Ամրակուռ  կամքով ու համբերատարությամբ

Ամենակարևոր երևույթը  դպրոցում , ամենաուսուցողական առարկան , ամենակենդանի օրինակն  աշակերտի համար հենց ինքը ուսուցիչն է :

Ադոլֆ Դիստերվերգ

      Մեծ  մանկավարժի  այս խոսքերը ուղիղ բնութագրական   են Իրինա Ասրյան   մանկավարժ –անհատին , որն  իր ապրած կյանքի  առյուծի բաժինը  նվիրել է  արցախահայ  դպրոցին , սերունդների  կրթությանն ու դաստիարակությանը:

     Ինչ խոսք,  ծանր ու պարտավորեցնող  է  ուսուցչի աշխատանքը ,  առաջին ուսուցչի ՝առավել ևս: Չէ± որ   մարդակերտման  շաղախն ու հիմքը  ձևավորողը  ոչ այլ ոք է, քան առաջին ուսուցիչը : Իր մանկավարժական  գործունեության  ճանապարհին դժվար  է հստակ սահմանել , թե քանի  սերունդ է  թրծել  վարպետ ուսուցչուհին  կրթության դարբնոցում , սակայն մի  բան  հաստատ է ՝  նրա սաներն  ամենուր աչքի են ընկել բարձր  կուլտուրայով , գրագիտությամբ ,մ արդկային բարձր  արժեհամակարգով   ու հայրենասիրությամբ :

Մանկավարժական     երկար ու ձիգ ուղի անցած դասվարը  միշտ աչքի է ընկնել աշխատանքի հանդեպ մեծ  պատասխանատվությամբ    ու նվիրվածությամբ , պրպտուն  բնավորությամբ , սաների հանդեպ հոգատար եւ ուշադիր վերաբերմունքով :

Մասնագիտական կարողությունների ու վարպետության շնորհիվ  նա երկար տարիներ  վարել է ոչ միայն դպրոցի , այլև ենթաշրջանային  փնջային  մեթոդմիավորումը, կազմակերպել  փորձի  փոխանակման դասեր, մեթոդական  խորհուրդներով աջակցել գործընկերներին :

Ծանր ու  դժվարին տարիները չեն խլել նրա ուժն ու եռանդը, ընդհակառակը ՝ կրկնապատկել ու եռապատկել են:

3 պատերազմ  տեսած , գաղթ  ու համաճարակ ապրած , այսօր արդեն նաև շրջափակված ու հումանիտար աղետի եզրին  կանգնած  հայրենիքի  ուսուցիչը  չի ընկրկում ,  ընդհակառակը՝ ամուր ու անտրտունջ  կանգնած է հայրենի հողին , որին կապված  է անքակտելի   ու անտեսանելի ամուր թելերով:

Այսպիսին  է ահա Ի.Ասրյան ուսուցիչ –անհատի կերպարը՝ միշտ պրպտուն ու եռանդուն, հարեհաս ու կարեկից,  արցախցուն հատուկ ամրակուռ  կամքով ու համբերատարությամբ:

Ընտանիքն ու դպրոցը համատեղելով ՝ նա պատվով  է կատարում իր առաքելությունը , ինչը երբեմն  շարժում  է գործընկերներիս անկեղծ  զարմանքն ու հիացմունքը,  թե ինչպես է նրան հաջողվում  սիրած  աշխատանքը   համատեղել  ընտանիքի մոր , տիկնոջ , տատիկի պարտականությունների անթերի կատարմանը:

       Այսօր ահա լրանում է բոլորիս կողմից սիրված ու հարգված  գործընկերոջ 60-ամյակը:

       Հարգարժա՛ն տիկին Ասրյան ,Վ.Հոռաթաղի Ք. Քոքսի  անվան միջնակարգ. դպրոցի ողջ կոլեկտիվը շնորհավորում է Ձեզ ՝ Ձեր 60-ամյա հոբելյանի առթիվ ՝ մաղթելով ամրակուռ առողջություն ու երջանկություն , հաջողություններ աշխատանքում ու ընտանիքում:

Թող  հետայսու  ապրեք  ու արարեք Ձեր իսկ երազած  խաղաղ ու ամբողջական հայրենիքում :

Մարտակերտի շրջանի Վ.Հոռաթաղի Ք. Քոքսի  անվան միջնակարգ. դպրոցի կոլեկտիվ