ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Հայկական մարզաշխարհում կրկին տոն է.  սամբոյի հերթական նվաճումն արձանագրվեց շնորհիվ արցախցի մարզիկ Արման Ավանեսյանի: Արման Ավանեսյանը ծնվել է 1999թ. դեկտեմբերի 24-ին Արցախում: 8 տարեկանից հաճախել է ձյուդոյի մարզումների վաստակավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանի մոտ: Ձյուդոյում լավ արդյունք է ցուցաբերել, ինչն էլ լավ հիմք է հանդիսացել հետագա տարիներին իր ուժերը փորձելու նաեւ մարտական սամբոյում:  Տաղանդավոր մարզիկը հաջողություն … Մանրամասն

ԿՈՒՐԱԹ ԹԱԳԱՎՈՐԻ ՁՈՐԱԿՈՒՄ

Մեր երկիրը շատ հարուստ է պատմահնագիտական հուշարձաններով․ ցանկացած վայրում հնարավոր է գտնել, տեսնել խաչքար, տապանաքար ու հնադարյան պատաշար ու դամբարան, ամրոց ու նման այլ կառույցներ։ Եվ ինչ-որ տեղ նաև այս է պատճառը, որ հաճախ անտարբեր ենք մեր պատմության վկաների հանդեպ. ժողովրդական խոսքով ասած՝ աչքը սովոր է։ Իսկ խորհրդային տարիներին, դրանից առաջ, նաև այսօր կատարված քանդիչ … Մանրամասն

ԱՅՑ ՍՈՒՐԲ ԹԵՈԴՈՐՈՍ ՍՐԲԱՎԱՅՐ

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից մոտ 3 կմ հեռու՝ հյուսիսարևելյան կողմում, Զորավան գյուղի հյուսիսային հատվածում, ոչ բարձր սարալանջին փռված է հնադարյան մի բնակատեղի, որի սկզբնամասում կիսաքանդ վիճակում կանգուն է Զվարթնոց տաճարի մանրակերտը հիշեցնող եկեղեցին։ Սուրբ Թեոդորոս կամ Սուրբ Զորավար եկեղեցին ժամանակին այստեղ հիմնված վանական համալիրի գլխավոր եկեղեցին է եղել։ Դարչնագույն սրբատաշ տուֆով կառուցված, ճարտարապետական հորինվածքով կենտրոնագմբեթ, երկաստիճան … Մանրամասն

ՃԱՄԲԱՐՈՒՄ

Սևանա լճի՝ Շողակաթ գյուղի մոտակա ափերից մեկը 10 օրով պատված էր վրաններով։ Օգոստոսի 1-ից այստեղ իրենց ակտիվ հանգիստն անցկացրին «Միհր» կրթամշակութային ՀԿ-ի սաները, որոնց միացել էին նաև Երևանի թիվ 196 հիմնական դպրոցի աշակերտները, պատանիներ Տավուշի մարզի Բերդ քաղաքից, Վանաձորից, Երևանից։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի՝ Երևանում վերաբացված քոլեջի ուսուցիչ Ալեքսանդր Սահակյանի հետ ճամբարում հանգստացան նաև 2023-ին Արցախից … Մանրամասն

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկի՛ր իմ,Առանց ինձ ինչպե՞ս ես… Ես հիմա շվարած ինչ -որ տեղ եմ` անհասցե, անտուն, անոգի…Քո ցավը ուսերիս շալակած տանում եմ(այդ ցավը տանել չի լինի),անգույն, շնչահեղձ են օրերս…Ապրել եմ հոգեվարքիդ ժամերն ու հայացքս կարկամած երկնքին` անպատասխան հեռացել եմ.Ինձնից պոկելով ինձ…(Ես մնացել եմ այդտեղ` վայրկյանից կախ…),Անկշտորեն շնչել եմ անշնչացած օդդ ու ջերմացելՄի պահ…Անէացած քայլել եմ վերջին անգամ … Մանրամասն

ՍԵՎ ՍԱՐԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՔԱՐԱՇԱՐՔԸ

  Սևանա լճի հարավային կողմում՝ Վարդենիսի լեռնաշղթայի հարավարևելյան հատվածում է Սև սար կոչվող լեռնագագաթը (բարձրությունը՝ ծովի մակերևույթից 3063 մ)։ Լեռան հյուսիսարևելյան ստորոտում՝ ծովի մակերևույթից 2500-2700մ բարձրության վրա, մեծ հատվածում (ավելի քան 70հա տարածք), կան ժայռապատկերներ, բնակավայրի հետքեր, դամբարաններ, հնադարյան մարդու թողած այլ հետքեր։ Հնավայրում առավել կարևոր է մի շարք գիտնականների կողմից որպես աստղադիտարան նշված 3 … Մանրամասն

ԿԱՐԱՏԵՆ ԵՎ ԳՈՏԻՆ

Կարատեն մարտարվեստի ամենաարդիական տեսակն է, որը գրավում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Այս մարզաձեւում մեծ դեր ունի մարտիկի գոտին՝ օբին, որի գույնը արտացոլում է նրա վարպետության մակարդակը: Պարզաբանենք, թե ի՞նչ գույներ գոյություն ունեն կարատեում, ի՞նչ են դրանք նշանակում, եւ ինչպե՞ս նախապատրաստվել գոտի ստանալուն: – Ինչո՞ւ կարատեում գոտիներն ունեն տարբեր գույներ: – Գոտու գունային տարբերակումը արեւելյան … Մանրամասն

ԻՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ը

Սկիզբը՝ նախորդ համարում Մաս 2. Ստեփանակերտն ու հարակից գյուղերը կրկին հրթիռակոծվում էին: Հիվանդանոցի շենքն այնպես էր դղրդում, որ մենք էլ հետը ներսում տատանվում էինք: Հիվանդներն ու բուժանձնակազմը խառնվել էին իրար: Ապաստարան իջնող մարդիկ վախեցած էին: Բազմաթիվ փորձերից հետո կարողացա մեր տնային հեռախոսահամարին զանգել ու քրոջս հայտնել, որ հիվանդանոցում ենք, իսկ ինքը թող իջնի  շենքի ապաստարան … Մանրամասն

ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ԱՊՐԵԼ

«ԽՐԱՄԱՏԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ» շարքից Հերոսական պատումը նվիրվում է 2020 թվականի հոկտեմբերի վեցին Մարտակերտի շրջանի N141 դիրքի առաջնագծում մարտական արտակարգ հանձնարարության ժամանակ հերոսաբար զոհված, Արցախի հատուկ նշանակության գործողությունների ստորաբաժանման վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանին և նրա հրամանատարությամբ վաշտի մարտական առաջադրանքը խիզախորեն կատարած նվիրյալ քաջորդիներին: «Կանավ» կոչվող մարտագծի ձախ հենակետի հատվածում մարտերը չէին դադարում: Թուրքերի առաջապահ … Մանրամասն

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ․․․

Վերջին առնվազն երկու տասնամյակներին Արցախի այայի լավագույն կերպավորողն էր։ Գեղեցիկ այա էր ոչ միայն արտաքին տեսքով, այլև արցախյան բարբառի ճոխ վերարտադրությամբ, ավանդական շարժուձևի անթերի մատուցմամբ, ինչը նահապետական շուք էր տալիս նրան։ Քանի՜ բեմերից է հնչել նրա արցախականչ երգը, հարսանիքներին քանի՜ երիտասարդ զույգերի է այայի օրհնանք տվել․․․ Անահիտ Հովսեփյանին շատերն էին ճանաչում, և ամեն մեկի մոտ … Մանրամասն