ԵՐԲ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԵԿԱՎ

Մինչ 2020 թվականը սեպտեմբեր ամիսն ինձ ու մեր հայրենակիցներից շատերի համար զուգորդվում էր առանձնակի ոգեւորությամբ ու հաճելի ապրումներով: Նախ՝ այն պատճառով, որ մեկնարկում էր նոր ուսումնական տարին, իսկ մեր սերունդը հատկապես  էր խանդավառվում այդ առթիվ: Սեպտեմբերին անհամբեր սպասում էինք, որ վերջապես հագնենք մեր նոր զգեստները եւ գնանք դպրոց, շփվենք դասընկերների հետ, որոնց կարոտում էինք արձակուրդների … Մանրամասն

ԻՄ ԾՆՆԴԱՎԱՅՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Եթե խոսքդ հայրենիքի մասին է, մի՛ խոսիր, այլ խոսեցրու Հայրենիքը: Այս ձևով վարվիր և՛ հերոսների, և՛ նահատակների նկատմամբ: Մի՛ խոսիր, այլ խոսեցրու՛ նրանց: Խոսի՛ր՝ զգալով նրանց սրտի զարկը, շունչը, ներկայությունը: … Երկիրը հայրենիքի աշխարհագրական զրահն է: Հայրենիքը այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը: Գարեգին Նժդեհ Անհուն ցավից տապակված սրտով, ծանրացած ու անամոք հոգով … Մանրամասն

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՊԱՊԵՐԻ ԵՐԿԻՐԸ

Ցուրտ մոխրի տակից մի կրակ հանեմ, Փչեմ թեժանա, ու ես տաքանամ… Համո Սահյան Երևանում՝ «Թեքեյան կենտրոն»-ում, շարունակվում է լուսանկարիչ Հարություն Խաչատրյանի «Պապերիս երկիրը» խորագրով անհատական ցուցահանդեսը, որի բացումը տեղի ունեցավ 2026թ․ սեպտեմբերի 29-ին։ Ներկա էին Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ Ռուբեն Միրզախանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ լոնդոնաբնակ բարերարներ Բագրատ Նազարյանը, Թոնի Կահվեն, մշակույթի և … Մանրամասն

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ Նույն օրը գտնվում էի Լոռիում․ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի արշավախմբի ղեկավար, երջանկահիշատակ Սամվել Մալխասյանի հետ ուսանողներին ծանոթացնում էինք մեր հայրենիքի այդ չքնաղ տարածքին։ Որպեսզի անպայման մասնակցեի ընթացքող հանրաքվեին, կենտրոնական ընտրական հանձնաժողովից թույլտվություն էի վերցրել, որ ՀՀ ցանկացած տարածքում իրավունք … Մանրամասն

ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐ» ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Սեպտեմբերի 15-ին Երևանում՝ «Դիալոգ» մշակութային կենտրոնում, տեղի ունեցավ 2026թ․ Մոսկվայում տպագրված «Հայկական մետիվներ» երկհատորյակի շնորհանդեսը։ Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության հովանավորությամբ հրատարակված ռուսերեն երկհատորյակում տպագրված են շուրջ հարյուր հեղինակի ստեղծագործություններ։ Հեղինակները տարբեր երկրների և ազգությունների ներկայացուցիչներ են, որոնք իրենց ստեղծագործությունները նվիրել են Հայաստանին ու Արցախին։ Շնորհանդեսի օրը «Դիալոգ» ՀԿ հիմնադիր-նախագահ Յուրի Նավոյանն ու Հայաստանի գրողների … Մանրամասն

ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԱՐԴԻ ԴՐԱՄԱՅԻ ԹԱՏՐՈՆԻ ԽԱՂԸ

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) դահլիճում առաջնախաղով հանդես եկան նորաստեղծ  Հայ և ռուս արդի դրամայի թատրոնի երիտասարդ դերասանները։ Գալյա Նովենցի դերասանական դպրոցում ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի ղեկավարությամբ է ձևավորվել թատրոնը, որը համագործակցում է «Դիալոգ» ՀԿ-ի հետ։ Այս առիթով Հ․ Ղազանչյանը նշել է․ «Մենք կփորձենք նոր զարկ տալ, խթան հանդիսանալ հայ ժամանակակից դրամատուրգիային, ջանքեր … Մանրամասն

ՀԵՐՈՍ ՊԱՊԻ  ԾՈՌԸ

2023թ․  սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխանասարի դիրքերից մեկում նահատակվեց ժամկետային զինծառայող Արամ Էդիկի Մնացականյանը։ Պատմում են՝ այս դիրքում տղաները թշնամուն դիմակայել են ողջ գիշեր՝ պատճառելով մեծ կորուստներ։ Սակայն, անընդհատ հրետակոծելով ու գնդակոծելով քաջաբար դիմակայող տղերքի դիրքը, լուսադեմին թշնամուն հաջողվել է կոտրել հայոց քաջերի դիմադրությունը և վիրավոր մնացածներին գնդակահարել։ Համացանցում պտտվող տեսանյութերից մեկն … Մանրամասն

ՋԱԶԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Սեպտենբերի 13-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բաց դահլիճում համերգով հանդես եկավ Արցախում ծնված մշակութային խմբերից Արցախի պետական ջազ նվագախումբը՝ Տիգրան Սուչյանի ղեկավարությամբ։ Ներկա էին ջազի սիրահարներ, նաև՝ օտարերկրացիներ։ Ինչպես միշտ, արցախյան մշակութային խմբերի ելույթների ժամանակ շատ են արցախցիները։ Ողջունելով ներկաներին՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Սուչյանը ասաց․  «Ձեզ սպասում է ջազային բարձր տրամադրությամբ և … Մանրամասն

ԲԵՄՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՎԵՐԱԾՆՎԱԾ «ՎԱՐԱՐԱԿՆ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲՆ ԷՐ

Արցախում ազատագրական շարժմանը զուգահեռ ստեղծվում էին նաև մշակութային կառույցներ՝ ազդարարելով հայրենի երկրամասի անկախացումը։ 1990 թվականին Նինա Գրիգորյանի կողմից ստեղծվեց «Վարարակն» երգչախումբը, որն 8 տարի անց ստացավ պետական կարգավիճակ։ Արցախի հայաթափումից հետո երգչախումբը վերանալու վտանգի տակ էր, սակայն սեպտեմբերի 12-ին Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, համերգով հանդես եկավ «Վարարակն»-ը, որի գեղարվեստական ղեկավարն է Արմինե Յախշիյանը։ «Երաժշտական կամուրջ» … Մանրամասն

«ԹԵՔԵՅԱՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին Երևանում՝ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ 2 գրքի շնորհանդես։ Աշխեն Հարությունյանի «Քշաթոխպ» պատմվածքը Շուշիի մասին է՝ գրված Արցախի բարբառով։ Իսկ Լիլիթ Մկրտչյանի «Քարհանգուստ» պատմվածքների ժողովածուն Գյումրիի մասին է՝ գյումրվա բարբառով։ 2 գրքերի տպագրությունն իրականացվել է լոնդոնաբնակ բարերար, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձու Բագրատ Նազարյանի և «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ։ Շնորհանդեսին ներկա էին Թեքեյան … Մանրամասն