Մեր բանաստեղծության մեջ մելամաղձոտությունը, ողբը կտիրեն․
Թումանյանի գործը փթթում մըն է հոգեկան լուսավոր ու արու առողջության․
անոր երգը ուժի, զվարթության, հավատքի, լավատեսության պոռթքում մըն է,
պայծառ ու խրոխտ նույնիսկ ցավի արտահայտության մեջ։
Արշակ Չոպանյան
ԱՊԱԳԱՆ ՀԱՐԹԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Մասնակցում էինք հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող, հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 152-ամյակին նվիրված գիտական նստաշրջանին, որ կազմակերպված էր Հրանտ Մաթևոսյան թանգարան մշակութային կենտրոնում` Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ։ Առանցքում Արշակ Չոպանյան-Հովհաննես Թումանյան առնչություններն էին, անձնական նամակագրությունը երկու մշակութային գործիչների միջև։ Չոպանյանը ներկայացվում էր որպես մշակույթի դեսպան, թարգմանիչ, գրաքննադատ, ազգային գործիչ…Երկու մեծերի` Չոպանյանի և Թումանյանի դերակատարությունը մեծ … Մանրամասն
Ա. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ <<ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ>> ՎԻՊԱԿԻ ՆՈՐՕՐՅԱ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գիտական հոդվածների, գրքերի և ֆիլմերի հեղինակ Արմենուհի Դեմիրճյանից վերջերս իր հրատարակած <<Հայկ Նահապետ>> վիպակը նվեր ստացա։ Ինձ հետաքրքրեց այդ գիրքը նոր օրերի համադրության մեջ, որի նյութը բխում է նաև մանկավարժի իմ մասնագիտությունից։ Կարդացի մի շնչով, նոր հայացքով` հին ու նոր օրերի Հայաստանը հայացքիս առջև, երբ հազարամյակներ առաջվա … Մանրամասն
ՀՈՒԶԻՉ ՀԱՄԵՐԳ
Մի քանի օր առաջ հարևանուհիս ինձ հրավիրատոմս տվեց` ներկայանալու Հայաստանի կույրերի միավորման (ՀԿՄ) երաժշտական կոլեկտիվների համերգին, որի երգչախմբում նաև ինքն է ընդգրկված: Այն տեղի ունեցավ Արաբկիր վարչական շրջանում գտնվող ՀԿՄ Ս. Շահնազարյանի անվան մշակույթի տան դահլիճում:
ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ԲՈԼՈՐԵԼ ԵՆ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԸ
«…յարևմտից Սրկղօնից լերանց, կայ ամայի Պաշքէնտ` ունենալով ի հարաւոյ նույնպէս ամայի և աւերակ բերդ համանուն` ի միջոցի կրկին ոստոց լերանց …բլուրն այն մեծամեծ վիմօք պատեալ և ամրացեալ` այժմեան աւերակն է Պաշքէնտ բերդի և նոյն դարձեալ Բոլորաբերդ կոչեցեալ երբեմն..»: Ղևոնդ Ալիշան. «Սիսական», Վենետիկ, 1986 թ., էջ 130 12-րդ դարավերջին հայ իշխաններ Զաքարե Բ ամիրսպասալարը և Իվանե … Մանրամասն
ՎԱՐԴԳԵՍ ՄԱՆԱՍՅԱՆ. ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ՝ ԱՆՆԱՀԱՆՋ
Գաղտնիք չէ, որ արցախցի մարզիկներն աչքի են ընկնում բարձր ոգով ու տարբեր մարզաձեւերում` հատկապես արեւելյան մարտարվեստներում իրենց լավագույնս դրսեւորելով: Խոսքը վերաբերում է ոչ միայն հայրենիքում, այլեւ երկրից դուրս տարբեր մրցահարթակներում արցախցի մարզիկների մեծ հաջողության հասնելուն: Անվանի մարզիկ Վարդգես ՄԱՆԱՍՅԱՆՆ է «Լուսարար»-ի մարզական էջի ուշադրության կենտրոնում: Ծնվել է 1992թ. ապրիլի 25-ին Ստեփանակերտում: Ավարտել է մայրաքաղաքի 9-րդ … Մանրամասն
ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ՉԿՈՏՐՎԵԼ, ՉԿՈՐԾԱՆՎԵԼ, ԱՊՐԵԼ ՈՒ ԱՐԱՐԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՈԳՈՎ
Ծնվել է – հոկտեմբերի 21, 1992թ., Արցախ, Ստեփանակերտ: Մարզաձեւը – ավանդական կարատե-դո: Սկսել է պարապել – 3 տարեկան էր, երբ հաճախում էր պարապմունքի, 6 տարեկանում հանձնեց առաջին քննությունը: Կարգախոսը – «Ինքնաճանաչում, ինքնազարգացում»: Ձեռքբերումները սպորտում – Արցախի ավանդական կարատե-դոյի ֆեդերացիայի մարզիչ, սեւ գոտի երրորդ դան, ավանդական կարատե-դոյի ՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի մրցանակակիր, աշխարհի … Մանրամասն
ՎԵՐԱԳՏՆՎԱԾ «ԷԼԵԳԻԱ»-Ն
1957թ. հոկտեմբերի 17-ին վախճանվում է Ավետիք Իսահակյանը: Հովհաննես Շիրազը մեծ ցավ է ապրում: Մեծ Վարպետի մահվան ու հոգեհանգստի կապակցությամբ գրում է մի բանաստեղծություն` «Էլեգիա», որը, սակայն, այդ ժամանակ չի տպագրվում որևէ տեղ: Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը տեղեկացրեց, որ 1964թ., երբ տպագրության է տրվել Շիրազի «Քնար Հայաստանի» գրքի 2-րդ հատորը, խմբագիր Գևորգ Հայրյանը … Մանրամասն
ԵՐԲ ԱՇԽԱՐՀԻՑ ՄԵԿՈՒՍԱՑԱԾ ԱՐՑԱԽԸ ԿՈՒԼ ԷՐ ԳՆՈՒՄ
1 Արցախից բռնատեղահանվելուց հետո հասկացա, որ հայրենիքում մնաց իմ ուսուցչությունը: Այն մանկավարժի պատվաբեր գործունեություն էր Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում, այն ճանապարհ էր, որ տարիներով անցա մի մանկավարժական և բազմաթիվ աշակերտական կոլեկտիվներում, որտեղ մեծ հարգանք ու սեր կար Ուսուցչի հանդեպ: Այն պատվաբեր ճանապարհ էր, որով անցնողը հպարտություն է զգում, որ իրեն բախտ է վիճակվել … Մանրամասն
ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ – ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար: Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական և ֆիզիքական յատկությունները զարգացնելու համար: Զապել Եսայան Իր ժամանակի գրաքննադատների կողմից ֆեմինիստ անվանված հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանը իրականում մտահոգված է եղել սոցիալական անարդարությամբ, այդ թվում` գործադրված նաև կանանց նկատմամբ: Զապել Եսայանը ամերիկյան Refinery 29 կայքի … Մանրամասն