ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԵՌՆԵԼ, ՔԱՆ ԹԵ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՐՑԱԽԻՑ. ԱՆԴՐԱՆԻԿ ՂԱՋԱՆՅԱՆ

Կրթության, մշակույթի ու սպորտի ոլորտները լուսաբանելուց բացի «Լուսարար»-ը ստանձնել էր եւս մեկ առաքելություն. թերթի էջերում պարբերաբար զետեղվում էին Արցախյան բոլոր պատերազմների հերոսների սխրագործությունների, նրանց ապրած կյանքի ու գործունեության մասին պատմող հոդվածներ: Որքա՜ն ցանկալի կլիներ, որ այդ ոլորտում նոր էջեր չունենայինք, բայց խորը ցավով սկսում ենք արձանագրել վերջին՝ 2023թ. սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմի նահատակների մասին տեղեկություններ, … Մանրամասն

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՐ Է ՊԵՏՔ, ԻՍԿ ԱՐՎԵՍՏԸ՝ ՀՈԳՈՒ

 Նկատե՞լ եք, որ այն մարդիկ, որոնք պարբերաբար զբաղվում են սպորտով, կարող են պարծենալ ոչ միայն ամուր առողջությամբ, այլեւ ուժեղ բնավորությամբ: Այդ ի՞նչ է անում սպորտը մեր օրգանիզմի հետ, որ մենք ձեռք ենք բերում բնավորության ուժեղ գծեր, դառնում ենք ավելի հավասարակշիռ, բարի ու համբերատար: Շատերը վստահ են, որ սպորտը մարդուն տալիս է միայն ֆիզիկական զարգացում, բայց … Մանրամասն

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի նկատմամբ թուրքերի գործադրած ցեղասպանությունը ճակատագրական նշանակություն ունեցան Վանի ու  Վանի նահանգի հայության համար։ 1915-1918թթ. սովից, հիվանդություններից ու կռիվներից այստեղ զոհվեցին հազարավոր մարդիկ։ Աղետը կրկնապատկվեց այդ ժամանակ ռուսական բանակի երկու անգամ կատարած դավաճանական նահանջի պատճառով ։  Տասնյակ հազարավոր հայեր ստիպված թողեցին տունուտեղ, հարստություն, հարազատների հազարամյա գերեզմաններն ու ազգային սրբությունները և բռնեցին … Մանրամասն

Մայր երկրում ենք` Արցախը մեր ներսում, մեր հոգում, մեր սրտում

Արցա’խ տվեք մեզ, ոչ թե` սահմանամերձ բնակավայրեր… Մեզանից յուրաքանչյուրը  աշխարհ է  կորցրել, որ հայրենիք է կոչվում, տուն-տեղ է կորցրել, հարազատ օջախներ… Սառեցրիք մեր դեմքի ժպիտները, սպանեցիք մեր հույսն ու հավատը,  մեր կենսուրախ կյանքը հոշոտեցիք, խաթարեցիք մեր անցնելիք ճամփան, գցեցիք դռնեդուռ, ու հիմա ծայրամասային  բնակավայրեր, նորից թշնամուն դեմառդեմ։  Վերադարձրե’ք մեր հինավուրց դրախտավայրը, մեզ վերադարձրե’ք մեր  ճաքճքած  … Մանրամասն

ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Երևանի Աբովյան 13 հասցեում գործող Իգիթյան գեղագիտական կենտրոնում եռուզեռ էր․ հավաքվել էին Արցախի շնորհաշատ ու տաղանդավոր երեխաները՝ վայելելու ամիսներ տևած իրենց քրտնաջան աշխատանքի քաղցր պտուղները։ Ներկա էին մասնակից երեխաները, նրանց ծնողները, արվեստի գեղահրաշ դռները նրանց առջև բացող մանկավարժ-վարպետները, հյուրեր, կենտրոնի աշխատողներ։ Երեխաներին դասավանդող արցախցի 10 վարպետ-ուսուցիչները նախ դասընթացների միջոցով հմտություններ են ձեռք բերել ու կատարելագործվել, … Մանրամասն

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ – ՀՈՎՀ․ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր բանաստեղծության մեջ մելամաղձոտությունը, ողբը կտիրեն․
Թումանյանի գործը փթթում մըն է հոգեկան լուսավոր ու արու առողջության․
անոր երգը ուժի, զվարթության, հավատքի, լավատեսության պոռթքում մըն է,
պայծառ ու խրոխտ նույնիսկ ցավի արտահայտության մեջ։
Արշակ Չոպանյան

Մանրամասն

ԱՊԱԳԱՆ ՀԱՐԹԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Մասնակցում էինք հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող, հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան  152-ամյակին նվիրված գիտական նստաշրջանին, որ կազմակերպված էր Հրանտ Մաթևոսյան  թանգարան մշակութային կենտրոնում` Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ։ Առանցքում Արշակ Չոպանյան-Հովհաննես Թումանյան առնչություններն էին,  անձնական  նամակագրությունը երկու մշակութային գործիչների  միջև։ Չոպանյանը  ներկայացվում էր որպես մշակույթի դեսպան, թարգմանիչ,   գրաքննադատ, ազգային գործիչ…Երկու մեծերի` Չոպանյանի և Թումանյանի  դերակատարությունը մեծ … Մանրամասն

Ա.  ԴԵՄԻՐՃՅԱՆԻ <<ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ>>  ՎԻՊԱԿԻ ՆՈՐՕՐՅԱ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գիտական հոդվածների, գրքերի և ֆիլմերի հեղինակ Արմենուհի Դեմիրճյանից վերջերս իր հրատարակած <<Հայկ Նահապետ>>  վիպակը նվեր ստացա։ Ինձ հետաքրքրեց այդ գիրքը նոր օրերի համադրության մեջ,  որի նյութը  բխում է նաև  մանկավարժի իմ մասնագիտությունից։  Կարդացի մի  շնչով, նոր հայացքով`  հին ու  նոր օրերի Հայաստանը հայացքիս առջև, երբ  հազարամյակներ առաջվա … Մանրամասն

ՀՈՒԶԻՉ ՀԱՄԵՐԳ

Մի քանի օր առաջ հարևանուհիս ինձ հրավիրատոմս տվեց` ներկայանալու Հայաստանի կույրերի միավորման (ՀԿՄ)  երաժշտական կոլեկտիվների համերգին, որի երգչախմբում նաև ինքն է ընդգրկված: Այն տեղի ունեցավ Արաբկիր վարչական շրջանում գտնվող ՀԿՄ Ս. Շահնազարյանի անվան մշակույթի տան դահլիճում:

Մանրամասն

ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ԲՈԼՈՐԵԼ ԵՆ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԸ

«…յարևմտից Սրկղօնից լերանց, կայ ամայի Պաշքէնտ`  ունենալով ի հարաւոյ նույնպէս ամայի և աւերակ բերդ համանուն` ի միջոցի կրկին ոստոց լերանց …բլուրն այն մեծամեծ վիմօք պատեալ և ամրացեալ` այժմեան աւերակն է Պաշքէնտ բերդի և նոյն դարձեալ Բոլորաբերդ կոչեցեալ երբեմն..»: Ղևոնդ Ալիշան. «Սիսական», Վենետիկ, 1986 թ., էջ 130 12-րդ դարավերջին հայ իշխաններ Զաքարե Բ ամիրսպասալարը և Իվանե … Մանրամասն