Շենգավիթ հնավայր-թանգարան

Մոտ 5000 և ավելի տարիներ առաջ Հրազդան գետի ձախափնյա ոչ բարձր բլրակի վրա հիմնադրվել է մի բնակավայր, որի նախնական անվանումը հայտնի չէ։ Բնակավայրի ավերակները, որ հայտնաբերվել են 100 տարի առաջ և բացվել 1936 թվականից սկսած, գտնվում են Երևանի Շենգավիթ վարչական շրջան-թաղամասում։ Այս պատճառով հնավայրը կոչվում է «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Խորհրդային տարիներին հնավայրի հարևանությամբ Հրազդան գետի … Մանրամասն

ՄԵՐՍՈՂ  ՏԻԳՐԱՆ  ՀՈՎՍԵՓՅԱՆԸ  ԱՇԽԱՏԵԼՈՒ  Է  ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արցախի հայաթափման ու բնակչության բռնատեղահանման տարելիցին ընդառաջ արցախցիների մոտ ակտիվացել են տագնապներն ու սթրեսային վիճակները: Իրավիճակի վերապրման համապատկերին շատերի մոտ գլուխ են բարձրացրել հոգեսոմատիկ հիվանդությունները: Արցախցիներն ուղղակիորեն կարիք ունեն հոգեբանական աջակցության, նոր դրական հույզերի ապրման, հոգսերից կտրվելու, ցրվելու եւ պարզապես հանգստանալու: Որքան էլ մղձավանջային թվա իրավիճակը, այնուամենայնիվ ելքեր միշտ էլ կարելի է գտնել թեկուզ ժամանակավոր, … Մանրամասն

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ՝ ՆՈՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

/«Ոսկե դարան» բջջային հավելված/ Ամեն մի ժողովրդի համար, բնության ու մարդկության ճշմարիտ ծանոթության հետ միասին,  իր ազգային ինքնաճանաչողությունն է իր ճանապարհի մթնում լույս տվող լապտերը։ Հովհաննես Թումանյան Կրկին մարդաշատ էր Երևանի «Հրանտ Մաթևոսյան»  մշակութային կենտրոն-թանգարանի Հովհաննես Թումանյանի ցուցասրահը։ Հավանաբար այստեղ աշխատող մարդիկ չեն հասցնում ձանձրանալ, քանզի նրանց օրը միշտ հագեցած է լինում նորանոր նախաձեռնություններով։ Այս … Մանրամասն

ԱՐՑԱԽԸ՝  ԿԱՄԵՐԱՅԻՆՈՒՄ

«Երգում ենք, որ մեր երգի տատանումները հասնեն Արցախի հողին, ու նա զգա, որ ուր էլ լինենք, մեր սրտերը տրոփում են իր շնչառության կշռույթով»։   Զաքար Քեշիշյանի խոսքից Սեպտեմբերի 13-ին Երևանում՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, տեղի ունեցավ իր էությամբ բացառիկ համերգ։ «Երգող Արցախ» խորագիրն էր կրում «Վարանդա» մանկական երգչախմբային համերգը, որի հովանավորն է Արևելյան Ամերիկայի … Մանրամասն

ՄԱՐՏԱՐՎԵՍՏՆԵՐԻ  ՈՒՍՈՒՑՈՒՄՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ԲԱՆԱԿՈՒՄ

Բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերի՝ զինվորների կողմից դժվարություններին չդիմանալու, ճնշումներին ենթարկվելու, միջանձնային հարաբերություններում միմյանց հանդեպ ոչ համարժեք դրսեւորումների, ինքնասպան լինելու  բարձր տոկոսայնության համապատկերին մարտարվեստների ուսուցումն առավել քան պահանջված է դարձել: Մեզ ծանոթ մարզիչները միաբերան պնդում են, որ եթե բոլորը նախքան բանակում ծառայելը պարապած լինեն մարտարվեստ, ապա նման դեպքերը բանակում կնվազեն: Չնայած արդի զենքերի ու զինտեխնիկայի … Մանրամասն

Երկնատակի բանակի հզորությունն ու վտանգը

Ի հավելումն դպրոցում ու բանակում մարտարվեստների ուսուցման կարեւորությանը ՉԺՀ-ի բնակչությունը  հասել է 1  միլիարդ 400 միլիոն մարդու: Բնակչության կեսը տղամարդիկ են, որոնց վաղ մանկությունից նախապատրաստում են պատերազմի: Ամբողջ Չինաստանում գործում են մարտարվեստների շուրջ 300 դպրոցներ, որոնցում գտնվում են համարյա 2 000 000 պատանիներ:  Հինգ տարեկանից նրանց սովորեցնում են սպանել: Այդ դպրոցներից  շատերը  լեգենդար Շաոլին վանքի … Մանրամասն

 Տունդարձի հույսը չի մարել

Մեր ազգը վերստին միավորվեց ու վերադարձավ իր արմատներին Արցախյան շարժման օրերին։ Խորհրդային կարգերի օրոք արհեստական ստեղծված Ադրբեջանի Հանրապետության կազմում մնացին հայոց տարածքների մեծ մասը՝ Ուտիքը, Արցախը, Նախիջևանը, Սյունիքի մի հատվածը և այլն։ 70 տարի մնալով Ադրբեջանի կազմում՝ Նախիջևանը 1980-ականներին գրեթե հայաթափ էր եղել։ Նույն ճակատագրին էր արժանանալու նաև Արցախը, և դրա դեմն առնելու համար 1988-ի … Մանրամասն

ԱՂԵՏՆԵՐՈՎ ԱՆՑԱԾ ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Ամեն անգամ Արցախը սրտիս մեջ փայփայած եմ խոսք  գրում։ Ցավախառն են ապրումներս, երբ  խորտակված եմ տեսնում հայրենիքում խաղաղ ապրելու  երազանքները…Հազարավոր   արցախցիների  իրավունքներ խախտվեցին,  երբ  շրջափակման մեջ էինք,  նկուղներում  կուչ եկած,  պատերազմի, բենզինլցակայանի պայթյունի սարսափով, բռնատեղահանության ճանապարհին… Ժամանակի ու տարածության մեջ  երբեմն ինձ մոտ փոխվում է  ես-ի գիտակցումը, ու հայացքս գամվում է մի կետի…  Մտածումներիս խառնարանում  … Մանրամասն

ՍԵՊՏԵՄԲԵՐԵՐԿՈՒՍՅԱՆ  ԱՆՓՈՓՈԽ  ԽՈՐՀՈՒՐԴԸ

Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի  Հանրապետութթյան  հռչակման օրն է։ Ավելի քան երեք տասնամյակ մենք այն ընկալել ենք որպես Արցախի պետականության գլխավոր տոն, թեպետ կապված Արցախյան շարժման հետ՝ հիշարժան այլ օրեր էլ ունենք։ Դրանց շարքում են փետրվարի 20-ը՝ ի նշանավորումն 1988-ի փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի պատմական որոշման, այնուհետև 1989թ․ դեկտեմբերի 1-ի՝ վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և … Մանրամասն

ԴԱՐԵՐՈՒՄ  ԳՈՅԱՏԵՎԵԼ  ԵՆ  ՆՈՒՅՆ  ԼԵԶՎՈՎ  ՈՒ  ԱՅԲՈՒԲԵՆՈՎ

Երբ Մեսրոպ Մաշտոցն ավելի քան 1600 տարի առաջ Ամարասում հիմնում էր առաջին դպրոցը, նա հավանաբար Մեծ Հայքի 10-րդ նահանգում գիտելիքի ներուժը դիտարկում էր տիեզերական ժամանակի մեջ, քանի որ գիրն ինքնին անպարփակելի ուժ է, որից ճիշտ օգտվողը ոչ միայն դառնում է ապրած ժամանակի իրական տերը, այլև կարողանում է տիեզերքի իր հատվածում վստահաբար աճեցնել ապագայի ծիլերը։ Ավա՜ղ, … Մանրամասն