Երկնատակի բանակի հզորությունն ու վտանգը

Ի հավելումն դպրոցում ու բանակում մարտարվեստների ուսուցման կարեւորությանը

ՉԺՀ-ի բնակչությունը  հասել է 1  միլիարդ 400 միլիոն մարդու: Բնակչության կեսը տղամարդիկ են, որոնց վաղ մանկությունից նախապատրաստում են պատերազմի: Ամբողջ Չինաստանում գործում են մարտարվեստների շուրջ 300 դպրոցներ, որոնցում գտնվում են համարյա 2 000 000 պատանիներ:

 Հինգ տարեկանից նրանց սովորեցնում են սպանել: Այդ դպրոցներից  շատերը  լեգենդար Շաոլին վանքի մերձակայքում գտնվող Դենֆեն քաղաքում են: Վանքը հայտնի է իր մարտական վանականներով: Շաոլինյան վանքի մերձակայքում կենտրոնացած են անհավատալի քանակով դպրոցներ, որոնցից յուրաքանչյուրում մարզվում են 5-ից 18 տարեկան 5000-ից 10 000 երեխաներ: Տղաներին այստեղ դաստիարակում են ինչպես տերմինատորներ: Դպրոցները ոնց որ փակ ինտերնատներ լինեն, որոնք ավելի շատ նման են զինվորական զորանոցների: Ծնողների մոտ նրանց թողնում են արձակուրդ գնալ ընդամենը տարին մեկ անգամ: Մնացած ժամանակը նրանք ծախսում են հյուծիչ մարզումների վրա, որոնք մարդկային հնարավորություններից վեր են թվում:

Ապագա հատուկջոկատայինների օրն սկսվում է առավոտյան ժամը 5-ին մի քանի ժամ կրոս վազելով: Օրվա մեջ նրանք վազում են տասնյակ կիլոմետրերով: Նրանք տոկունությամբ չեն զիջում օլիմպիական մարզիկներին: Դիմադրողականությունն ու ձգունությունը երեխաները մարզում են դժվարագույն գիմնաստիկ կեցվածքների միջոցով: Վագրային ճարպկությունը մարզում են պտտեցնելով սալտո՝ իրենց վարպետությամբ չզիջելով անգամ փորձառու ակրոբատներին: Որպեսզի մարմինը ամուր լինի ինչպես պողպատը, երեխաները հազարավոր հարվածներ են իրար հասցնում:  Իսկ ձեռնամարտի հնարները պարապում են հատկապես դաժան ձեւով. կանաչ ոլոռի հատիկներով լցրած պարկերը նրանք պետք է ձեռքերով փոշիացնեն: Այդպես երեխաները մարզում են ձեռքերը, որ դրանք ամուր լինեն: Տարիքի հետ ոլոռը կփոխարինվի երկաթյա սղոցուքներով: Իսկ հարվածների մարզման համար որպես տանձիկներ հանդիսանում են փայտյա սյուները, որոնց պետք է հարվածեն մերկ ձեռքերով: Որպեսզի ձեռքերում ավելի շատ ուժ լինի՝ գանտելների փոխարեն երեխաները բարձրացնում են ցեմենտե մարզաքարեր, յուրաքանչյուրը՝ 7,5 կգ քաշով: Այդ երեխաներից յուրաքանչյուրը հեշտությամբ կարող է հասուն մարդու գանգ ճեղքել կամ կոտրել նրա կողաճաղերը:

Ավագ խումբը ուսումնասիրում է  սրով մարտ: Սուրը կշռում է 4կգ: Հնում այդպիսի սրեր օգտագործել են իրական ճակատամարտերի ժամանակ: Աշակերտները պետք է յուրացնեն սրի բոլոր 72 մարտական ոճերը:

 Քունգֆուի մեջ հոգեբանական ճիշտ վիճակը օգնում է հաղթել մարտը մինչ նրա մեկնարկը: Այդ նպատակով դպրոցում սովորեցնում են վախեցնել հակառակորդին մարտական դիմածռությամբ: Երբ տեսնում ես դիմացիդ այդպիսի դեմքով տղա, իսկույն հասկանում ես, որ ավելի լավ է հետը գործ չունենալ:

 Կենտրոնացումը   չինացի ապագա զինվորների այսպես կոչված «սուպերուժն» է: Այդ հմտությունը յուրացնում են ժամերով մեդիտացիաներ կատարելու միջոցով:

80-ականներին այդպիսի դպրոցները շատ քիչ էին, բայց Չինաստանի իշխանությունը սկսեց վերականգնել հին ավանդույթները: Դրա շնորհիվ Չինաստանում հատուկջոկատայիններին պատրաստում են հենց վաղ մանկությունից: 20 տարեկանում նրանք դառնում են մեքենաներ սպանության համար, եւ լրացնում են ԿԺՀ-ի բանակի շարքերը: Արեւելյան մարտարվեստներ պարապողների թիվը շուրջ հարյուր միլիոն է: Պատկերացնո՞ւմ եք՝ հարյուր միլիոն կոփված հատուկջոկատայիններ: Ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը կրկնապատկվելու միտում ունի շուրջ հինգ տարվա մեջ: Դա նշանակում է, որ կասկած չի լինի, թե Չինաստանը  ոչ միայն ամենամեծ թվաքանակով բանակ ունեցող երկիրն է, այլեւ՝ ամենահզորը:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ