Որքան էլ բռնատեղահանվածներիս մոտ անկումային տրամադրությունները գերիշխեին, Թբիլիսի եռօրյա զբոսաշրջության մեկնելու պատեհ առիթը բաց թողնել չէր կարելի: Կոնկրետ տողերիս հեղինակի համար այդպես էր, քանի որ մեծ էր ցանկությունը այցի գնալ Ամենայն հայոց բանաստեղծի գերեզմանին: Հովհաննես Թումանյանը միշտ մեզ հետ է, մեզ ուղեկցում է կյանքի բոլոր ոլորաններում և իրավիճակներում: Նրա պարզ, միևնույն ժամանակ խորախորհուրդ, հոգին սնուցող խոսքի ուժի պահանջը զգում ենք ամեն պահի, այսօր՝ առավել շատ: Թումանյանի գերեզմանը գտնվում է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող հայկական պանթեոնում, որը հայտնի է Խոջիվանք անունով: Ո՞վ էր Խոջին, որի անունով այստեղ գերեզմանատուն է կառուցվել: Պատմությունն այսպիսին է: 1600-ական թթ. վրացական արքունիքում Աշխարհբեկ Բեյբութով անունով մի գանձապահ կար, որին լավ ծառայության համար արքան թույլ է տվել գնել հողակտոր և կառուցել այնտեղ եկեղեցի: Եվ նա կառուցում է սուրբ Մարիամ Աստվածածին տաճարը, … Մանրամասն