Վաղնջական պատմություն՝ հողի տակից

Մեր երկիրը, հիրավի, բաց թանգարան է երկնքի տակ, և ցանկացած վայրում կհանդիպեք դարերի ու հազարամյակների պատմությամբ հուշարձաններ։ Ինչ խոսք, մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև հազարամյա պատմությամբ բնակատեղիները, որոնք էլ  խոսուն վկաներն են՝ Հայոց աշխարհը մարդկության կարևոր բնօրրաններից է։ ՀՀ Արարատի մարզի Մասիսի շրջանի Հայանիստ գյուղի հարավային մասում` ծովի մակերևույթից մոտ 840 մ բարձրության վրա, գտնվում … Մանրամասն

ՄԱՅՐԱՄՈՒՏԻ ՄԻՋՈՎ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Մառ մայրամուտին մի լույս է վառվել սառն հորիզոնում – անծանոթ, հեռու, կայծկլտուն մի լույս, թեպետ գիշերը դեռ չի հորդացել ծանր ու անհաղորդ, մի լույս ինքնատուր շողում է արդեն կույր հորիզոնում.- քո դեմքն եմ հիշում ու մի ջինջ երկիր, քո ձայնն եմ հիշում ու մի լալ երկիր,- ասես կյանքն իրեն դատապարտել է                                                                                                                    անբեկանելի, ցմահ … Մանրամասն

«ԵՍ ԷԼ ԱՅՍ ՁԵՎՈՎ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ»

Ուսուցչի օրվա առթիվ «Լուսարար»-ը զրույց է ունեցել Արցախի կրթական ոլորտում ճանաչված մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ: Աշխատելով Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ որպես տեսուչ, նախարարության տեսչական խմբի կազմում նա տարիներ շարունակ եղել է Արցախում գործող ավելի քան 200 դպրոցներում, տեղերում մասնագիտական ու մեթոդական օգնություն ցուցաբերել դասվարներին: «Լուսարար» թերթում հաճախակի … Մանրամասն

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

Ուսուցչի օրը մեր լուսավոր տոներից  է: Մասնագիտական օր, որն առանց չափազանցության ողջ հասարակությանն է, քանզի բոլորը երբևէ աշակերտել են ուսուցչի, և յուրաքանչյուր ոք մինչև կյանքի վերջը սիրելի ուսուցչի կերպարը կրում է իր հոգում: Բոլորս էլ ժամանակին եղել ենք աշակերտ և միշտ խորին ակնածանքով ենք հիշում մեր դպրոցն ու ուսուցիչներին: Մեսրոպ Մաշտոցից սկսած ուսուցիչը մեր կյանքի … Մանրամասն

ՆԿԱՐԵՑԻՆ ԱՐԱՐԱՏ

Հոկտեմբերի 2-ին Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան»  Մատենադարանի հարակից տարածքը մարդաշատ էր․ շատ էին հատկապես երեխաները, որոնք նկարում էին Հայոց սրբազան լեռը՝ Արարատը։ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդյաց տների ու «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ իրականացվեց «Արարատը մեր աչքերում» հոգևոր և կրթամշակութային … Մանրամասն

ՍԱՄՎԵԼ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ  ,,ԽՈՋԻՎԱՆՔ,,   ԳՐՔԻ   ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Մենք այնքան ենք տրվել, այնքան ենք հարազատացել կեղծիքի հետ, որ երբ ինչ-որ տեղ մի ճշմարիտ խոսք է հնչում, ուղղակի ցնցումներ է առաջացնում: Սա այսօր չէ միայն, դարեր շարունակ ենք մենք հարազատացել կեղծիքի հետ: Մենք կեղծիքի մեջ ենք ապրում: Մեր շրջապատում այսօր մենք ինչը որ գնահատում ենք, անպայման պետք է օտար լինի, որ մեզ հարազատ լինի… … Մանրամասն

ՎԱՐՈՒԺԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ,,ՍՅՈՒ,, ԿԻՆՈՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Երջանկությունը պարզ ցանկությունն է ու դրան հասնելու դժվարին ճանապարհը… Այս ուղերձն է պարունակում հայաստանյան կինոթատրոնների էկրաններին օրերս հայտնված ,,Սյու,, գեղարվեստական ֆիլմը, որի հեղինակներն են ռեժիսոր Հրանտ Աբովյանը և պրոդյուսեր Վարուժան Գաբրիելյանը: Շնորհանդեսը կայացավ Երևանում՝  ,,Մոսկվա,, կինոթատրոնում, որտեղ հավաքվել էր մի ողջ արվեստասեր հասարակություն: Կինոթատրոնի դիմաց՝ բակային հատվածում, տեղի ունեցավ «Կարմիր գորգի» արարողություն: Մուտքի աստիճաններից մինչև  … Մանրամասն

ՀՈԳՈՒՍ ՏԱՃԱՐԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք արցախցի թոշակառու մանկավարժ  Սուրայա Ղազարյանը մասնակցել է «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ի կազմակերպած «Իմ եկեղեցին»  խորագրով մրցույթին և արժանացել  առաջին կարգի մրցանակի «Լավագույն միտք» անվանակարգում: Շնորհավորում ենք և  ներկայացնում նրա  ստեղծագործությունը: Սրտիս եռքը քեզ համար է, Հոգուս ճիչը քեզ համար է, Քեզ համար է տվայտանքս, Քեզ համար է երազանքս… Ա՜խ, ե՞րբ պիտի … Մանրամասն

Վերջին Սուրբ Անմահ Պատարագը Ծիծեռնավանքում

Յետ [Եւ յետ] այսորիկ արշաւանս առնէր յաշխարհն Սիւնեաց եւ գերի վարեալ զԲաղացն սահմանս՝ գայ իջանէ յԱղահեջ [յԱղահէջ] գաւառ՝ յաւան մի՝ Արքուգետ (Աղավնո-Զաբուղ) կոչեցեալ, եւ իսկոյն հրամայէ այրել զեկեղեցին, որ Սրբոյն Գիորգայ [Գրիգորի, Գրիգորկայ] էր անուանադրեալ»:                              Մովսես Կաղանկատվացի․ Ըստ «Աղուանից աշխարհի պատմութիւն» գրքի Անցավ 5 տարի, ինչ կրկին գերության մեջ է Ծիծեռնավանքը։ 2020թ․ սեպտեմբերի 26-ին … Մանրամասն

ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ

Սեպտեմբերի 22-ին Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում կայացավ հերթական հայրենասիրական, հայրենաճանաչ, ազգային արմատներով սնվող ցերեկույթը։ Հայ ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանի մեծարմանն էր նվիրված «Աշխարհի հիվանդ արդարությունը» խորագիրը կրող ցերեկույթը՝ կազմակերպված դպրոցի փոխտնօրեն Մարիամ Ոսկանյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նունուֆար Թորոսյանի կողմից՝ աջակցությամբ նույն կրթօջախի «Դարե» ավանդական երգ-պարի խմբի պարուսույց Զեփյուռ Դոլվաթյանի … Մանրամասն