Միշտ ընդունելի «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերը

«Եվ սեղմենք մի կոճակ Եվ մարդկանց հոգում Ծաղիկների պես լույսերը ծաղկեն: Եվ ստվերները Դառնան ցայտաղբյուր ճառագայթների… Ու եթե լինի՛, Հենց այդպես լինի, Իզուր չենք գոչի «Եղիցի՛ լույս», Այլ կշշնջանք արդեն «Եվ եղև»:  Պ. Սևակ Երևանի  Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում են գործում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության … Մանրամասն

ԵԹԵ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՍ

Մանկուց շատ սիրել եմ ուսուցչի մասնագիտությունը, և դպրոցի ուսուցչանոցն ինձ համար նման էր թագավորի դղյակի այն վերջին հարկի սենյակին, որն անհասանելի էր։ Սիրել եմ սովորել, նաև՝ սովորեցնել։ Հենց մանկուց էլ իմ երակներում ներարկվել են պատասխանատվության, աշխատասիրության, հայրենասիրության և շատ այլ արժեքներ։ Իմ հայրենի գյուղի հանդեպ ունեցած անթաքույց սերն ու նվիրվածությունը առհավատչյան են այն գաղափարին, որ … Մանրամասն

ՈՂՋՈՒՅՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Ահավասիկ, Արցախի կորստի ու ողբերգության խորքից շատ ավելի մոտ ու շոշափելի է դառնում անցյալը, անցյալի հետ շփումը` հանապազօրյա։ 5-րդ դարի սկզբին լուսավորչական նպատակներով Հայոց Արևելից կողմանք եկավ Մեսրոպ Մաշտոցը և Ամարասի եպիսկոպոսական դպրատանը մտցվեց հայերենի ուսուցումը, իսկ Աղվանքի եպիսկոպոսանիստ բնակավայրերից մեկի` Պարտավի մոտ բացվեցին բարձրագույն հոգևոր դպրոցներ։ Դարեր շարունակ Արցախը դպրոցները պահեց տներում, վանքերում, եկեղեցիներում, … Մանրամասն

ՄԵՆՔ ՉՊԵՏՔ Է ԿՈՐՑՆԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՈՒԺԸ

(Հարցազրույց «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ, Արցախի գնահատման և թեստավորման կենտրոնի նախկին տնօրեն Յուրի Քարամյանի հետ) – Պարոն Քարամյան,  Արցախից բռնի տեղահանված և ՀՀ բարձրագույն և նախնական ու միջին մասնագիտական պետական ուսումնական  հաստատություններում սովորողների ուսման վարձի փոխհատուցումը պետության կողմից այս ուսումնական տարում էլ կշարունակվի: Տեղյակ ենք, որ այս որոշման համար հիմք են հանդիսացել նաև … Մանրամասն

ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՏՔ ԿԱՐԱՏԵՆ

Սպորտի զանազան ձեւերի գոյության դեպքում շատ ծնողների համար դժվար է ճիշտ ընտրություն կատարել, թե իրենց երեխաներին որ ուղղությամբ տանել: Համեստ մարզիչները երբեք չեն գովաբանում հենց իրենց մարզաձեւը, ի տարբերություն այն մարզիչների, որոնք շահախնդրորեն այսպես ասած «իրենցով են անում» շատ ծնողների ու մարզիկների, որոնք այնքան էլ տեղեկացված չեն այս կամ այն մարզաձեւի մասին: Մարզական էջում հյուրընկալվող … Մանրամասն

Շարունակվող աջակցություն

«Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» կատարած գործունեության մասին Արցախում, հատկապես Քաշաթաղի շրջանում, շատ եմ անդրադարձել։ Հիմնադրամն այսօր էլ, իր գործադիր տնօրենի՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, Բերձորի պատվավոր քաղաքացի, Արցախյան ազատամարտին մեծ աջակցություն ցուցաբերած պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի գլխավորությամբ, շարունակում է աջակցել տեղահանված արցախցիներին։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, հարևան Ներքին Սուս և … Մանրամասն

50  ՏԱՐԻ ԱՆՑ

50 տարիների ընթացքում անհնարին թվացող ցանկալի հանդիպումը կուրսեցիներով օրեցօր դառնում էր հնարավոր, ու մենք սրտատրոփ այդ հանդիպմանն էինք սպասում։ Արցախի բռնի տեղահանումից հետո ավելի շատ սկսեցինք իրար փնտրել ու կարողացանք կապ հաստատել։ 2020 թվականից հետո, երբ Քարվաճառն էլ նվիրեցին թշնամուն, ոմանք մնացին Հայաստանում, որոշներն էլ սփռվեցին օտար ափերում /հայի բախտ․․․/։ Քոչվորները եկան, թալանելով տիրոջ իրավունք … Մանրամասն

Նվիրված Վանի թագավորության սեպագրերին

«Խալդյան մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս ամրոցը հոյակապ կառուցեց, հաստատեց Էրեբունի անունը՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է.- հողն ամայի էր: Ես հզոր մեծագործություններ կատարեցի այստեղ: Խալդյան մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, արքա է հզոր, արքա մեծ, տերը Տուշպա քաղաքի»։ Էրեբունի-Երևան հիմնադրման սեպագիր արձանագրությունը Սեպտեմբերի 20-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընթերցասրահում հնագիտության … Մանրամասն

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ԷՋ ԵՎՍ

Արարատյան աշխարհի համեմատաբար բարձր լեռնային հատվածում՝ Կատարասարի լեռների լանջերին է Լանջանիստ գյուղը՝ ծովի մակարդակից 1815 մ բարձրության վրա։ Գյուղի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնց մեջ է Սպիտակ վանք կոչվող սրբավայրը։ Ներկայիս գյուղից մոտ 1,5 կմ հյուսիս պահպանվել են միջնադարյան՝ 13-17-րդ դարերում գոյություն ունեցած բնակավայրի  ավերակները։ Մեր պապերը միջնադարում ստիպված են եղել բնակավայրերը հիմնել լեռնային … Մանրամասն

ՄԵԾ ԱՂԵՏԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Մեկ տարի է անցել 2023-ի սեպտեմբերի 19-ի դաժան մարտերից եւ դրան հաջորդած դժբախտություններից մեկից, որ պատուհասեց արցախցիներին. Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում պայթյուն տեղի ունեցավ, որին զոհ դարձան նույնքան մարդիկ, որքան մեկօրյա պատերազմի ժամանակ: Սեպտեմբերի 25-ը դարձավ արցախցիների սեւ օրերից մեկը եւ ավելացավ սեպտեմբերյան չարաբաստիկ դեպքերի ցուցակում: Իսկ պայթյունից հրաշքով փրկվածների համար այդ … Մանրամասն