ԱՐՄԵՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-Ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի աճյունը։ Արցախյան վերջին պատերազմը դարձավ այն չարիքը, որի պատճառով թշնամուն մնաց Հայոց երկիր Արցախի մեծ մասը՝ ներառյալ Քաշաթաղի շրջանը։ Մեծ ցավ է նաև այն, որ հազարավոր հայորդիներ նահատակվեցին, անհետ կորան։ Քիչ չեն գերեվարվածները։ Նորօրյա պատերազմում շուրջ 80 զոհ ու անհետ կորած զավակ ունեցավ նաև Քաշաթաղի շրջանը։ … Մանրամասն