Մեր բանաստեղծության մեջ մելամաղձոտությունը, ողբը կտիրեն․
Թումանյանի գործը փթթում մըն է հոգեկան լուսավոր ու արու առողջության․
անոր երգը ուժի, զվարթության, հավատքի, լավատեսության պոռթքում մըն է,
պայծառ ու խրոխտ նույնիսկ ցավի արտահայտության մեջ։
Արշակ Չոպանյան
ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի Աբովյան 13 հասցեում գործող Իգիթյան գեղագիտական կենտրոնում եռուզեռ էր․ հավաքվել էին Արցախի շնորհաշատ ու տաղանդավոր երեխաները՝ վայելելու ամիսներ տևած իրենց քրտնաջան աշխատանքի քաղցր պտուղները։ Ներկա էին մասնակից երեխաները, նրանց ծնողները, արվեստի գեղահրաշ դռները նրանց առջև բացող մանկավարժ-վարպետները, հյուրեր, կենտրոնի աշխատողներ։ Երեխաներին դասավանդող արցախցի 10 վարպետ-ուսուցիչները նախ դասընթացների միջոցով հմտություններ են ձեռք բերել ու կատարելագործվել, … Մանրամասն