ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ Է ԳՈՌԸ

«Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել»:  Գ․ Նժդեհ Հրայր Սարգսյանը Չարենցավանից է, որը Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղի առաջին բնակիչներից էր։ Այստեղ եկավ ընտանիքով ու դարձավ ազատագրված ու վերահայացած հայրենիքի շենացնողներից մեկը։ Հետագայում տեղափոխվեց Բերձոր ու աշխատում էր գյուղվարչությունում՝ որպես հողաշինարար։ 3 որդիները՝ Ժիրայրը, Վլադիմիրն ու Գոռը, դուստրը՝ Լիլիթը, շատ քաշաթաղցի երեխաների նման  … Մանրամասն

ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐ ՄԻԱՍԻՆ ԷԻՆ ԾԱՌԱՅՈՒՄ

Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ գյուղն ունի պատմական անցյալ և ժամանակին կոչվել է Եզնագոմեր։ Այն, որ այս գյուղը Հայոց պատմական ու հազարակյա բնակավայրերից է, վկաներն են հնադարյան խաչքարերի, տապանաքարերի բեկորները, որոնք շատ էին խորհրդային տարիներին այստեղ կառուցված տների, պետական շինությունների պատերի մեջ։ Գտնվում է շրջանի հյուսիսարևմտյան բարձրադիր դիրքում։ 1993 թ․ գարնան կեսերին ամբողջովին ազատագրվեց Քաշաթաղի շրջանի … Մանրամասն

ՎԱԿՈՒՆԻՍԻ ԴՊՐՈՑԻ ԶԻՆՂԵԿԸ

Արցախի ներկայիս Քաշաթաղի շրջանի ազատագրման համար առաջին գոյամարտում՝ 1990-ականներին, զոհվեցին 300-ից ավելի քաջորդիներ։ Երբ կազմավորվեց Քաշաթաղի շրջանը, և Բերձոր շրջկենտրոնում կառուցվեց հերոսներին նվիրված հուշահամալիր, 3 խոնարհված պատերին քանդակված էին այդ քաջերի անունները։ Նույն շրջանում կան բնակավայրեր, որոնց ազատագրումն առավել ծանր է նստել մեզ համար։ Միայն Հոչանց բնակավայրն ու համանուն բարձունքն ազատագրելիս, այնուհետև պաշտպանելիս շուրջ 100 … Մանրամասն

ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎՐԻԺԱՌՈՒ ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբերի 30-ին Երևանում՝ Արևմտյան Հայաստանի կառավարության դահլիճում, «Վահագն» ՌՀԲՀԿ հիմնադիր նախագահ Կարապետ(Մորուք Կարո) Կարապետյանի նախաձեռնությամբ,  կայացավ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ-ASALA) վրիժառու Վազգեն Սիսլյանի 70-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկո: Ներկա էին հոբելյարի մարտական ընկերներ, Արցախյան գոյամարտի մասնակիցներ, ՀՀ-ում գործող ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներ, ղեկավարներ, հյուրեր։ Հանդիսավոր երեկոն բացեց գրականագետ, բ․ գ․ թ․, մանկավարժ … Մանրամասն

ԳՈՆԵ ՄԵՐ ՀՈՒՇԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԸ ԿԱՆԳՈՒՆ ՄՆԱ

Արցախի հայաթափման ու բնակչության բռնատեղահանման 3-րդ տարելիցին ընդառաջ զրուցեցինք տեղահանված արցախցի կնոջ՝ Դիանա Հարությունյանի հետ՝ վերհիշելով հայտնի իրադարձության մղձավանջն ու ծանր ապրումները: Դիանա Հարությունյանը ծնվել ու մեծացել, կրթություն է ստացել, ամուսնացել ու երկու երեխաների մայր է դարձել Արցախի Ասկերան քաղաքում: Ջերմ հիշողությամբ է խոսում հարազատ Ասկերանի եւ նրա բնակիչների մասին: Անչափահաս երեխաների մայրը հուզմունքով է … Մանրամասն

70-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ

«1944 թվականին արդեն 47-ամյա բանակի գեներալ Հ. Բաղրամյանը Հայրենական պատերազմի հաղթական ավարտի տասը ռազմաճակատներից՝ ութի հրամանատար-մարշալներ Ժուկովի, Վասիլևսկու, Կոնևի, Ռոկոսովսկու, Տալբուխինի, Մալինովսկու, Մերեցկովի և Գովրովի կողքին էր հավասարապես, դա խոսում է նրա տաղանդավոր և մեծ զորապետ լինելու մասին»։ Մամուլից Հոկտեմբերի 16-ին Երևանում՝ ՀՀ Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորում հասարակական կազմակերպության դահլիճում, հանդիսավոր նշվեց կառույցի 70-ամյակը։ … Մանրամասն

ԵՐԿՐՈՐԴ ՈՐԴՈՒՆ ՉՏԵՍԱՎ

2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում, հատկապես հոկտեմբերին, հաճախ էինք լսում հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների մասին ու մեծ ցավ ապրում, բայց կար հավատ՝ Տղերքն իրենց կյանքով Մայր հայրենիքի զրահ Արցախն են փրկում, բայց եղավ այն, ինչ ունենք այսօր։ Նույն Անմահ հերոս Տղերքից էր Արմանը։ 1997 թվականին Արցախի Հանրապետության նոր ձևավորված Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր, հետագայում Ղազարապատ գյուղում բնակություն … Մանրամասն

ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵՑ ՀԵՆԱՐԱՆ ԵՂԲԱՅՐՍ

Կովսական քաղաքը  Քաշաթաղի շրջանի երկրորդ կենտրոնն էր, որտեղ հասակ առան շատ երեխաներ ու դարձան հայրենիքին նվիրյալներ, ինչպես շրջանի բոլոր բնակավայրերում։ Երբ բացում եմ արխիվս ու թերթում լուսանկարները, ցավով ու կսկիծով եմ հիշում այն հրաշալի տղերքին, ովքեր դարձան հայրենիքի զինվոր ու ընկան ռազմի ճամփաներին, մնացին հավերժ զինվոր ու երիտասարդ։ Նույն Անմահ հերոսներից է Էրիկը, իսկական զինվորի … Մանրամասն

Ի ՀԻՇԱՏԱԿ 18-ԱՄՅԱ ՀԵՐՈՍԻ

Քաշաթաղի շրջանում բնակվելու ու աշխատելու մոտ 25 տարիների ընթացքում շատերին ճանաչեցի, շատերի հետ մտերմացա։ Առավել շուտ էի մտերմանում դպրոցականների հետ, ովքեր մեր հարստությունն ու հպարտությունն էին։ Մեծ դժվարություններ էին հաղթահարում նույն երեխաների ծնողները՝ Քաշաթաղը վերահայացնելու գործում։ Ու եղավ, և այստեղ հասակ առան աշխարհի լավագույն երեխաները։ Նրանցից մեկն էր վակունիսցի Ժիրայր Գագիկի Մարգարյանը, ով դարձավ հայրենիքի … Մանրամասն

Բազում բեկորներից խոցվեց

2020թ․ հոկտեմբերին ընթացող պատերազմի օրերին հայոց բանակի շատ զորականներ բռնեցին հավերժի ճամփան։ Այդ Անմահ հերոսներից է Լևոն Ռուբենի Պետրոսյանը, ով պատերազմն սկսելու երկրորդ օրը կամավոր մեկնեց ճակատ՝ նույնիսկ չհասցնելով հրաժեշտ տալ ընտանիքին։ 2023թ․սեպտեմբերի 12-ին Գավառում տեղի ունեցավ Կինոբեմադրիչ, ռեժիսոր, ազատամարտիկ Սամվել Թադևոսյանն «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի շրջանակներում նկարահանված «Անմահության հետքերով» վավերագրահերոսական ֆիլմի առաջին ցուցադրությունը՝ նվիրված այս … Մանրամասն