ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎՐԻԺԱՌՈՒ ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբերի 30-ին Երևանում՝ Արևմտյան Հայաստանի կառավարության դահլիճում, «Վահագն» ՌՀԲՀԿ հիմնադիր նախագահ Կարապետ(Մորուք Կարո) Կարապետյանի նախաձեռնությամբ,  կայացավ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ-ASALA) վրիժառու Վազգեն Սիսլյանի 70-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկո:

Ներկա էին հոբելյարի մարտական ընկերներ, Արցախյան գոյամարտի մասնակիցներ, ՀՀ-ում գործող ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներ, ղեկավարներ, հյուրեր։ Հանդիսավոր երեկոն բացեց գրականագետ, բ․ գ․ թ․, մանկավարժ Նադյա Անտոնյանը՝ խոսքում ներկայացնելով հոբելյարի կենսագրականը, հերոսական գործունեության մասին դրվագներ։ Վ․ Սիսիլյանի տարեդարձի առթիվ Ֆրանսիայից տեսակապաով հանդես եկավ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը։ Շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցան գրականագետ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը, ԱՀ ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը, Սիսիլյանի մարտական ընկեր Ալեք Ենիգոմշյանը, կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը, այլք։ Բոլոր ելույթներում կարևորվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի դերը, որի անդամ է Վազգեն Սիսիլյանը՝ ծնված 1956 թ․ հոկտեմբերի 20-ին Բեյրութի արվարձան Բուրջ Համուդ շրջանում։ 

1986 թ․  ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանը՝ լեզվաբանություն մասնագիտությամբ։ Լիբանանում աշխատել է որպես մեխանիկ, 1979-1981 թթ․ մասնակցել է մարտական գործողությունների։  Ս․ Մուրադյանն իր խոսքում ողջ հայության կողմից շնորհավորեց հերոսին՝ մաղթելով երկար տարիների կյանք, որպեսզի իր աչքվ բոլորիս հետ տեսնի մեր հաղթանակները՝ մեր հայրենիքի ամբողջականությունն ու անվտանգությունը։ Ներկայացվեց նաև հատված Ս․ Թադևոսյանի «Վան» ռազմագործողությանը նվիրված    ֆիլմից։

1981թ․ սեպտեմբերի 24-ին, ՀԱՀԳԲ-ի «Եղիա Քեշիշյան» անվանումը կրող չորս հոգանոց անձնասպանական ջոկատը (Վազգեն Սիսլյան, Գևորգ Գյուզելյան, Արամ Բասմաջյան, Հակոբ Ջուլֆայան) գրավում է Փարիզի թուրքական հյուպատոսարանը: Գործողությունը կոչվում էր   «Վան»։  Գործողության սկզբում փոխհրաձգության հետևանքով մարտական խմբի ղեկավար Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը ծանր վիրավորվում են, սակայն մարտախմբին հաջողվում է իրադրությունն հսկողության տակ առնել: Չեզոքացվում են հյուպատոսարանի զինված անվտանգության թուրք գործակալները, որոնցից մեկը սպանվում է փոխհրաձգության ընթացքում։ 15 ժամ տևող գործողությունից հետո մարտախումբը մերժում է հյուպատոսարանը լքել զինաթափված վիճակում, այլ որպես խորհրդանշական ակցիա, թուրք հյուպատոսին գերի ունենալով, զինված դուրս է գալիս հյուպատոսարանի շենքից։ «Եղիա Քեշիշյան» մարտախմբի անդամները դատապարտվեցին 7-ական տարվա ազատազրկման, բայց ազատվեցին 5,5 տարի հետո, քանի որ ֆրանսիական դատարանը նրանց ահաբեկիչ չճանաչեց։ Եվ «Վան»-ի ղեկավարի հոբելյանին նվիրված երկոյին  ռազմահայրենասիրական, ազգագրական, օպերային երգերի կատարումով հանդես եկան «Հայ լաո» դուետի երգիչներ Տիգրան-Վարդան Թադևոսյան երկվորյակ եղբայրները, Գրիգոր Համբարյանը, իսպանաբնակ օպերային երգիչ Վահրամ Թադևոսյանը՝ Վանո Թադեոն, փարիզաբնակ օպերային երգիչ միջազգային վոկալիստների մրցույթների Գրան պրի մրցանակակիր, «Կոմիտաս» եռակի մոդելակիր, Վիվոն քաղաքի պատվավոր քաղաքացի Ադամ Բարոն։ Ընթացքում Վ․ Սիսիլյանին շնորհավորեցին և մեդալներ, պատվոգրեր, դիպլոմներ հանձնեցին ռազմահայրենասիրական և այլ ՀԿ-ների ղեկավարներն ու ներկայացուցիչները, որոնք ներկա էին երեկոյին։ Ինչպես գիտենք, «Վահագն»-ի հիմնադիր Կ․ Կարապետյանի նախաձեռնությամբ, ռազմական, մշակութային, գիտական, մարզական և այլ բնագավառներում  հայրենիքին ծառայություն մատուցած արժանի անձինք պարգևատրվում են «Իշխանի շղթա»-ով, որի պահապանն ինքն է։ Եվ փոխանցիկ շղթան Վ․ Սիսիլյանի 70- ամյակին նվիրված երեկոյի ընթացքում փոխանցվեց ՀԱՀԳԲ-ի հերոս մարտիկներից Մարտիրոս Ժամկոչյանին։

Երեկոն ավարտվեց հյուրասիրությամբ, առիթ էր նաև, որ կրկին հանդիպեցին Արցախյան հերոսամարտերի մասնակիցներ, մտավորականներ։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ