ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ԴԺՈԽԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Երբեք չեմ հրապուրվել դեպքերն ու իրադարձությունները անմիջական տպավորության տակ արձանագրելով: Դրանք նախ պիտի կարողանայի մարսել, այնուհետև թղթին հանձնել: Մտքերս փոթորկված ծովում հայտնված նավի բեկորների պես այս ու այն կողմ են թռչում, ու հավաքել չի լինում: Փոթորկված հոգիս էլ պատեպատ է տալիս իրեն ու խաղաղ անկյուն չգտնելովª չի հանգրվանում ոչ մի տեղ: Մեկ ծառս է լինում  … Մանրամասն

ԱՐԿԸ  ԽՓԱԾ  ՏԵՂԸ  ՉԻ  ԽՓՈՒՄ

/Պատմվածք/

Շատ բարձրում, երևի Աստծուն մերձ տարածքում, միալար դզզում էր անօդաչուն: Ուշանում էր պայթյունը՝ խնայելով ինչ-որ մեկին, որի մտքում այդ պահին գուցե թե իրենց տնամերձ բանջարանոցում ակոսի մեջ թեք ընկած բահն էր` ճիշտ ինչպես խրամապատին անփույթ հենած ինքնաձիգը: Մեկ ունկաչափ հեռավորության վրա անթիրախ Ճարճատյուն կար, որը Վանոյի աջ ականջի խլության մեջ լսելի չէր, դրա համար էլ նա ինքնաձիգի ճարճատյունից մեկ հերց բարձր ձայնով պատմում էր նախորդ մարտերից թերի մնացած խառը պատմություններ: Լարվածությունը մեղմելու լավագույն միջոցը Վանոյին չլսելն էր, հատկապես որ կրակահերթից մեկ հերց բարձր տեմբրով նրա ձայնը գերանդու նման սլլում էր՝ կասեցնելով խրամատ խուժող մահվան թանձր հոտը:

Մանրամասն

Հերթերի մասին և՝ ոչ միայն

Ութ ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող շատ արցախցիների նյարդերը կարծեք սկսել են տեղի տալ հերթերի պատճառով: Սկզբում դրանք բանջարեղենի ու մրգերի համար էին, անգամ՝ կտրոնային համակարգ մտցնելուց հետո: Իսկ ապրիլ ամսից ադրբեջանցիների կողմից Հակարիի կամրջի վրա ապօրինի անցակետ դնելուց  և  հունիսի 15-ից Հայաստանից Արցախ  և հակառակ ուղղությամբ շարժը կասեցնելուց հետո արցախցիները հայտնվեցին լիակատար շրջափակման մեջ՝ … Մանրամասն