«ՏԵՍԱՆ-ՏԵՆԱՆ»

Բոլոր ժամանակներում արցախցի կանայք առանձնացել են իրենց շնորհքով, կանացի ուժով, ոգեւորելու ու առաջ մղելու եզակի հատկությամբ: Արցախին պատուհասած աղետից ու բռնատեղահանվելուց հետո արցախցի շատ կանայք կարողացել են իրենց մեջ ուժ գտնել ու շարունակել իրենց գործունեությունը՝ չնայած դժվարություններին եւ աշխատանքային ոչ այնքան բարենպաստ պայմաններին: Ովքեր թեկուզ մեկ անգամ անցել են  Ստեփանակերտի Կարո Ալվարյանի փողոցով, անշուշտ կհիշեն, … Մանրամասն

ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐՔԸ

Ահա էս խոր վերքը, իր աչքի տեսած տանջանքն ու տառապանքը, կռիվն ու քաջությունը հրեղեն լեզվով նա պատմեց մի գրքի մեջ՝  անունը դրեց «Վերք Հայաստանի»։ Մեր ազգի սիրած «Վերք Հայաստանի»-ն։Հովհաննես Թումանյան Երբ ոտք ես դնում հայոց մեծերի տիեզերական աշխարհն ընդգրկող ու սուրբ տաճար հիշեցնող շինության շեմին, անկախ ամեն ինչից՝ շուրթերդ աղոթք են մրմնջում՝ լուռ ու խորին, … Մանրամասն

Խաչատուր Աբովյան. «Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՜ր, հավատդ ուրացի՜ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես»

Ա՛խ լեզուն, լեզուն. լեզուն որ չըլնի, մարդ ընչի՞ նման կըլնի: Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՜ր, հավատդ ուրացի՜ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես: Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ ա անոշ, մեղրից էլ: Մեր կաթն էլ որ ծախենք, առնող … Մանրամասն

30-ամյա վարժարանում

Փետրվարի 15-ին լրացավ Արմավիր քաղաքում գործող Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադրման 30- ամյակը։ Այդ առթիվ վարժարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն։ Ներկա էին վարժարանի հիմնադիր և երկար տարիների տնօրեն, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, ներկայիս տնօրեն, լեյտենանտ Լենդրուշ Ղումաշյանը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր։ Մինչ հանդիսավոր մասի սկսելը, հյուրերը ծանոթացան վարժարանի՝ վերջերս հիմնանորոգված ու կահավորված … Մանրամասն

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ  ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱՐՍԵՆ ԲՈԲՈԽՅԱՆԻ ՀԵՏ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) համակարգում գործող Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) հիմնադրվել է 1959 թվականին։ Հիմնադիր տնօրենը եղել և մինչև 1990թ. ինստիտուտը ղեկավարել է հնագետ, պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը (1912-2004 թթ.): Հետագայում ինստիտուտը ղեկավարել են հնագետ, պ. գ. դ. Գևորգ  Տիրացյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դ. Արամ Քալանթարյանը (1993–2006 … Մանրամասն

35 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ

Մարդը Երկիր մոլորակի վրա բնակվում է գրեթե 200 000 տարի, և այս ամբողջ ընթացքն ուղեկցվել է գոյության պայքարով։ Հայկական լեռնաշխարհում հայ ժողովուրդը բնակվում է հազարավոր տարիներ։ Նա այս իրավունքն ունի ի ծնե և այն պահպանելու պայքարի մեջ է միշտ։ Այսպիսով, կարելի է ասել, որ հայ ժողովրդի գոյամարտը, որը սկսվել է դեռևս Հայկ Նահապետի օրոք, բնականոն … Մանրամասն

ՈՉԽԱՐԱԾՆԵՐԸ` ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՂՆԵՐ ԿԱՄ` ՔՈՉՎՈՐ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Հոդվածի հեղինակ` վաստակաշատ մանկավարժ Լաուրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ իր կյանքի ավելի քան քառասուն լավագույն տարիները, որից երկու տասնամյակ` որպես դպրոցի տնօրեն, նվիրել է մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության վեհ գործին: Նրա ղեկավարած` Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան հ. 2 դպրոցը միշտ էլ աչքի է ընկել սաների հայրենասիրական դաստիարակության, հայրենիքի արժանավոր քաղաքացիներ աճեցնելու բարձր մակարդակով: Լ. Մարտիրոսյանի  կենսագրությունը հայրենասեր … Մանրամասն

ԲԱԶՄԱԲԵՂՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, ԳԻՏՆԱԿԱՆԸՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ-95

Հունվարի 22-ին լրացավ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ  Սոկրատ Խանյանի ծննդյան 95-ամյակը: Բազմավաստակ գրողն ու գիտնականը երիտասարդական ավյունով ու եռանդով գիտամանկավարժական և  ստեղծագործական բեղմնավոր աշխատանք էր կատարում Արցախում՝ գրեթե ամեն տարի հանրությանն ընծայելով նոր ուսումնասիրություն կամ բանաստեղծությունների ժողովածու:  Նրա գրչին են պատկանում շուրջ երեք տասնյակ բանաստեղծությունների ժողովածուներ, 40-ից … Մանրամասն

ՍԵՎ-ԿԱՊՈՒՅՏ-ՄՇՈՒՇԱԳՈՒՅՆ ԼԵՌՆԵՐ

(Պատմվածք) ԿԻՄ   ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Պատմի` լսեք: Աշխարհի բոլոր կողմերը ման եկած, տեսած հող ու ջուրը ոտի տակ տված, նախ ռուսի բանակում` ճապոնացու դեմ կռվեց, հետո գերմանական ֆրոնտում վիրավորվեց` տուն պիտի գար, չեկավ: Ոտի վիրավորն ի՜նչ է, երկու ամիս չանցած, լավացավ: Գնաց կռիվը շարունակի` տեսավ խառնակ է վիճակը: Հեչ գլխի ընկնելու բան չէր. ռուսի լեզուն ջրի պես … Մանրամասն

ԱՐՑԱԽՑԻ ԿՐՏՍԵՐ ԿԱՐԱՏԵԻՍՏԸ

Մարտարվեստի ցանկացած տեսակ, լինի կարատե, այկիդո, սամբո թե բռնցքամարտ, երեխային սովորեցնում է ոչ միայն ինքապաշտպանվել, այլեւ զարգացնում է ֆիզիկական ուժն ու դիմադրողականությունը: Պարբերական մարզումները, խիստ կարգապահությունը եւ մարզիչների խրատները զարգացնում են ինչպես ֆիզիկական ուժը, այնպես էլ բարոյական դիմադրողականությունը, մարտական ոգին: Երեխան դառնում է ինքնավստահ, հանգիստ ու նպատակասլաց, սովորում է չնահանջել դժվարությունների առջեւ: Կարատե մարտարվեստն է … Մանրամասն