ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՏՔ ԿԱՐԱՏԵՆ

Սպորտի զանազան ձեւերի գոյության դեպքում շատ ծնողների համար դժվար է ճիշտ ընտրություն կատարել, թե իրենց երեխաներին որ ուղղությամբ տանել: Համեստ մարզիչները երբեք չեն գովաբանում հենց իրենց մարզաձեւը, ի տարբերություն այն մարզիչների, որոնք շահախնդրորեն այսպես ասած «իրենցով են անում» շատ ծնողների ու մարզիկների, որոնք այնքան էլ տեղեկացված չեն այս կամ այն մարզաձեւի մասին: Մարզական էջում հյուրընկալվող … Մանրամասն

ՄԱՐՏԱՐՎԵՍՏՆԵՐԻ  ՈՒՍՈՒՑՈՒՄՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ԲԱՆԱԿՈՒՄ

Բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերի՝ զինվորների կողմից դժվարություններին չդիմանալու, ճնշումներին ենթարկվելու, միջանձնային հարաբերություններում միմյանց հանդեպ ոչ համարժեք դրսեւորումների, ինքնասպան լինելու  բարձր տոկոսայնության համապատկերին մարտարվեստների ուսուցումն առավել քան պահանջված է դարձել: Մեզ ծանոթ մարզիչները միաբերան պնդում են, որ եթե բոլորը նախքան բանակում ծառայելը պարապած լինեն մարտարվեստ, ապա նման դեպքերը բանակում կնվազեն: Չնայած արդի զենքերի ու զինտեխնիկայի … Մանրամասն

Երկնատակի բանակի հզորությունն ու վտանգը

Ի հավելումն դպրոցում ու բանակում մարտարվեստների ուսուցման կարեւորությանը ՉԺՀ-ի բնակչությունը  հասել է 1  միլիարդ 400 միլիոն մարդու: Բնակչության կեսը տղամարդիկ են, որոնց վաղ մանկությունից նախապատրաստում են պատերազմի: Ամբողջ Չինաստանում գործում են մարտարվեստների շուրջ 300 դպրոցներ, որոնցում գտնվում են համարյա 2 000 000 պատանիներ:  Հինգ տարեկանից նրանց սովորեցնում են սպանել: Այդ դպրոցներից  շատերը  լեգենդար Շաոլին վանքի … Մանրամասն

ՄԱՐԶՎԵԼ, ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ

Շուրջ մեկ տարի է անցել արցախցիների համար ամենադաժան ու ողբերգալի սեպտեմբերի իրադարձություններից, ինչի հետեւանքով Արցախի ժողովուրդը ստիպված եղավ բռնատեղահանվել: Շատ-շատերը հաստատվեցին Մայր Հայաստանում, ոմանք էլ բարեկեցիկ ապրելու հնարավորություն ու հանգստություն գտան աշխարհի տարբեր ծայրերում՝  հավատալով, որ Արցախ վերադառնալու օրը գալու է, նորից համախմբվելու ենք ու ապրենք մեր սուրբ հողում: Արցախյան մարզաշխարհի փայլուն աստղ, կիոկուշինկայ կարատեի … Մանրամասն

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՐ Է ՊԵՏՔ, ԻՍԿ ԱՐՎԵՍՏԸ՝ ՀՈԳՈՒ

 Նկատե՞լ եք, որ այն մարդիկ, որոնք պարբերաբար զբաղվում են սպորտով, կարող են պարծենալ ոչ միայն ամուր առողջությամբ, այլեւ ուժեղ բնավորությամբ: Այդ ի՞նչ է անում սպորտը մեր օրգանիզմի հետ, որ մենք ձեռք ենք բերում բնավորության ուժեղ գծեր, դառնում ենք ավելի հավասարակշիռ, բարի ու համբերատար: Շատերը վստահ են, որ սպորտը մարդուն տալիս է միայն ֆիզիկական զարգացում, բայց … Մանրամասն

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի նկատմամբ թուրքերի գործադրած ցեղասպանությունը ճակատագրական նշանակություն ունեցան Վանի ու  Վանի նահանգի հայության համար։ 1915-1918թթ. սովից, հիվանդություններից ու կռիվներից այստեղ զոհվեցին հազարավոր մարդիկ։ Աղետը կրկնապատկվեց այդ ժամանակ ռուսական բանակի երկու անգամ կատարած դավաճանական նահանջի պատճառով ։  Տասնյակ հազարավոր հայեր ստիպված թողեցին տունուտեղ, հարստություն, հարազատների հազարամյա գերեզմաններն ու ազգային սրբությունները և բռնեցին … Մանրամասն

ՎԱՐԴԳԵՍ ՄԱՆԱՍՅԱՆ.  ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ՝ ԱՆՆԱՀԱՆՋ

Գաղտնիք չէ, որ արցախցի մարզիկներն աչքի են ընկնում բարձր ոգով ու տարբեր մարզաձեւերում` հատկապես արեւելյան մարտարվեստներում իրենց լավագույնս դրսեւորելով: Խոսքը վերաբերում է ոչ միայն հայրենիքում, այլեւ երկրից դուրս տարբեր մրցահարթակներում արցախցի մարզիկների մեծ հաջողության հասնելուն: Անվանի մարզիկ Վարդգես ՄԱՆԱՍՅԱՆՆ է «Լուսարար»-ի մարզական էջի ուշադրության կենտրոնում: Ծնվել է 1992թ. ապրիլի 25-ին Ստեփանակերտում: Ավարտել է մայրաքաղաքի 9-րդ … Մանրամասն

ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ.  ՉԿՈՏՐՎԵԼ, ՉԿՈՐԾԱՆՎԵԼ, ԱՊՐԵԼ ՈՒ ԱՐԱՐԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՈԳՈՎ

Ծնվել է – հոկտեմբերի 21, 1992թ., Արցախ, Ստեփանակերտ: Մարզաձեւը – ավանդական կարատե-դո: Սկսել է պարապել – 3 տարեկան էր, երբ հաճախում էր պարապմունքի, 6 տարեկանում հանձնեց առաջին քննությունը: Կարգախոսը – «Ինքնաճանաչում, ինքնազարգացում»: Ձեռքբերումները սպորտում – Արցախի ավանդական կարատե-դոյի ֆեդերացիայի մարզիչ, սեւ գոտի երրորդ դան, ավանդական կարատե-դոյի ՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի մրցանակակիր, աշխարհի … Մանրամասն

ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ,  ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մարտարվեստ ասելով սովորաբար հասկանում ենք արեւելյան մենամարտերի ավանդական տեսակներ, ինչպես օրինակ՝ կարատե, ձյուդո, այկիդո, թաեքվոնդո, ուշու եւ այլն: Ընդ որում, շատերը գիտեն, որ «դո» վերջավորությունը թարգմանվում է որպես  «կյանքի ճանապարհ»: Հենց  բարոյաէթիկական բաղադրության առկայությամբ էլ տարբերվում են արեւելյան մարտարվեստները արեւմտյան մարզաձեւերից՝ բռնցքամարտից, ըմբշամարտից, քիքբոքսից եւ այլն: Մինչդեռ արեւելյան մարտարվեստների երկրներում (Ճապոնիա, Չինաստան, Կորեա) ավելի լայն … Մանրամասն

ՍՊՈՐՏԸ՝  ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Երբ մենք խոսում ենք սպորտի մասին, առաջին հերթին մտածում ենք դրանից ստացվող ֆիզիկական  օգուտի մասին: Ֆիզիկական վարժություններն օգնում են դառնալ ավելի դիմացկուն, ամրացնել մկանները եւ ունենալ ուժեղ մարմին: Բայց դա այն բոլորը չէ, ինչ կարող է մեզ տալ ֆիզիկական ակտիվությունը: Սպորտով պարբերաբար պարապելն օգնում է պայքարել ընկճախտի (դեպրեսիայի), տագնապի եւ սթրեսի դեմ: Այն ամենը, ինչ … Մանրամասն