ԿԿՎԻ ԿԱՆՉԻՆ ԱԿԱՆՋ ՄԻ ԴԻՐ

Ձեղնահարկում, որը միաժամանակ առանձնատան խորդանոցն էր, օգոստոսյան շոգը եփ էր գալիս։ Շիկացած թիթեղյա ծածկի տակ ուր որ է բուղ էր ելնելու ամեն ինչից: Անգամ շոգեբաղնիքը սրա համեմատ մասխարա էր։ Եվ Սեդրակը, չնայած հազիվ մի ժամ կլիներ, ինչ ինքնակամ իրեն հանձնել էր ձեղնահարկի գերությանը, սակայն ամեն անգամ թաշկինակն արդեն երեսին, ծոծրակին, թիակներին քսելուց հետո մզում էր, … Մանրամասն

ՂԱՐԱԲԱՂՑԻՆ

Հրաչյա ԲԵԳԼԱՐՅԱՆ-90 Այսօր Հրաչյա Բեգլարյանը կդառնար 90 տարեկան։ Օրինակելի մարդու ուրույն տեսակ էր՝ բնավորությամբ, տաղանդով, կենսակերպով և անգամ մազերի սանրվածքով։ Լևոն Խեչոյանը նրան Ղարաբաղի Առյուծ էր անվանում և հենց այդ անվամբ էլ դիմում էր Հրաչյային։ Եվ իրոք, նման էր առյուծի, մանավանդ երբ զայրանում էր։ Խաղաղ մարդ էր, բայց անարդարության դեմ՝ անողոք։ Իր իսկ գրած <Ղարաբաղցին> … Մանրամասն

ԱՌՆՈ

            Հայոց պատմության հետագա էջերում առանձնակի տեղում կմնա Արցախի հերոսական ու ողբերգական արդեն 36-ամյա իրողությունը: Նույն ժամանակում  տեղի ունեցած իրադարձություններում էլ առանձնակի դեր են ունեցել շատ նվիրյալներ, որոնցից է Բերդաձորի զավակ Առնո Մկրտչյանը, որը ապրիլի 23-ին կդառնար 72 տարեկան, սակայն նա մեզ հետ է հոգով արդեն 31 տարի:

Մանրամասն

ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ`  ԴԺՈԽՔԻ  ԳՈՒՅՆԵՐՈՎ

Պատում Գ Բացվել էր կյանքի ճանապարհը, բացվել էր` ոչ թե ուրախություն պարգևելու, այլ միայն մեր ցավն ու կսկիծը բազմապատկելու համար: Հազարամյակների պատմություն ունեցող բնիկ իմ ժողովուրդը թողնում էր հողը հայրենական ու դառնում վտարանդի: Ո՞վ էր մեղավոր… Այդ պահին այս հարցը կոնկրետ պատասխան չուներ, միայն համոզված էինք, որ Արցախին մենակ թողեցին, մայր հայրենիքը ոչինչ չարեց` կանխելու … Մանրամասն

ՍԻԶԻՓՈՍԻ ԱՌԱՍՊԵԼԸ՝  ԿԱՐԵՎՈՐԻ ՀԱՄԱՐ

ԺԵՐԱՐԴ  ԳԵՐԳԵՐՅԱՆ

Ժերարդ Գերգերյանը միջազգային իրավունքի առաջադեմ ուսումնասիրություններ է կատարել Փարիզի Ասասի համալսարանում, Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, հոգեբանություն է ուսումնասիրել Փարիզի Դեկարտի համալսարանում:  Փարիզի Բարո փաստաբան է, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ մի շարք միջազգային ընկերություններում:

Մանրամասն

ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ԴԺՈԽՔԻ  ԳՈՒՅՆԵՐՈՎ

Պատում Բ

                Մութը խտանում էր, սարսափը` ահագնանում: Թևաթափ ու թևակոտոր դուրս եկանք տնից` մարող ճրագի պես հույսը հավատ դարձրած:

                Գյուղամիջում մարդկանց բազմություն էր հավաքվել, որին հերթով ավտոբուսներում էին տեղավորում երիտասարդ տղամարդիկ: Աղմուկ-աղաղակ չկար, բոլորը ահից սսկվել էին: Հուսահատ ու ահաբեկ դեմքերով իրար էին նայում մարդիկ , ու ոչինչ չէին խոսում: Ներսումս փլվում, փշրվում են վերջին հույսերս, բայց, միևնույն է, ոչինչ չէի զգում…

Մանրամասն

«ԼՈՒՍԱՐԱՐ»-Ի  ՄԵԾԱՀՈԳԻ  ԲԱՐԵՐԱՐԸ

Երվանդ Նահիկյանը ֆրանս-ամերիկացի ազգությամբ հայ ճարտարապետ է։ Նահիկյանների ընտանիքի ողբերգությունից վերածնունդ ապրած ճանապարհի պատմությունն արտացոլում է դարեր շարունակ իրենց նախնիների հողի  վրա ապրած, և Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանության զոհ դարձած բազմաթիվ հայ ընտանիքների տառապալից կյանքը։                 Այդ մռայլ պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջից: Երվանդի մեծ պապը՝ Տեր Վահրամ Նահիկյանը, Խարբերդում քահանա էր: Քրիստոնեական հավատքից … Մանրամասն

ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ԴԺՈԽԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Երբեք չեմ հրապուրվել դեպքերն ու իրադարձությունները անմիջական տպավորության տակ արձանագրելով: Դրանք նախ պիտի կարողանայի մարսել, այնուհետև թղթին հանձնել: Մտքերս փոթորկված ծովում հայտնված նավի բեկորների պես այս ու այն կողմ են թռչում, ու հավաքել չի լինում: Փոթորկված հոգիս էլ պատեպատ է տալիս իրեն ու խաղաղ անկյուն չգտնելովª չի հանգրվանում ոչ մի տեղ: Մեկ ծառս է լինում  … Մանրամասն

ԱՐԿԸ  ԽՓԱԾ  ՏԵՂԸ  ՉԻ  ԽՓՈՒՄ

/Պատմվածք/

Շատ բարձրում, երևի Աստծուն մերձ տարածքում, միալար դզզում էր անօդաչուն: Ուշանում էր պայթյունը՝ խնայելով ինչ-որ մեկին, որի մտքում այդ պահին գուցե թե իրենց տնամերձ բանջարանոցում ակոսի մեջ թեք ընկած բահն էր` ճիշտ ինչպես խրամապատին անփույթ հենած ինքնաձիգը: Մեկ ունկաչափ հեռավորության վրա անթիրախ Ճարճատյուն կար, որը Վանոյի աջ ականջի խլության մեջ լսելի չէր, դրա համար էլ նա ինքնաձիգի ճարճատյունից մեկ հերց բարձր ձայնով պատմում էր նախորդ մարտերից թերի մնացած խառը պատմություններ: Լարվածությունը մեղմելու լավագույն միջոցը Վանոյին չլսելն էր, հատկապես որ կրակահերթից մեկ հերց բարձր տեմբրով նրա ձայնը գերանդու նման սլլում էր՝ կասեցնելով խրամատ խուժող մահվան թանձր հոտը:

Մանրամասն

Հերթերի մասին և՝ ոչ միայն

Ութ ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող շատ արցախցիների նյարդերը կարծեք սկսել են տեղի տալ հերթերի պատճառով: Սկզբում դրանք բանջարեղենի ու մրգերի համար էին, անգամ՝ կտրոնային համակարգ մտցնելուց հետո: Իսկ ապրիլ ամսից ադրբեջանցիների կողմից Հակարիի կամրջի վրա ապօրինի անցակետ դնելուց  և  հունիսի 15-ից Հայաստանից Արցախ  և հակառակ ուղղությամբ շարժը կասեցնելուց հետո արցախցիները հայտնվեցին լիակատար շրջափակման մեջ՝ … Մանրամասն