ՊԵՂՈՒՄՆԵՐ  ԷՋՄԻԱԾՆԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՄ

 «Յայնմ ժամանակի գային հասանէին յերկիրն Հայոց, յԱյրարատ գաւառ, ի Վաղարշապատ քաղաք, զոր և Նորաքաղաքն կոչեն, ի նիստս թագաւորացն Հայոց»։  Ագաթանգեղոս․ «Պատմութիւն Հայոց»․ Երևան 1983թ․ Էջ՝ 90։ Խոսքը Գայանյան կույսերի մասին է, որոնք, հալածվելով Դիոկղետիանոս կայսեր կողմից, հեռացել էին Հռոմից, հասել Վաղարշապատ և բնակություն էին հաստատել քաղաքի հյուսիսարևելյան կողմում գտնվող այգիներ հնձաններում։ Հայոց երբեմնի մայրաքաղաք՝ այսօրվա … Մանրամասն

Լուսագյուղի սրբավայրերը

                          Լուսագյուղի սրբավայրերը ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է Լուսագյուղը, որը գտնվում է Ապարան քաղաքից 2 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Ծաղկունյաց լեռնաբազուկի թեք փեշին և հարթության վրա՝ ծովի մակերևույթից մոտ 2000-2020 մետր բարձրության վրա։ Ներկայումս գեղեցիկ ձևավորված փողոցներով գյուղի մոտակայքում կան նաև հնադարյան պատմական հուշարձաններ։ Լուսագյուղը Շահ Աբասի ձեռնարկած բռնագաղթից հետո վերստին բնակեցվել է 1829 թվականին Արևմտյան Հայաստանի Սուրմալուի … Մանրամասն

ԿՅԱՆՔԻՍ ԲՈՒՅՆԸ` ՈՍՏԱՆ ԱՅԼՈՑ

                  /Ցավերգ/  … ԹՈՂԵՑԻՆՔ ՁԵԶ ՄԵՆԱԿ, ՏԽՈՒՐ ՀԱՅԱՑՔՈՎ ԱՌ ԱՍՏՎԱԾ  Պինդ պահենք թեև փոքրիկ, բայց աշխարհին ներկայանալու և հարատևելու հայի անձնագիրը` հայոց պետականությունը, Ազգովի վարենք ճիշտ քաղաքականություն, ազգային քարոզչության մեքենան աշխատեցնենք: Ու տակավին դեռ էն գլխից, Դեռ շատ փոքրուց, իմ ծննդից, Մեծ աշխարհում իմ տարածքի, Իմ անձնական ոտնահետքի, Իմ պարտեզի  ես ոճաբան ու պարտիզպան, Իմ … Մանրամասն

ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ՍՏԱՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարմինը մարզելու տարբեր համակարգերի մեջ գոյություն ունեն ստատիկ վարժություններ, որոնք սիրված են շատ մարզվողների կողմից, քանի որ «ձգում են» ամբողջ մարմինը՝ աշխատանքի կոչելով  մկանների հիմնական խմբերը: Ստատիկան լայնորեն կիրառվում է ֆիթնեսում: Դրա տակ հասկանում են այն ծանրաբեռնվածությունը, որի դեպքում մկանը (կամ մկանները) պահպանում է որոշակի երկարություն: Այսինքն՝ մկանը ծանրաբեռնվում է, բայց չի կծկվում. չի մեծանում … Մանրամասն

«ԵՌԱԲԼՈՒՐԸ», ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿՈՉԵԼ «ՔԱՋԵՐԻ ԲԼՈՒՐ»

34 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, հռչակվեց Արցախի Հանրապետությունը։ Սակայն 2023թ․ սեպտեմբերի վերջին Արցախը բռնի հայաթափվեց։ Ու Արցախյան գոյամարտում մարտիրոսված բազում քաջորդիների շիրիմներ մնացին գերության մեջ։ Նույն հերոսների հարազատներն այսօր հնարավորություն չունեն այցելելու նրանց շիրիմներին։ Որպես սփոփանք՝ 2024թ. սեպտեմբերի 24-ին Երևանում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշահամալիրի հիմնարկեքի արարողությունը։ Ծրագիրը նախաձեռնել է ԱՀ 5-րդ նախագահ … Մանրամասն

ԳԻՏԵԼԻՔԸ՝  ԱԶԳԻ  ՄՇՏԱԳՈՅՈՒԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆ

Տասնամյակներ շարունակ, երբ գալիս էր սեպտեմբերը, Արցախում մանուկ ու մեծ անսահման երջանիկ էին։ Եւ դժվար է ասել՝ երջանկության այդ զգացումն առավելապես Գիտելիքի օրվան նվիրված հանդիսությունի՞ց էր գալիս, թե՞ Անկախության հռչակման առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներից։ Երևի երկուսը միասի՛ն, որովհետև այդ երկուսով էր հենց ամբողջանում Հայրենիքը։ Հիմա, ավա՜ղ, միայն թանկ հուշերն են ջերմացնում նրանց՝ լուսանկարների, տեսանյութերի տեսքով  … Մանրամասն

ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,Ու գընում ենք մեր ճամփով,Մըրրիկներով պատած անհույս,Սև խավարով, մութ ամպով։ Մենք անցել ենք արյան ծովեր,Սուր ենք տեսել ու կըրակ,Մեր ճակատը դեմ ենք արելՄըրրիկներին հակառակ։ Ու թեպետև պատառ-պատառՄեր դըրոշը սըրբազան,Ու մենք չունենք տեղ ու դադար՝Երկրից երկիր ցիրուցան։ Բայց գընում ենք մենք անվեհերԶարկերի տակ չար բախտի,Մեր աչքերը միշտ դեպի վեր՝Դեպի լույսը մեր … Մանրամասն

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ

Ներկայանում է հեղինակը Ես Մարտա Բաբայանն եմ, 22 տարեկան, ծնվել և մեծացել եմ Արցախում՝ Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել եմ Հովհաննես Թումանյանի անվան թիվ 9 հիմնական, ապա Վիտալի Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցում։              2021 թվականին ընդունվել եմ Արցախի պետական համալսարան՝  «Կենսաբանություն և քիմիա» մասնագիտությամբ։ 2023 թվականի պատերազմից հետո ուսումս շարունակել եմ Վանաձորի պետական համալսարանում՝  «Մանկավարժական կենսաբանություն» … Մանրամասն

ԱՅՍՏԵՂ ԵՂԵԼ է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ

  «Հինգ հարյուր յոթանասունհինգ թվականին (1126թ․) եկավ ամիր Հարոնը և բնաջնջեց Կապանի տունն ու Արևիք գավառը․․․»                    Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն․ էջ՝ 279» Եվ այդ ժամանակից ավերվեց ու ամայի մնաց Սյունիքի թագավորության մայրաքաղաք Կապանը։ Հնավայրն ընկած է Սյունիքի մարզկենտրոն Կապանից հարավ՝ Ողջի գետի աջափնյա ոչ բարձր բլրի վրա՝ Քաջարան ձգվող ճանապարհի ձախ եզրին։ Այժմ երբեմնի … Մանրամասն

ԵՂՎԱՐԴԸ՝ ՆԵՐԿԱ ԵՎ ԱՆՑԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ

Պատմական Եղվարդը Մեծ Հայքի Սյունիք նահանգի Մյուս Բաղք կամ Քաշունիք գավառի գյուղերից է։ Սյունիքի պատմիչը՝ Ստեփանոս Օրբելյանը, որը հարուստ տեղեկություններ է թողել իր և ավելի վաղ ժամանակների մասին, «Սյունիքի պատմություն» գրքում՝ «Սյունիքի տասներկու գավառների եկեղեցու (խոսքը Տաթևի վանքի մասին է․ Զ․ Ը․) հարկացուցակը ըստ հին սահմանվածի» ՀԴ գլխում, Եղվարդը հիշատակում է Աղահորդ անունով՝ Մյուս Բաղք … Մանրամասն