Մասնագիտական բարձր պատրաստվածության վկայությունը

Մասնագիտական բարձր պատրաստվածության, նվիրումի և շարունակական ինքնակատարելագործման հերթական գեղեցիկ վկայությունը

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ. 59 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Լիանա Դանիելյանը կամավոր ատեստավորմանը մասնակցել է՝ ցուցաբերելով բարձր արդյունք։

Լիանայի մասնագիտական հաջողությունների հիմքում տարիների նվիրումն ու աշխատասիրությունն են։ Նա ավարտել է Արցախի Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը՝ արժանանալով ոսկե մեդալի, ապա երկար տարիներ ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել իր հարազատ դպրոցում՝ իր գիտելիքներն ու փորձը փոխանցելով սերունդներին։

Նրա այս հաջողությունը մասնագիտական գիտելիքների, հետևողական աշխատանքի, պատասխանատվության և կրթության որակի բարձրացմանն ուղղված անմնացորդ նվիրումի արժանի գնահատականն է։

Հատկանշական է նաև, որ Արցախցի ուսուցիչներից շատերը մեծ հաջողությամբ են մասնակցել կամավոր ատեստավորմանը՝ ևս մեկ անգամ փաստելով իրենց բարձր մասնագիտական պատրաստվածությունն ու մանկավարժական առաքելությանը հավատարիմ մնալու կամքը։

Սրտանց շնորհավորում ենք Լիանա Դանիելյանին և բոլոր հաջողություն գրանցած արցախցի մանկավարժներին։

Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ, մասնագիտական անսպառ եռանդ և միայն ու միայն վերելքներ։ Թող ձեր գիտելիքն ու նվիրումը շարունակեն լուսավորել կրթության ճանապարհը։