Հայոց պատմության հետագա էջերում առանձնակի տեղում կմնա Արցախի հերոսական ու ողբերգական արդեն 36-ամյա իրողությունը: Նույն ժամանակում տեղի ունեցած իրադարձություններում էլ առանձնակի դեր են ունեցել շատ նվիրյալներ, որոնցից է Բերդաձորի զավակ Առնո Մկրտչյանը, որը ապրիլի 23-ին կդառնար 72 տարեկան, սակայն նա մեզ հետ է հոգով արդեն 31 տարի:
ՍՏԵՂԾԵԼՈՎ ԻՐ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՑԱՐԱՆԸ
Արցախցի անվանի գրող, դերասան և լրագրող Համլետ Մարտիրոսյանի /գրական ծածկանունը՝ Մարտիրոս Ոբնեցի/ ծննդյան 70-ամյակը վերջերս նշվեց Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում։ Ստանալով բարձրագույն բանասիրական կրթություն՝ Մարտիրոսյանը նախ լուրջ հայտ է ներկայացրել բեմարվեստին: 1980 թվականին աշխատանքի է անցել Զանգեզուրի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և գրական մասի վարիչ: Իսկ 1987թ․ տեղափոխվել … Մանրամասն