ԱՐՑԱԽՑՈՒ ՀՈԳՈՒ ԿԱՆՉԸ՝ ԵՐԵԽԱՅԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ

Ալբերտ Գեւորգյանն Արցախից բռնի տեղահանված հազարավոր երեխաներից մեկն է, որը նույնպես հաճախում էր դպրոց, զբաղվում էր մարտարվեստով, զբոսնում էր հայրենի Ստեփանակերտի հարազատ վայրերում եւ պարզապես հպարտ էր, որ արցախցի է: Նա էլ շատերի նման ուներ երազանքներ ու նպատակներ, որոնք կապված էին Արցախի հետ: Ծնվել է 2017թ. հուլիսի 7-ին Ստեփանակերտում: 44-օրյա պատերազմի ժամանակ մոր հետ տեղափոխվել … Մանրամասն

ԱԿԱՆԱՎՈՐ ԳՐՈՂԸ ՆԱԵՎ ՄԵԾԱՏԱՌՈՎ ՈՒՍՈՒՑԻՉ ԷՐ

2023թ․ փետրվարի 28-ին խուլ շրջափակման մեջ գտնվող Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վախճանվեց անվանի գրող և հասարակական գործիչ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հիմնադիր ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության օրհներգի տեքստի հեղինակ Վարդան Հակոբյանը: Փետրվարի 29-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ հուշ-ցերեկույթ՝  նվիրված Վարդան Հակոբյանին: Ներկա էին գրողի գրչընկերները, մշակույթի … Մանրամասն

Թումանյանի ծննդյան 155-ամյակիառթիվ

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: 2008 թվականից մեր երկրում այդ օրը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Այս գեղեցիկ երևույթը ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ: Տոնի առթիվ կայանում է գրքերի նվիրատվություն, կազմակերպվում են օրը խորհրդանշող տարբեր միջոցառումներ: Տոնը մեծ շուքով … Մանրամասն

Նա հայրենիքի առաջապահ զինվոր էր հայի  ինքնության պահպանման պայքարում

2017թ. ամռանն էր: ՚Կարինՙ ավանդական երգի-պարի հիմնադիր և ղեկավար Գագիկ Գինոսյանին հանդիպեցինք Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Սլավա Ասրյանի աշխատասենյակում: Նրանք քննարկում էին ՚Ազգային երգ-պար՚ առարկան Արցախի դպրոցներում ներդնելու ծրագիրը: Առաջին խնդիրը առարկայի մասնագետներ պատրաստելն էր, որը պետք է իրականացվեր վերապատրաստման դասընթացների միջոցով: Առաջին վերապատրաստվողների արդյունքներից  Գինոսյանը գոհ  էր. ՚Ծրագրի մեջ ընդգրկված դպրոցների առաջին խմբում փայլուն ուսուցիչներ կային, որոնք և՛ երգի, … Մանրամասն

ՈԳԵՂԵՆ  ԼՈՒՅՍԵՐԻ  ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

«Լուսարար»-ը կրկին լույս է տեսնում, այս անգամ արդեն՝ Երևանում: Եթե հայ մամուլի պատմության դիտանկյունից գնահատենք, ապա դա կարծեք նորմալ է, որովհետև մի շարք պարբերականներ հրատարակության տարբեր տարեթվեր ու աշխարհագրություն են ունեցել: «Հայկական աշխարհ» թերթը, օրինակ, ընդհատումներով հրատարակվել է Թիֆլիսում, Շուշիում, Գանձակում, Բաքվում, Երևանում: Ի դեպ, այս տարի լրանում է հիշյալ պարբերականի Շուշիում  լույս ընծայման 150-ամյակը, … Մանրամասն

ՆՊԱՏԱԿԸ  ԱՐՑԱԽԻ  ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ  ՀՈԳԵՎՈՐ  ԱՐԺԵՔՆԵՐԻ  ՊԱՀՊԱՆՈՒՄՆ  Է

 ՚Լուսարարՙ-ի վերահրատարակումը  հնարավոր է դարձել ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար, ներկայում Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻ անմիջական ջանքերի շնորհիվ, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը: Այս և հարակից հարցերի շուրջ ՙԼուսարարՙ-ը զրույցի հրավիրեց  Լ. Ղարախանյանին: -Տիկին Ղարախանյան, ՚Լուսարարՙ-ի առաքելության մասին Արցախում բոլորս գիտենք: Ստեղծված նոր պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում նրա դերը: – Արցախից  … Մանրամասն

«ԼՈՒՍԱՐԱՐ»-Ի  ՄԵԾԱՀՈԳԻ  ԲԱՐԵՐԱՐԸ

Երվանդ Նահիկյանը ֆրանս-ամերիկացի ազգությամբ հայ ճարտարապետ է։ Նահիկյանների ընտանիքի ողբերգությունից վերածնունդ ապրած ճանապարհի պատմությունն արտացոլում է դարեր շարունակ իրենց նախնիների հողի  վրա ապրած, և Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանության զոհ դարձած բազմաթիվ հայ ընտանիքների տառապալից կյանքը։                 Այդ մռայլ պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջից: Երվանդի մեծ պապը՝ Տեր Վահրամ Նահիկյանը, Խարբերդում քահանա էր: Քրիստոնեական հավատքից … Մանրամասն

ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ԴԺՈԽԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Երբեք չեմ հրապուրվել դեպքերն ու իրադարձությունները անմիջական տպավորության տակ արձանագրելով: Դրանք նախ պիտի կարողանայի մարսել, այնուհետև թղթին հանձնել: Մտքերս փոթորկված ծովում հայտնված նավի բեկորների պես այս ու այն կողմ են թռչում, ու հավաքել չի լինում: Փոթորկված հոգիս էլ պատեպատ է տալիս իրեն ու խաղաղ անկյուն չգտնելովª չի հանգրվանում ոչ մի տեղ: Մեկ ծառս է լինում  … Մանրամասն

«ԱՐՑԱԽՅԱՆ  ՄՇԱԿՈՒՅԹԻ  ՊԱՀՊԱՆՄԱՆ  ԿԵՆՏՐՈՆ»-Ն ՍԿՍԵԼ  Է  ԻՐ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2023 թվականի սեպտեմբերի 19-ին հակաահաբեկչական գործողությունների անվան տակ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց  Արցախի Հանրապետության դեմ, որը աղետալի հետևանքներ  թողեց հայ ժողովրդի պատմության մեջ: Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ամեն օր թիրախավորված ոչնչացվում է: Քանդվում և ավերվում են վանքերն ու եկեղեցիները, ջնջվում են հայկական բոլոր հետքերը, որը կանխարգելելու որևէ մեխանիզմ, բացի վանդալիզմի … Մանրամասն

ԱՐՑԱԽԸ  ՍՏԵՓԱՆՈՍ  ՕՐԲԵԼՅԱՆԻ «ՍՅՈՒՆԻՔԻ  ՊԱՏՄՈՒԹՅԱՆ»   ՄԵՋ

Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» պատմագիրքը հայ մատենագրության ինքնատիպ գործերից է՝ ընդգծված գաղափարական շերտերով ու ոճապատումային առանձնահատկություններով, տոհմագրության /ճյուղագրության/ ժանրատեսակով: Քաջ գիտակցելով իր գործի էությունը՝ պատմիչը ձգտել է գրել Սյունիքի պատմությունը, որը մինչ այդ ոչ մեկի կողմից չէր շարադրված, կամ եթե անգամ եղել է նման գործ, չի պահպանվել:   Ճիշտ է, հայ մատենագրության մեջ Մեծ Հայքի … Մանրամասն