«Արցախի ժողովրդագիտությունը. Արցախի բարբառը», հատոր 14

Արցախի պետական համալսարանի /ԱրՊՀ/ հիմնադրման 50-ամյակի առթիվ 2019թ. հոկտեմբերին համալսարանի գիտխորհուրդը որոշում էր ընդունել հրատարակել «Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարը՝ 20 հատորով:                 Մինչև Արցախի հայաթափումը հրատարակվել էր 13 հատոր: Առաջին 6 հատորը նվիրված է Արցախի ազգագրությանը, հաջորդ 7 հատորում Արցախի բանահյուսական նյութերն են: Օրերս լույս է տեսել 14-րդ հատորը, որի շնորհանդեսը կայացավ Հովհաննես Թումանյանի թանգարանում /ժամանակավորապես … Մանրամասն

Բացահայտումներով՝ Քասախի կիրճում

Անցնում ենք Քասախի կիրճով։ Երկու կողմում ժայռեր են։ Ինչպես Թումանյանն է նկարագրել Լոռու ձորը, այստեղ ևս  հանդիպակաց ժայռերը շատ խորն են ընկղմված մայր հողի մեջ ու անթարթ հայացքով իրար են նայում։ Ավելի քան 90 կմ երկարությամբ Քասախ գետն անցնում է Արագածոտնի և Արմավիրի մարզերով։ Գետի կիրճն ունի մոտ 100 մետր խորություն և լի է առեղծվածային քարանձավներով։ Ուղղաձիգ ժայռերը երբեմն 50 մ բարձրություն ունեն, իսկ վերևում արծիվներ են ճախրում։ Եվ բնակերտ այս հիասքանչ տեսարաններն առավել գերող են դառնում ու սուրբ են, որովհետև մեր պապերն այս ժայռերի մեջ Աստծո տունն են կերտել վաղնջական ժամանակներից։

Մանրամասն

Նա հայրենիքի առաջապահ զինվոր էր հայի  ինքնության պահպանման պայքարում

2017թ. ամռանն էր: ՚Կարինՙ ավանդական երգի-պարի հիմնադիր և ղեկավար Գագիկ Գինոսյանին հանդիպեցինք Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Սլավա Ասրյանի աշխատասենյակում: Նրանք քննարկում էին ՚Ազգային երգ-պար՚ առարկան Արցախի դպրոցներում ներդնելու ծրագիրը: Առաջին խնդիրը առարկայի մասնագետներ պատրաստելն էր, որը պետք է իրականացվեր վերապատրաստման դասընթացների միջոցով: Առաջին վերապատրաստվողների արդյունքներից  Գինոսյանը գոհ  էր. ՚Ծրագրի մեջ ընդգրկված դպրոցների առաջին խմբում փայլուն ուսուցիչներ կային, որոնք և՛ երգի, … Մանրամասն

«ԱՐՑԱԽՅԱՆ  ՄՇԱԿՈՒՅԹԻ  ՊԱՀՊԱՆՄԱՆ  ԿԵՆՏՐՈՆ»-Ն ՍԿՍԵԼ  Է  ԻՐ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2023 թվականի սեպտեմբերի 19-ին հակաահաբեկչական գործողությունների անվան տակ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց  Արցախի Հանրապետության դեմ, որը աղետալի հետևանքներ  թողեց հայ ժողովրդի պատմության մեջ: Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ամեն օր թիրախավորված ոչնչացվում է: Քանդվում և ավերվում են վանքերն ու եկեղեցիները, ջնջվում են հայկական բոլոր հետքերը, որը կանխարգելելու որևէ մեխանիզմ, բացի վանդալիզմի … Մանրամասն

ԿՏԱՎԸ՝  ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ  ՁՈՆ  ՄԱՅՐԵՐԻՆ

19-րդ դարի 80-90 ականներից սկսած’ հայկական գեղանկարչությունը սրընթաց վերելք ապրեց։ Եվ դա առաջին հերթին շնորհիվ այն բանի, որ ասպարեզ էր մտել մեծատաղանդ գեղանկարիչների մի աստղաբույլ (Մ. Սարյան, Գ. Բաշինջաղյան, Ե. Թադևոսյան, Փ. Թերլեմեզյան, Վ. Սուրենյանց, Ս. Աղաջանյան , Հ. Արծաթպանյան , Վ. Գայֆեճյան), որոնք  կրթություն էին ստացել Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության ուսումնարանում, Մյունխենի,  Սանկտ-Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում` որպես ուսուցիչներ ունենալով ամենահայտնի վարպետներին (Վ. Սերով, Մ. Կլոդտ, Վ. Պոլենով, Ժ.  Պ. Լորան  և ուրիշներ), այլև հնարավորություն ունեցան իրենց արվեստը զարգացնել Ֆրանսիայում (բացի Հմայակ Արծաթպանյանից ու Վահրամ Գայֆեճյանից)։

Մանրամասն