգրավվածության մասին եւ լսեցինք արցախցի մարզչի մաղթանքը տոնի առթիվ: – Սայա´թ, հաճախ վինգչուն մարտարվեստը զուգորդում են կանանց հետ՝ անգամ անվանելով այդ հզոր մարտարվեստը կանացի: Կմեկնաբանե՞ք՝ … Մանրամասն

ԴԱՎԻԹ  ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ  ՄԱՐԶԱԿԱՆ  ՀԱՂԹԱՆԱԿԸ՝  ԱԶԳԱՅԻՆ  ՈԳՈՒ  ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Դավիթ Խաչատուրյանը ծնվել է  1997թ. մայիսի 28-ին Երեւանում: Մի քանի տարի հետո հոր՝ Շուշին ազատագրող ազգային հերոս  Աշոտ Խաչատուրյանի աշխատանքի բերումով ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ: Սովորել է Ստեփանակերտի 2-րդ միջնակարգ, ապա 11-րդ ավագ դպրոցներում: Ավարտել է ԱրՊՀ մանկավարժության եւ սպորտի բաժինը: Դավիթ Խաչատուրյանը 2014թ. ՀՀ մուայթայի առաջնության չեմպիոն է, սանդա ուշուի Արցախի չեմպիոն, Հայաստանում կայացած … Մանրամասն

ԱՄԵՆԱՄԵԾ ՆՊԱՏԱԿՍ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՆ Է

Դավիթ Հովսեփյանը ծնվել է 2001թ. Արցախի Շուշի քաղաքում: Ավարտել է Շուշիի Խ. Աբովյանի անվան դպրոցը: 2019թ. մտել է ՊԲ ժամկետային զինծառայության: Մասնակցել է 44-օրյա պատերազմին: Դեռ յոթ տարեկան էր, երբ հետաքրքրություն ուներ սամբո մարզաձեւի հանդեպ: Շուշիից գնում էր Ստեփանակերտ մարզումների: Փոքր ժամանակ պարապում էր մարզիչ Ազատ Անդրյանի, հետո՝ մարզիչ Էռնեստ Միրզոյանի մոտ: Դավիթ Հովսեփյանը ՀՀ … Մանրամասն

ՓՈՔՐ ԹԻՄՈՎ՝ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔ

Միշտ հպարտանում ենք, երբ հայ մարզիկները միջազգային տարբեր մրցաշարերում դառնում են հաղթող ու Հայոց Եռագույնը ծածանում։ Հպարտանում ենք, երբ հնչում է մեր երկրի Օրհներգը։ Օրերս նույն հպարտությունն ունեցանք․ 2026թ․ փետրվարի 20–22-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում՝ Վուրցբուրգ քաղաքում, տեղի ունեցավ ձեռնամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության թիմը։ Փետրվարի 24-ին Գերմանիայից տուն վերադարձան Հայաստանի ձեռնամարտի ֆեդերացիայի նախագահը՝ … Մանրամասն

ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿԸ՝ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՇՈՒԻՍՏ

Հայաստանի ավանդական ուշուի հավաքականի առաջատար մարզիկ, երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Բաղրյանը Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձեւում: IWUF-ի հայտարարության մեջ նշվում է, որ Արսեն Բաղրյանը համարվում է Հայասատանի ամենաուժեղ մարզիկներից մեկը՝ աչքի ընկնելով բացառիկ ֆիզիկական տվյալներով, բարձր կարգապահությամբ … Մանրամասն

ՄԱՐԶԻՉ ԼԻՆԵԼՆ ԻՄ ԵՐԱԶԱՆՔՆ ԷՐ

Ճապոնական կարատե մարտարվեստով պարապող կամ առհասարակ մարտարվեստներով հետաքրքրվող մարդկանցից շատերին է հայտնի Արցախում հարգված մարզիչ Ժիրայր Պետրոսյանը: Ծնվել է 1992թ. հուլիսի 15-ին Ստեփանակերտում: 5 տարեկանից սկսել է հաճախել ավանդական կարատե-դո մարտարվեստի պարապմունքների: Փոքր տարիքում, դեռ լրիվությամբ չհասկանալով կարատե մարտարվեստի դերն ու նշանակությունը, փորձում էր պատճառներ գտնել պարապմունքներին չհաճախելու համար: Ծնողների կողմից չէր ողջունվում մարզումներից բացակայելը, … Մանրամասն

ՇԱՏ ԿՈՒԶԵԻ ԻՄ ՄԵԴԱԼԸ ՏԱՆԵԼ ԱՐՑԱԽ

ՀՀ «Սպորտի կառավարման կենտրոն» մարզահամալիրում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի հավաքականը բավականին լավ արդյունքներ ցույց տվեց՝ նվաճելով 38 մեդալ՝ 7 ոսկե, 17 արծաթե եւ 15 բրոնզե: Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է երկրորդ տեղը եւ արժանացել գավաթին, իսկ բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը արժանացել է «2025 թվականի լավագույն մարզիկ» մրցանակին: Բռնցքամարտի … Մանրամասն

ԳԱՐԵԳԻՆ ԱՂԱԲԱԼՅԱՆԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ՄԱՐԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Խառը մենամարտերը (MMA), որը կոչվում է նաեւ ՙմարտ առանց կանոնների՚, իրենից ներկայացնում է բազմաթիվ տեխնիկաների համադրությամբ կիրառվող մենամարտ: Խառը մենամարտերի մեջ ընդգրկված են 67 մարզաձեւի հզորագույն հնարներ, որոնցից են ջիու-ջիցուն, գրապլինգը: Դա լրիվ կոնտակտով մարտ է՝ հարվածային տեխնիկայի, ինչպես նաեւ կանգնած վիճակում  ու գետնին վարվող մարտի օգտագործմամբ: Ինչպես որ մարզաձեւն է ունիվերսալ, այնպես էլ դրանով … Մանրամասն

ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ՍՏԱՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարմինը մարզելու տարբեր համակարգերի մեջ գոյություն ունեն ստատիկ վարժություններ, որոնք սիրված են շատ մարզվողների կողմից, քանի որ «ձգում են» ամբողջ մարմինը՝ աշխատանքի կոչելով  մկանների հիմնական խմբերը: Ստատիկան լայնորեն կիրառվում է ֆիթնեսում: Դրա տակ հասկանում են այն ծանրաբեռնվածությունը, որի դեպքում մկանը (կամ մկանները) պահպանում է որոշակի երկարություն: Այսինքն՝ մկանը ծանրաբեռնվում է, բայց չի կծկվում. չի մեծանում … Մանրամասն