Մանկական գրականությամբ և բանահյուսությամբ զբաղվողների համար և` ոչ միայն

Լույս է տեսել «Հասկեր» մանկական գրականության և բանահյուսության տարեգրքի յոթերորդ համարը:

Պարբերականն ունի գիտական, գեղարվեստական ու մատենագիտական բաժիններ։

Գիտական բաժնում ընդգրկված են հոդվածներ ու սեղմ հաղորդումներ մանկական գրականության ու բանահյուսության տարբեր խնդիրների վերաբերյալ։

Գեղարվեստական բաժնում ներկայացված են մանկական գրականության բնագիր և թարգմանական փոքրածավալ ստեղծագործություններ, քիչ հայտնի թարգմանական նմուշներ՝ վերցված հնատիպ կամ հազվագյուտ հրատարակություններից։

Հովհ. Թումանյանի թանգարան