ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հովհ. Թումանյան – 155 Ի՜նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի՜նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք: Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ: Պ. Տիչինա … Մանրամասն

Մանկական գրականությամբ և բանահյուսությամբ զբաղվողների համար և` ոչ միայն

Լույս է տեսել «Հասկեր» մանկական գրականության և բանահյուսության տարեգրքի յոթերորդ համարը: Պարբերականն ունի գիտական, գեղարվեստական ու մատենագիտական բաժիններ։ Գիտական բաժնում ընդգրկված են հոդվածներ ու սեղմ հաղորդումներ մանկական գրականության ու բանահյուսության տարբեր խնդիրների վերաբերյալ։ Գեղարվեստական բաժնում ներկայացված են մանկական գրականության բնագիր և թարգմանական փոքրածավալ ստեղծագործություններ, քիչ հայտնի թարգմանական նմուշներ՝ վերցված հնատիպ կամ հազվագյուտ հրատարակություններից։ Հովհ. Թումանյանի … Մանրամասն

ԶՈՒՄԲԱՆ  ԿԱՐՈՂ Է ՀՐԱՇՔՆԵՐ ԳՈՐԾԵԼ ՄԵՐ ՀՈԳԵԿԱՆՈՒՄ

2023թ. սեպտեմբերի 19-ից հետո արցախահայերիս կյանքը բաժանվեց երկու մասի. ապրել ու արարել հայրենիքում՝ հաղթահարելով անմարդկային դժվարությունները, եւ հայրենիքը կորցնելուց հետո դեգերումների ու հիասթափությունների մեջ  գոյություն պահելու միջոցներ ստեղծել:

Մանրամասն

ՍԻԶԻՓՈՍԻ ԱՌԱՍՊԵԼԸ՝  ԿԱՐԵՎՈՐԻ ՀԱՄԱՐ

ԺԵՐԱՐԴ  ԳԵՐԳԵՐՅԱՆ

Ժերարդ Գերգերյանը միջազգային իրավունքի առաջադեմ ուսումնասիրություններ է կատարել Փարիզի Ասասի համալսարանում, Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, հոգեբանություն է ուսումնասիրել Փարիզի Դեկարտի համալսարանում:  Փարիզի Բարո փաստաբան է, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ մի շարք միջազգային ընկերություններում:

Մանրամասն

Բացահայտումներով՝ Քասախի կիրճում

Անցնում ենք Քասախի կիրճով։ Երկու կողմում ժայռեր են։ Ինչպես Թումանյանն է նկարագրել Լոռու ձորը, այստեղ ևս  հանդիպակաց ժայռերը շատ խորն են ընկղմված մայր հողի մեջ ու անթարթ հայացքով իրար են նայում։ Ավելի քան 90 կմ երկարությամբ Քասախ գետն անցնում է Արագածոտնի և Արմավիրի մարզերով։ Գետի կիրճն ունի մոտ 100 մետր խորություն և լի է առեղծվածային քարանձավներով։ Ուղղաձիգ ժայռերը երբեմն 50 մ բարձրություն ունեն, իսկ վերևում արծիվներ են ճախրում։ Եվ բնակերտ այս հիասքանչ տեսարաններն առավել գերող են դառնում ու սուրբ են, որովհետև մեր պապերն այս ժայռերի մեջ Աստծո տունն են կերտել վաղնջական ժամանակներից։

Մանրամասն

ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ԴԺՈԽՔԻ  ԳՈՒՅՆԵՐՈՎ

Պատում Բ

                Մութը խտանում էր, սարսափը` ահագնանում: Թևաթափ ու թևակոտոր դուրս եկանք տնից` մարող ճրագի պես հույսը հավատ դարձրած:

                Գյուղամիջում մարդկանց բազմություն էր հավաքվել, որին հերթով ավտոբուսներում էին տեղավորում երիտասարդ տղամարդիկ: Աղմուկ-աղաղակ չկար, բոլորը ահից սսկվել էին: Հուսահատ ու ահաբեկ դեմքերով իրար էին նայում մարդիկ , ու ոչինչ չէին խոսում: Ներսումս փլվում, փշրվում են վերջին հույսերս, բայց, միևնույն է, ոչինչ չէի զգում…

Մանրամասն

Գոյութենապաշտությունը Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ – 155

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆԸ ՚էքզիստենցիալ ընկալումը Թումանյանի ստեղծագործություններումՙ թեմայով հոդվածաշար է սկսել: Ներկայացնում ենք այդ շարքից նրա առաջին հոդվածը:

Մանրամասն

Արցախցի գիտնականները Բյուրականի աստղադիտարանում

Բյուրականի աստղադիտարանում Արցախի օր էր: Հավաքվել էին ՀՀ ԳԱԱ նախագահության և Արցախի կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ: ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտներում արդեն ընդգրկվել են Արցախից տեղահանված հինգ տասնյակ և ավելի գիտնականներ: Մենք իսկապես ունենք Արցախի գիտական և ինտելեկտուալ ռեսուրսների կենտրոնացման և ուղղորդման, գիտակրթական ինքնակազմակերպվածության խնդիր: Արցախի գիտական միտքը և գիտական հարթության մեջ Արցախը օրակարգում պահելը, … Մանրամասն

90-ամյա հոբելյարը

Մարտի 1-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում ջերմ մթնոլորտ էր։ Մարտի 1-ին՝ գարնան առաջին օրն է ծնվել գիտական այս կառույցի երկարամյա աշխատակից, բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, անվանի բանահավաք և բանագետ, բ.գ.դ. Վերժինե Սվազլյանը։ Ներկաները՝ պատմաբաններ, հնագետներ, բանասերներ, այլ բնագավառների ներկայացուցիչներ, ծափողջյուններով դիմավորեցին հոբելյարին։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրությոն ինստիտուտի … Մանրամասն

ՁՄԵՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵ-ԴՈ ՊԱՐԱՊՈՂ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փետրվարի 23-25-ը Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի Դավթաշեն, Աջափնյակ, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա ակումբների գլխավոր մարզիչների ջանքերով եւ ֆեդերացիայի նախագահ սենսեյ Սուրեն Մաթեւոսյանի գլխավորությամբ Ծաղկաձորում կազմակերպվեց ու անցկացվեց ձմեռային ճամբար: Նպատակը մարզիկների համար ուսումնամարզական հավաք անցկացնելն էր, որը բարձրացնում է նրանց մարզական որակավորման աստիճանը, ամփոփում է տեխնիկական գիտելիքները, ամրացնում է միմյանց միջեւ ընկերական կապը: Ճամբարը մարզիկներին հնարավորություն է … Մանրամասն