Բարի՜ և խաղաղ երթ, նոր՝ 2023-2024 ուսումնական տարի

Սեպտեմբերի 1-ին Առաջին զանգի հանդիսավոր արարողությամբ Արցախի բոլոր դպրոցներում տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը:  Այդ կապակցությամբ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը շնորհավորանքի ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. ՚Այս ուսումնական տարին մեկնարկում ենք չափազանց դժվար` Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման իրավիճակում, ինչի արդյունքում հազարավոր երեխաներ, պատանիներ, երիտասարդներ այսօր զրկված են կրթության … Մանրամասն

ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի շնորհավորանքի խոսքը սեպտեմբերի 1-ի առթիվ

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Այս ուսումնական տարին մեկնարկում ենք չափազանց դժվար` Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման իրավիճակում, ինչի արդյունքում հազարավոր երեխաներ, պատանիներ, երիտասարդներ այսօր զրկված են կրթության իրավունքն իրացնելու տարրական պայմաններից։ Կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները , սակայն, չպետք է ստիպեն մեզ նահանջել ու … Մանրամասն

ՇԱՈԼԻՆ ՎԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ

Չինական մարտարվեստը սիրված է Արցախում: Դրանով հաճույքով պարապում են ոչ միայն երեխաները, պատանիները, այլեւ հասուն տարիքի մարդիկ: Շատերին  հայտնի չէ չինական մարտարվեստի ծագման պատմությունը: Գիտե՞ք, որ չինական մարտարվեստի պատմությունն անմիջապես կապված է Շաոլին վանքի հետ: Երբ 1982թ. էկրաններին ցուցադրվեց «Շաոլինի վանքը» ֆիլմը, այն միանգամից մեծ արձագանք առաջացրեց ոչ միայն արեւելյան մարտարվեստի երկրպագուների, այլեւ հազարավոր մարդկանց … Մանրամասն

Ավարտական դիպլոմների հանձնում՝ ՇՏՀ-ում

Օգոստոսի 28-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել բուհի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Մագիստրատուրայի շրջանավարտները հանդիսավոր պայմաններում դիպլոմներ են ստացել ռեկտոր Նվեր Միքայելյանից, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանից, գյուղատնտեսության ֆակուլտետի դեկան Արմանուշ Առաքելյանից: Ուսումնամեթոդական բաժնի պետ Թամարա Գրիգորյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով բարի երթ, մասնագիտական հաջողություններ ու վերելքներ: «Շատ … Մանրամասն

Մարզչական բարձրագույն կոչման արժանի

Արեւելյան մարտարվեստներն Արցախում զարգացնելու ու մասսայականացնելու, ֆիզիկապես եւ հոգեպես ամուր սերունդ դաստիարակելու բարդ ու պատասխանատու գործում մեծ ներդրում ունի չինական մարտարվեստում ավելի քան երկու տասնամյակ կոփվող, իր սաների ու գործընկերների սերն ու հարգանքը վայելող, Ստեփանակերտի ՄՊՄԴ վինգչունի մարզիչ, Արցախի վինգչունի եւ թայչիի ֆեդերացիայի նախագահ ու գլխավոր մարզիչ Սայաթ Բաղդասարյանը (ծնվ. 1986թ. ապրիլի 2-ին), որն իր … Մանրամասն

Լուծարվում է

Լուծարվում է Հադրութի <<Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային>> պետական փակ բաժնետիրական ընկերությունը։  Ու նաև կորել է Հադրութի “Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային” պետական փակ բաժնետիրական ընկերության կնիքը։  Պարտատերերին խնդրվում է երկամսյա ժամկետում դիմել նշված ՊՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովին` ԱՀ, ք. Ստեփանակերտ, Թումանյան 50 հասցեով։ Հեռախոս` 047-96-14-19:

ԿՈՐԵԼ Է

Անգելինա Վալերիի Վարավինայի  միջնակարգ կրթության  AA 0028022 համարի ատեստատը՝ տրված 2012թ. Ստեփանակերտի Ալ. Գրիբոյեդովի անվան հ. 3 դպրցի կողմից: Համարել անվավեր:

Հերթերի մասին և՝ ոչ միայն

Ութ ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող շատ արցախցիների նյարդերը կարծեք սկսել են տեղի տալ հերթերի պատճառով: Սկզբում դրանք բանջարեղենի ու մրգերի համար էին, անգամ՝ կտրոնային համակարգ մտցնելուց հետո: Իսկ ապրիլ ամսից ադրբեջանցիների կողմից Հակարիի կամրջի վրա ապօրինի անցակետ դնելուց  և  հունիսի 15-ից Հայաստանից Արցախ  և հակառակ ուղղությամբ շարժը կասեցնելուց հետո արցախցիները հայտնվեցին լիակատար շրջափակման մեջ՝ … Մանրամասն