Մեր բանաստեղծության մեջ մելամաղձոտությունը, ողբը կտիրեն․
Թումանյանի գործը փթթում մըն է հոգեկան լուսավոր ու արու առողջության․
անոր երգը ուժի, զվարթության, հավատքի, լավատեսության պոռթքում մըն է,
պայծառ ու խրոխտ նույնիսկ ցավի արտահայտության մեջ։
Արշակ Չոպանյան
ՈՒՍՈՒՑԻՉԸ՝ ԵԶԱԿԻ ԴԵՄՔ ԴՊՐՈՑՈՒՄ
Գիտակցական կյանքիս չորս ու կես տասնյակից ավելի տարիները նվիրված են եղել հայկական Արցախի դպրոցում կրթվող ու դաստիարակվող մատաղ սերնդին հայ ու հայեցի պահելու սուրբ առաքելությանը։ Մանկավարժի մասնագիտությունն ինձ համար եղել է օդ ու ջրի պես անհրաժեշտ մի բան։ Դրանց պակասից միշտ շնչահեղձ եմ եղել բառիս ամենախոր իմաստով, և ոգևորվել ու փառավորվել է հոգիս, երբ սնվել … Մանրամասն