ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՏԱՎՈՐ ԱՐՏԱՇԵՍ ՆԱԶԻՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) հաճախ են կազմակերպվում գիտաժողովներ, սեմինարներ, այլ միջոցառումներ՝ նվիրված բնագավառի երախտավորներին։ Մայիսի 25-ին մեկնարկեց հերթական՝ «Հեքիաթի բանահյուսական քննություն․ ժանրային խաչաձևումներ և փոխակերպումներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Հայ բանագիտության երախտավոր, հայ բանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արտաշես Մկրտչի Նազինյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովին մասնակցում էին բնագավառը ներկայացնող շուրջ երեք տասնյակ մասնագետներ … Մանրամասն

«Արցախն ապրում է» խորագրով ցուցահանդես «Թեքեյան կենտրոնում»

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը հերթական անգամ իր դռները բացեց արցախցի ստեղծագործողների առջև։ Մարտի 29-ին այստեղ բացվեց Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքների և Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի «Արցախն ապրում է» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը տևելու է մինչև ապրիլի 10-ը։ Ցուցադրված են գեղանկարներ, ձեռքի աշխատանքներ, գոբելեններ, գորգեր, կերամիկական իրեր, որոնք ստեղծվել են … Մանրամասն

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Զսուրբ եւ զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնդ Քո օրհնեմք եւ փառաւորեմք» (Ժամագիրք): Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսն է հնչում այսօր մեր եկեղեցիների սուրբ խորաններից։ Սքանչելախորհուրդ ավետիսը հույսով ու հոգենորոգ զգացումներով է պարուրում հայրենիքի ու ազգային կյանքի ցավերով ու կորուստներով դառնացած մեր սրտերը։ Կյանքը հաղթանակել … Մանրամասն

90-ամյա հոբելյարը

Մարտի 1-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում ջերմ մթնոլորտ էր։ Մարտի 1-ին՝ գարնան առաջին օրն է ծնվել գիտական այս կառույցի երկարամյա աշխատակից, բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, անվանի բանահավաք և բանագետ, բ.գ.դ. Վերժինե Սվազլյանը։ Ներկաները՝ պատմաբաններ, հնագետներ, բանասերներ, այլ բնագավառների ներկայացուցիչներ, ծափողջյուններով դիմավորեցին հոբելյարին։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրությոն ինստիտուտի … Մանրամասն

ԱԿԱՆԱՎՈՐ ԳՐՈՂԸ ՆԱԵՎ ՄԵԾԱՏԱՌՈՎ ՈՒՍՈՒՑԻՉ ԷՐ

2023թ․ փետրվարի 28-ին խուլ շրջափակման մեջ գտնվող Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վախճանվեց անվանի գրող և հասարակական գործիչ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հիմնադիր ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության օրհներգի տեքստի հեղինակ Վարդան Հակոբյանը: Փետրվարի 29-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ հուշ-ցերեկույթ՝  նվիրված Վարդան Հակոբյանին: Ներկա էին գրողի գրչընկերները, մշակույթի … Մանրամասն

Թումանյանի ծննդյան 155-ամյակիառթիվ

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: 2008 թվականից մեր երկրում այդ օրը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Այս գեղեցիկ երևույթը ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ: Տոնի առթիվ կայանում է գրքերի նվիրատվություն, կազմակերպվում են օրը խորհրդանշող տարբեր միջոցառումներ: Տոնը մեծ շուքով … Մանրամասն

ՈԳԵՂԵՆ  ԼՈՒՅՍԵՐԻ  ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

«Լուսարար»-ը կրկին լույս է տեսնում, այս անգամ արդեն՝ Երևանում: Եթե հայ մամուլի պատմության դիտանկյունից գնահատենք, ապա դա կարծեք նորմալ է, որովհետև մի շարք պարբերականներ հրատարակության տարբեր տարեթվեր ու աշխարհագրություն են ունեցել: «Հայկական աշխարհ» թերթը, օրինակ, ընդհատումներով հրատարակվել է Թիֆլիսում, Շուշիում, Գանձակում, Բաքվում, Երևանում: Ի դեպ, այս տարի լրանում է հիշյալ պարբերականի Շուշիում  լույս ընծայման 150-ամյակը, … Մանրամասն

ԱՅՆ, ԻՆՉԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵՆՔ ԲՈԼՈՐՍ

Մեր շուրջը եւ մեզ հետ կատարվող իրադարձությունները մեղմ ասած՝ սթրեսածին են եւ շատերին հասցնում են ծայրահեղ վիճակի ու հիվանդության դուռը:Դժվար է պահպանել հանգստություն, ներքին անդորր, վստահ լինել վաղվա օրվա վրա ու մնալ բարոյահոգեպես կայուն: Այսօր անհրաժեշտություն կա խոսելու այն մասին, որ մեր ներքին տարածության տերը մենք ենք: Եթե այն հարմարավետ է եւ ոչինչ մեզ չի … Մանրամասն

Ավարտական դիպլոմների հանձնում՝ ՇՏՀ-ում

Օգոստոսի 28-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել բուհի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Մագիստրատուրայի շրջանավարտները հանդիսավոր պայմաններում դիպլոմներ են ստացել ռեկտոր Նվեր Միքայելյանից, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանից, գյուղատնտեսության ֆակուլտետի դեկան Արմանուշ Առաքելյանից: Ուսումնամեթոդական բաժնի պետ Թամարա Գրիգորյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով բարի երթ, մասնագիտական հաջողություններ ու վերելքներ: «Շատ … Մանրամասն