ՔԻՄԻԱՅԻ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՍԱՆԱՍԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆԻԿ ԳՅՈՒՂԻՑ Է

Համացանցից տեղեկացանք, որ արցախցի պատանի Սանասար  Սարգսյանը քիմիայի համառուսաստանյան օլիմպիադայում դարձել է  մրցանակակիր: Դա սպասելի էր․ Սանասարը ՌԴ-ում է հայտնվել հարազատ դպրոցում  ստացած գիտելիքների ամուր հիմքով: Նա սովորել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկի միջնակարգ դպրոցում: Դեռևս 6-րդ դասարանի աշակերտ էր, երբ մասնակցեց   մաթեմատիկա և աշխարհագրություն առարկաների ԼՂ հանրապետական օլիմպիադային, ընդ որում, աշխարհագրություն առարկայից մրցակցել է  9-րդ … Մանրամասն

Արցախցի պատանին՝ քիմիայի համառուսաստանյան օլիմպիադայի մրցանակակիր

Պյատիգորսկի թիվ 5 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սանասար Սարգսյանը դարձել է քիմիայի համառուսաստանյան դպրոցական օլիմպիադայի տարածաշրջանային փուլի մրցանակակիր՝ գլխավորելով 10-րդ դասարանցիների մրցանակակիրների աղյուսակը․ տեղեկանում ենք «Իմ Արցախ» Facebook-յան խմբից։ «2025 թվականին նա դարձել է քիմիայի օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթող, ինչպես նաև աշխարհագրությունից արժանացել է մրցանակային տեղի։ Սանասարը Արցախից է։ Նա սիրում է կարդալ գրքեր, … Մանրամասն

Բանակի օրվան համահունչ

«Զորակա՛ն, կռվիր այնպես, որ կարողանաս ասել զենքի ընկերներիդ՝ ինձ պես կռվեցեք»։  Գարեգին Նժդեհ Հունվարի 26-ին Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցում մեծ ոգևորությամբ նշվեց Հայոց բանակի օրը։ 34 տարի առաջ, երբ տարբեր կամավորական ջոկատներ, խմբեր մարտնչում էին արցախում, ՀՀ սահմաներն էին պաշտպանում, կարևորվեց պետական բանակ ունենալը։ Հայոց հազարամյա պատմությունը հարուստ է մեր բանակի … Մանրամասն

ԽՈՍՔ  ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ  ՈՒ  ՄԱՂԹԱՆՔԻ

Լրացավ վաստակաշատ մանկավարժ, «Լուսարար» թերթի վստահելի բարեկամ և ակտիվ թղթակից Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆԻ  ծննդյան 75-ամյակը: Այդ տարիների հաշվեկշռում մի հագեցած կյանք կա՝ լի երազանքներով, նվիրումով ու մաքառումներով: Նրան հաճախ կարելի է տեսնել կրթագիտական, մշակութային, հասարակական միջոցառումների ժամանակ, որոնց մասին մամուլում և ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հանդես է գալիս յուրատիպ անդրադարձերով։ Նրա անունը այսօր էլ արժանի տեղ … Մանրամասն

Հայրենաճանաչություն

Հոկտեմբերի 17-ին «Միհր» կրթամարզական հասարակական կազմակերպության (ՀԿ)  համակարգում այս տարվա սեպտեմբերից գործող «Միասին» դասապատրաստման և զարգացման կենտրոնի (ԴԶԿ) սաները մասնակցեցին հայրենաճանաչողական էքսկուրսիայի։ «Միհրը» հիմնադրվել է 2020թ․ 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Հիմնադիր նախագահ Գոռ Մանուկյանը շատ է կարևորում մատաղ սերնդին հայի արժեհամակարգով դաստիարակելը։ Եվ գրեթե 5-ամյա պատմություն ունեցող «Միհր»-ը շատ սաներ է ունեցել, որոնք մասնակցել են … Մանրամասն

«ԵՍ ԷԼ ԱՅՍ ՁԵՎՈՎ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ»

Ուսուցչի օրվա առթիվ «Լուսարար»-ը զրույց է ունեցել Արցախի կրթական ոլորտում ճանաչված մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ: Աշխատելով Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ որպես տեսուչ, նախարարության տեսչական խմբի կազմում նա տարիներ շարունակ եղել է Արցախում գործող ավելի քան 200 դպրոցներում, տեղերում մասնագիտական ու մեթոդական օգնություն ցուցաբերել դասվարներին: «Լուսարար» թերթում հաճախակի … Մանրամասն

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

Ուսուցչի օրը մեր լուսավոր տոներից  է: Մասնագիտական օր, որն առանց չափազանցության ողջ հասարակությանն է, քանզի բոլորը երբևէ աշակերտել են ուսուցչի, և յուրաքանչյուր ոք մինչև կյանքի վերջը սիրելի ուսուցչի կերպարը կրում է իր հոգում: Բոլորս էլ ժամանակին եղել ենք աշակերտ և միշտ խորին ակնածանքով ենք հիշում մեր դպրոցն ու ուսուցիչներին: Մեսրոպ Մաշտոցից սկսած ուսուցիչը մեր կյանքի … Մանրամասն

ԵՐԱԶԱՆՔԻ   ՀԱՍՑԵՆ՝   ԱՆՓՈՓՈԽ

Արդեն երկրորդ տարին է, Արցախի դպրոցներում չի հնչում դպրոցական վերջին զանգը։ Ցավալիորեն արցախյան կրթօջախները հիմա վերածվել են լքված թռչնաբների, որտեղ միշտ ուրախ ճիչ ու ծլվլոց կար և ապրվող երջանկություն։ Բայց եթե թռչնաբների տերերը սովորաբար իրենք են ընտրում իրենց սեզոնային կացարանները, դպրոցականների պարագայում նույնը չես կարող ասել։ Նրանք պարտադրյալ հեռացել են ազերական գեհենից, հույսով ապաստանել Մայր … Մանրամասն

ԱՐՑԱԽՑԻ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Գեղեցիկն արարելու համար անհրաժեշտ է հոգով մաքուր լինել: Մ.Գլինկա Սուրբ իմ հող՝ Սրբությունը մեր հին… Թե ինչքա՞ն ենք մենք կառչած քեզ՝ Միայն հողմերը գիտեն, Հողմերն անցած, հողմերը գալիք, Իսկ հողմեր այնքան շատ ես դու ցրել, Որ հիմա չգիտենք, Որ մեկը հիշենք, Որ մեկը հուշենք, Արար աշխարհում որ մեկը պատմենք, Որ մեկը լացենք, շարունակ երգենք: Միլաս … Մանրամասն

30-ամյա վարժարանում

Փետրվարի 15-ին լրացավ Արմավիր քաղաքում գործող Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադրման 30- ամյակը։ Այդ առթիվ վարժարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն։ Ներկա էին վարժարանի հիմնադիր և երկար տարիների տնօրեն, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, ներկայիս տնօրեն, լեյտենանտ Լենդրուշ Ղումաշյանը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր։ Մինչ հանդիսավոր մասի սկսելը, հյուրերը ծանոթացան վարժարանի՝ վերջերս հիմնանորոգված ու կահավորված … Մանրամասն