ՈՐ ԱՐՑԱԽԸ  ՄՆԱՐ

Արցախյան վերջին ողբերգական իրադարձությունների շրջանակում առավել ծանր է հայրենի հողը պաշտպանելիս նահատակված տղաների անդառնալի կորուստը։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին թշնամին հերթական լայնածավալ հարձակումն սկսեց Արցախի ողջ սահմանով։ Չնայած ռուս-խաղաղապահների գոյությանը, մարտերը տևեցին մի քանի օր։ Ըստ որոշ լուրերի՝ թշնամին հարձակման էր անցել՝ մարտադաշտ բերելով 60 հազար զինվոր, մեծ քանակությամբ զրահատեխնիկա, անօդաչու սարքեր, հրետանի և այլն։ Արցախի … Մանրամասն

ՀԱՎԵՐԺ ԶԻՆՎՈՐ ԱՐՍԵՆԸ

Արցախյան վերջին պատերազմը, որ սկսվեց 2023թ․ սեպտեմբերի 19-ին, իր հետ 200-ից ավելի քաջորդի տարավ։ Քաջեր, որոնք իրենց կյանքի գնով փորձում էին տեր մնալ հայրենի Արցախին։ Ինչ խոսք, այդ 2-3 օրերի ընթացքում մեր քաջորդիները հասցրեցին մեծ կորուստ պատճառել թշնամուն, սակայն ուժերի մի քանի տասնյակ անգամ անհավասար լինելն ու քաղաքական խաղերն իրենց դերն ունեցան։ 2023թ․ սեպտեմբերի վերջին … Մանրամասն

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԻ ՍԵՐՈԲԸ

2023թ․ սեպտեմբերյան Հերոս-մարտիրոսներից Քաջերի յարութիւնն է մահը:  Գարեգին Նժդեհ Հաճախ եմ անդրադառնում Քաշաթաղի շրջանում ծնված ու հասակ առած երեխաներին, երիտասարդներին՝ նրանց ներկայացնելով ԼԱՎԱԳՈՒՅՆ մակդիրով։ Այդ երիտասարդներից էր Սերոբ Մարատի Մազուլյանը՝ բազմազավակ ընտանիքից, որն իր հայրենասիրությամբ աչքի էր ընկնում դեռևս մանկուց։ Քաշաթաղի վերահայացման սկզբում Սերոբի՝ արդեն բազմազավակ ծնողները վերաբնակվեցին շրջանի հյուսիսային հատվածի Զորախաչ գյուղում, որն ընկած … Մանրամասն

ՉՄՈՌԱՑՎՈՂ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲՌՆԱՏԵՂԱՀԱՆՎԵԼՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑ

Ռուզաննա Հովհաննիսյանը ծնվել է 1989թ. նոյեմբերի 30-ին Ստեփանակերտում: Ավարտել է Ստեփանակերտի հ.3 դպրոցը: Սովորել է ԱրՊՀ քիմիայի եւ կենսաբանության ֆակուլտետում եւ ստացել կենսաբանի մասնագիտություն: 2012թ. ամուսնացել է հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ ԱՀ ՊԲ սպայի հետ, ունեցել երկու զավակ: Մեր զրուցակից Ռուզաննան, ծնվելով Արցախի համար պատմական ժամանակաշրջանում, երբ ծնողները մասնակցում էին Արցախի ազատագրական շարժմանը, չէր կարող չսերմանվել … Մանրամասն

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ ՀՆԱՎԱՅՐ

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Մարգար ՀՄԱՅԱԿՅԱՆԻ հետ Հարց․ Նոր Արմավիր բնակավայրում ե՞րբ են սկսվել հնագիտական ուսումնասիրություններն ու պեղումները։ Հարց․ Պ. գ. թ., ՀԱԻ ավագ գիտաշխատող Սիմոն Հմայակյանի ղեկավարությամբ ո՞ր թվականից են այդ բնակավայրում իրականացվում հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ։  Հարց․ 2024-ին Հովհաննիսյանների այգում կատարված պեղումները շարունակվեցին 2025-ին, ովքե՞ր էին մասնակից այդ … Մանրամասն

ԲԱՂԱԲԵՐԴ ԱՄՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Որմիզդի որդի Շապուհը դարձյալ Պարսկաստանի, Արյաց աշխարհի, այսինքն՝ Խորաստանի զորքի ամբողջ բազմության զորահավաք կատարեց, գնաց պատերազմելու Բաղաբերդի դեմ․ բայց տեղի ամրության պատճառով ոչինչ չկարողացավ անել, որովհետև բերդից զառիվայր քարեր գլորելով՝ բոլորին առհասարակ ոչնչացնում էին»։                                           Ստեփանոս Օրբելյան․ «Սյունիքի պատմություն» Լինելով ասպատակությունների խաչմերուկում՝ Հայոց երկիրը պետք է պաշտպանվեր։ Ու հազարամյակների ընթացքում բազում ամրոցներ ենք կառուցել մեր … Մանրամասն

ՈՐ ՉՄԱՐԻ ՀՈՒՅՍԻ ԿՐԱԿԸ

Միայն երախտագիտության խոսքերով կարելի է արտահայտվել այն մարդկանց մասին, որոնք ամեն կերպ աշխատում են ուրիշներին երջանիկ պահեր պարգևել, ովքեր իրենց հոգում անթեղած կրակը ջահ են դարձնում՝ այլոց ճանապարհը լուսավորելու համար, ովքեր փորձում են հայրենակարոտ հայրենակիցների սրտում միշտ վառ պահել հայրենի բնօրրանի մասին քաղցր հուշերը և նրանց հոգում ապրեցնել հարազատ օջախներ վերադառնալու նվիրական ձգտումները: Մարդիկ, որոնք … Մանրամասն

«ԵՐԳՈՂ ԱՐՑԱԽ» ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՀԱՄԵՐԳԸ

«Ահա երկրորդ տարին է, որ Արցախից հեռու` մենք հաւաքւում ենք ա՛յս պայմաններում: Երգում ենք, որ մեր մէջ վառ ու թրթռուն մնայ մեր Արցախ աշխարհը, որ` առօրեան իր դաժան հեւքով ու կշռոյթով այն չհանի ո՛չ մեր լեզուից, ո՛չ մեր մտահորիզոնից, որպէսզի ամրապնդենք արցախեան մեր կեանքի պայծառ յիշատակները, ու որ` չխամրեն մեր երազանքները: Որ` չզիջենք մեր երազանքները … Մանրամասն

ՊԵՂՈՒՄՆԵՐ  ԷՋՄԻԱԾՆԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՄ

 «Յայնմ ժամանակի գային հասանէին յերկիրն Հայոց, յԱյրարատ գաւառ, ի Վաղարշապատ քաղաք, զոր և Նորաքաղաքն կոչեն, ի նիստս թագաւորացն Հայոց»։  Ագաթանգեղոս․ «Պատմութիւն Հայոց»․ Երևան 1983թ․ Էջ՝ 90։ Խոսքը Գայանյան կույսերի մասին է, որոնք, հալածվելով Դիոկղետիանոս կայսեր կողմից, հեռացել էին Հռոմից, հասել Վաղարշապատ և բնակություն էին հաստատել քաղաքի հյուսիսարևելյան կողմում գտնվող այգիներ հնձաններում։ Հայոց երբեմնի մայրաքաղաք՝ այսօրվա … Մանրամասն

Լուսագյուղի սրբավայրերը

                          Լուսագյուղի սրբավայրերը ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է Լուսագյուղը, որը գտնվում է Ապարան քաղաքից 2 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Ծաղկունյաց լեռնաբազուկի թեք փեշին և հարթության վրա՝ ծովի մակերևույթից մոտ 2000-2020 մետր բարձրության վրա։ Ներկայումս գեղեցիկ ձևավորված փողոցներով գյուղի մոտակայքում կան նաև հնադարյան պատմական հուշարձաններ։ Լուսագյուղը Շահ Աբասի ձեռնարկած բռնագաղթից հետո վերստին բնակեցվել է 1829 թվականին Արևմտյան Հայաստանի Սուրմալուի … Մանրամասն