Արցախցի գիտնականները Բյուրականի աստղադիտարանում

Բյուրականի աստղադիտարանում Արցախի օր էր: Հավաքվել էին ՀՀ ԳԱԱ նախագահության և Արցախի կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ: ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտներում արդեն ընդգրկվել են Արցախից տեղահանված հինգ տասնյակ և ավելի գիտնականներ: Մենք իսկապես ունենք Արցախի գիտական և ինտելեկտուալ ռեսուրսների կենտրոնացման և ուղղորդման, գիտակրթական ինքնակազմակերպվածության խնդիր: Արցախի գիտական միտքը և գիտական հարթության մեջ Արցախը օրակարգում պահելը, գիտական բոլոր հնարավոր տարածքներում արցախցի գիտնականներին ընդգրկելն ու սատարելը. թերևս սա էր միջոցառման հիմնական ուղերձը:
Մեր հարգանքն ու երախտագիտությունը Բյուրականի աստղադիտարանի տնօրինությանը՝ ի դեմս պարոն Արեգ Միքայելյանի և աշխատակազմի:

Լուսինե Ղարախանյանի ֆեյսբուքյան էջից