«ՄՈՆԹԵ-ԱՎՈ»-Ն` ՄԻՇՏ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

Հայրենանվեր գործունեություն Ճարտարցի ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Ջիվանյանը շուրջ երկու տասնամյակ առաջ հիմնադրեց «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերությունը, որի գործունեության գլխավոր առանցքը կրթությունն է: Նպատակը մատաղ սերնդի կրթության որակի բարձրացման, երիտասարդներին համայնքում ամրապնդելու, նրանց կյանքը հետաքրքիր դարձնելու, ուսուցիչների գործունեության, մանկավարժի մասնագիտության արժևորման, դպրոցի հզորացման խթանումն է` քաջ գիտակցելով, որ դպրոցները երկրի պաշտպանական ամրությունների բնագծերն են, ինչպես ասել է … Մանրամասն

ԵԹԵ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՍ

Մանկուց շատ սիրել եմ ուսուցչի մասնագիտությունը, և դպրոցի ուսուցչանոցն ինձ համար նման էր թագավորի դղյակի այն վերջին հարկի սենյակին, որն անհասանելի էր։ Սիրել եմ սովորել, նաև՝ սովորեցնել։ Հենց մանկուց էլ իմ երակներում ներարկվել են պատասխանատվության, աշխատասիրության, հայրենասիրության և շատ այլ արժեքներ։ Իմ հայրենի գյուղի հանդեպ ունեցած անթաքույց սերն ու նվիրվածությունը առհավատչյան են այն գաղափարին, որ … Մանրամասն

ՈՂՋՈՒՅՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Ահավասիկ, Արցախի կորստի ու ողբերգության խորքից շատ ավելի մոտ ու շոշափելի է դառնում անցյալը, անցյալի հետ շփումը` հանապազօրյա։ 5-րդ դարի սկզբին լուսավորչական նպատակներով Հայոց Արևելից կողմանք եկավ Մեսրոպ Մաշտոցը և Ամարասի եպիսկոպոսական դպրատանը մտցվեց հայերենի ուսուցումը, իսկ Աղվանքի եպիսկոպոսանիստ բնակավայրերից մեկի` Պարտավի մոտ բացվեցին բարձրագույն հոգևոր դպրոցներ։ Դարեր շարունակ Արցախը դպրոցները պահեց տներում, վանքերում, եկեղեցիներում, … Մանրամասն

ՄԵՆՔ ՉՊԵՏՔ Է ԿՈՐՑՆԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՈՒԺԸ

(Հարցազրույց «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ, Արցախի գնահատման և թեստավորման կենտրոնի նախկին տնօրեն Յուրի Քարամյանի հետ) – Պարոն Քարամյան,  Արցախից բռնի տեղահանված և ՀՀ բարձրագույն և նախնական ու միջին մասնագիտական պետական ուսումնական  հաստատություններում սովորողների ուսման վարձի փոխհատուցումը պետության կողմից այս ուսումնական տարում էլ կշարունակվի: Տեղյակ ենք, որ այս որոշման համար հիմք են հանդիսացել նաև … Մանրամասն

ԴԱՐԵՐՈՒՄ  ԳՈՅԱՏԵՎԵԼ  ԵՆ  ՆՈՒՅՆ  ԼԵԶՎՈՎ  ՈՒ  ԱՅԲՈՒԲԵՆՈՎ

Երբ Մեսրոպ Մաշտոցն ավելի քան 1600 տարի առաջ Ամարասում հիմնում էր առաջին դպրոցը, նա հավանաբար Մեծ Հայքի 10-րդ նահանգում գիտելիքի ներուժը դիտարկում էր տիեզերական ժամանակի մեջ, քանի որ գիրն ինքնին անպարփակելի ուժ է, որից ճիշտ օգտվողը ոչ միայն դառնում է ապրած ժամանակի իրական տերը, այլև կարողանում է տիեզերքի իր հատվածում վստահաբար աճեցնել ապագայի ծիլերը։ Ավա՜ղ, … Մանրամասն

ՈՒՍՈՒՑԻՉԸ՝  ԵԶԱԿԻ ԴԵՄՔ ԴՊՐՈՑՈՒՄ

Գիտակցական կյանքիս չորս ու կես տասնյակից ավելի տարիները նվիրված են եղել հայկական Արցախի դպրոցում կրթվող ու դաստիարակվող մատաղ սերնդին հայ ու հայեցի պահելու սուրբ առաքելությանը։ Մանկավարժի մասնագիտությունն ինձ համար եղել է օդ ու ջրի պես անհրաժեշտ մի բան։ Դրանց պակասից միշտ շնչահեղձ եմ եղել բառիս ամենախոր իմաստով, և ոգևորվել ու փառավորվել է հոգիս, երբ սնվել … Մանրամասն

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ – ՀՈՎՀ․ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր բանաստեղծության մեջ մելամաղձոտությունը, ողբը կտիրեն․
Թումանյանի գործը փթթում մըն է հոգեկան լուսավոր ու արու առողջության․
անոր երգը ուժի, զվարթության, հավատքի, լավատեսության պոռթքում մըն է,
պայծառ ու խրոխտ նույնիսկ ցավի արտահայտության մեջ։
Արշակ Չոպանյան

Մանրամասն

ԱՊԱԳԱՆ ՀԱՐԹԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Մասնակցում էինք հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող, հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան  152-ամյակին նվիրված գիտական նստաշրջանին, որ կազմակերպված էր Հրանտ Մաթևոսյան  թանգարան մշակութային կենտրոնում` Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ։ Առանցքում Արշակ Չոպանյան-Հովհաննես Թումանյան առնչություններն էին,  անձնական  նամակագրությունը երկու մշակութային գործիչների  միջև։ Չոպանյանը  ներկայացվում էր որպես մշակույթի դեսպան, թարգմանիչ,   գրաքննադատ, ազգային գործիչ…Երկու մեծերի` Չոպանյանի և Թումանյանի  դերակատարությունը մեծ … Մանրամասն

«ԱՐՑԱԽԸ ԿԱՐԴՈՒՄ Է» ԳՐՔԱՐՇԱՎԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ԱՐՑԱԽՑԻ ԸՆԹԵՐՑԱՍԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Աշակերտների մեջ գրքի նկատմամբ սեր արթնացնելու, դպրոցական պարտադիր գրականությունը ամառային արձակուրդին նրանց կողմից ընթերցելու նպատակով 2020թ. Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի նախաձեռնությամբ ներդրվեց «Արցախը կարդում է» ծրագիրը: Դա իր բարերար ազդեցությունը թողեց երեխաների ընթերցասիրությունը խթանելու վրա, ինչը հաստատում էին նաև «Լուսարար»-ի կողմից գրադարաններ կատարած շրջայցի արդյունքները: Աշխատակիցները վկայում էին, որ … Մանրամասն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ  ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՀԱՆՈՒՆ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրինությունը 2023թ. սեպտեմբերին բռնի տեղահանությունից ի վեր անլուր ջանքեր է գործադրում դպրոցի գործունեությունը շարունակելու և այն պահպանելու ուղղությամբ: «Մենք` Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի վերաբացման նախաձեռնող խմբի անդամներս, փորձում ենք պահպանել մեր սիրելի կրթօջախը` հուսալով ու հավատալով, որ կկարողանանք բարի մարդկանց և իրավասու կազմակերպությունների օգնությամբ վերակազմակերպել դպրոցի աշխատանքը և շարունակել … Մանրամասն