Մեր շուրջը եւ մեզ հետ կատարվող իրադարձությունները մեղմ ասած՝ սթրեսածին են եւ շատերին հասցնում են ծայրահեղ վիճակի ու հիվանդության դուռը:Դժվար է պահպանել հանգստություն, ներքին անդորր, վստահ լինել վաղվա օրվա վրա ու մնալ բարոյահոգեպես կայուն: Այսօր անհրաժեշտություն կա խոսելու այն մասին, որ մեր ներքին տարածության տերը մենք ենք: Եթե այն հարմարավետ է եւ ոչինչ մեզ չի լարում, ուրեմն մենք լավ տնտեսներ ենք, որ կարողանում ենք կարգի բերել մեր տնտեսությունը: Կա նպատակ, դրված է խնդիր. լուծում ենք ու հասնում:
Ուսումնասիրելով արեւելյան բժշկության որոշ գաղտնիքներ, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն մարմնի, այլեւ մտքի ու հոգու առողջությանը, հանգում ենք նրան, որ կարելի է հասնել հանգստության այնպիսի մակարդակի, որի դեպքում հնարավոր է խուսափել արտաքին բացասական իրադարձություններով պայմանավորված սթրեսներից:
Հանգիստ լուռ ուրախություն: Ներսում գտնվող եւ շուրջը կատարվող իրադարձություններից ու երեւույթներից հաճույք ստանալու նորմալ վիճակ: Ընդհանուր առմամբ՝ Ձենին (ուսմունք լուսավորության հասնելու համար, հիմնված բուդդայականության վրա, նաեւ՝ էներգիա) նմանվող մի բան: Կարծես թե դուք գտնվում եք հաճույքի եւ ուրախության հանգիստ ու լուռ հոսքի մեջ եւ մերվել եք այդ հոսքի հետ:
Ամեն ինչ այն չէ, եթե ներսում չկա հարմարավետության զգացում: Եթե ցանկություն չկա ինքդ քեզ հետ մենակ մնալու, եթե մարմինն ազդարարում է թեկուզ թույլ ցավ, եթե հոգու եւ մարմնի ցանկացած շարժում կատարվում է կիտած հոնքերով, ծռմռված քիթ-բերանով, ուրեմն չկա հոգեկան հարմարավետության զգացում:
Ամեն ինչ այն չէ եւ ոչ ըստ ծրագրի: Ժամանակն ինքն է դիմադրում յուրաքանչյուր կայացրած որոշման: Ամեն ինչ կատարվում է զոռով, ինքդ քեզ եւ քո հետաքրքրություննրը ոչնչացնելու միջոցով: Առավոտյան չես ուզում վեր կենալ, քանի որ արդեն հյուծված ես նրանով, թե ինչ է հետեւելու դրան: Համապատկերում՝ ռադիո, հեռուստացույց, ինտերնետ. միայն թե չհայտնվես դադարի մեջ: Ինչ-որ բանի վրա կենտրոնանալ հնարավոր չէ, քանի որ չկա գաղափար, միտք, նպատակ: Ռեսուրսնե՞ր. ոչ, չենք լսել: Կյանքի ուրախություն. իսկ ինչպե՞ս է դա լինում ընդհանրապես:
Ինչպե՞ս դուրս գալ այդ իրավիճակից, ինչպե՞ս փոխել…Չէ՞ որ ընտրություն չկա: Հեշտ է ասել՝ մի ընկճվեք, առաջ նայեք…
Ի՞նչ անել:
Չինական ցիգուն եւ թայչի պարապող լավագույն վարպետներն իրենց պրակտիկայում կիրառում են ռելաքսացիաներ, որոնց շնորհիվ հասնում են մտքի եւ հոգու կատարյալ հանգստության, մարմնի եւ ոգու ներդաշնակության: Իհարկե, թվում է, թե շատ հեռու ենք վարպետների փորձից ու հմտություններից, այնուամենայնիվ, ռելաքսացիան ուսումնասիրել ու փորձել դա կիրառել յուրաքանրյուրիս է պետք:
Ի մի բերելով արեւելյան բժշկության որոշ գաղտնիքներ եւ չինական վարպետների խորհուրդներ, ներկայացնում ենք ռելաքսացիայի մակարդակները, որոնց արժե պատշաճ ուշադրություն դարձնել եւ հասկանալով դրանից ստացվող արդյունքի կարեւորությունը՝ գտնել համապատասխան խրատատու կամ փորձել ռելաքսացիան կատարել թեկուզ ինքնուրույն:
Նրանց համար, ովքեր չգիտեն ռելաքսացիայի մասին, նշենք, որ դա հանգստության վիճակ է, որին հասնում են մկանների եւ/կամ հոգեկան լարվածության նվազեցման կամ լրիվ հեռացման արդյունքում: Կատարման ձեւերը տարբեր են, բայց հիմնականում զուգորդվում են շնչառական վարժություններով: Ռելաքսացիան կիրառում են հոգեթերապիայի մեջ, ինչպես նաեւ արեւելյան մարտարվեստների մեջ:
Ռելաքսացիայի մակարդակները
Ռելաքսացիայի 1-ին մակարդակը վստահաբար կարելի է անվանել հիմնային: Ռելաքսացիա սիրողների 99 տոկոսը հենց այս տիրույթում են գտնվում: Այստեղ վատ չէ, նույնիսկ շատ լավ է: Այս մակարդակում նվազեցնում ենք ընդհանուր լարվածությունը, հանում ենք սթրեսը եւ գործի ենք դնում մաքրող-վերականգնող գործընթացները:
Եթե դուք արդեն գործարկել եք 5 տարերքով(ջուր, կրակ, փայտ, մետաղ, հող) ռելաքսացիան, ուրեմն հասել եք լավ արդյունքի: Դուք ձեզ համար ծառայության եք դրել Բնության էներգիան, իսկ դա լավագույնն է, ինչ կարող է առաջարկել հիմնային մակարդակը: Ռելաքսացիայի որոշ մասնագետներ դրա մասին կարող է նաեւ չիմանան: Սա պինդ մակարդակ է, բայց ռելաքսացիան հարստացնելու համար պետք է մի փոքր քայլ, երբ ինստիտուտական սանդղակից ձգվում ենք դեպի մասնագիտացում:
Ռելաքսացիայի 2-րդ մակարդակը. երբ մենք հավաքել ենք 1-ին մակարդակի բոլոր նշանները, բացվում է դուռը դեպի հաջորդ հորիզոն եւ բանալու օգնությամբ մենք սահում ենք դեպի 2-րդ մակարդակ: Ֆունկցիոնալ ռելաքսացիայի երկրորդ մակարդակում ավելի հետաքրքիր է: Ի տարբերություն 1-ին մակարդակի, այստեղ մեզ չեն սահմանափակում ներքին քննադատները: Բոլորը մնացել են նախորդ մակարդակում: Երկրորդ մակարդակ հնարավոր չէ տանել կասկածանքներն ու վաղվա օրվա հանդեպ անվստահությունը: Նշանակում է այստեղ ամենաիսկական ներկան է: Ընդհանուր տպավորություն է, որ սա ստեղծագործական լաբորատորիա է, եւ դու ես արարիչը կամ ծրագրավորողը: Այստեղ գործի են դրվում ծրագրեր եւ ստեղծվում են ճակատագրի ուղիներ, ծրագրավորվում է բոլոր համակարգերի, օրգանների եւ բջիջների առողջությունը:
Ամենահետաքրքիրն այն է, որ այդ ծրագրերն աշխատում են: Ամենահրաշալին այն է, որ այդ ստեղծագործությունը անսահման է: Կարելի է երեւակայել, ծրագրել այնքան, որքան պետք է հոգուդ: Ամենաշշմեցնողն էլ այն է, որ արդյունք կա՝ միշտ ու բոլոր դեպքերում: Իսկ ամենաաշխույժ պահն այն է, որ կարելի է սխալվել ու դա ցավոտ չէ: Պարզապես պետք է վերափոխել եւ վերջ:
Ռելաքսացիայի 3-րդ մակարդակը, այստեղ ամեն ինչ պարզ է: Երբ կա 3-րդ մակարդակի հասանելություն, իսկ դա 2-րդ մակարդակի նշաններն են՝ գումարած անցման բանալին, հրճվում ենք, թե ինչպես են ի կատար ածվում 2-րդ մակարդակի ծրագրերը: Այստեղ մենք նման ենք այգեպանների՝ սպասում ենք պտուղների հասունացմանը: Արդեն տնկել ենք, ջրել ենք եւ մշակել ենք:
Օրգանիզմն ինքն է գործի դնում ծրագրերը: Իսկ մենք ուղղակի հետեւում ենք: Դա ավելի շատ անգիտակցական աշխատանք է, որը չի պահանջում միջամտություն: Դա, այսպես ասած՝ գիտակցված առողջ ու խոր քուն է: Դրա համար ռելաքսացիայի այդ մակարդակ ընկղմվելու համար լավագույն ժամանակը քնելուց առաջ ընկած ժամանակահատվածն է: Դրանից հետո սպասվում է հրաշալի առավոտ:
3-րդ մակարդակում էներգիան հոսում է նյարդերի միջոցով, ինչպես ջուրը հոսում է խողովակով: Այդ մակարդակում մշտապես թարմ ես, ակտիվ: Անգիտակցական գործողությունները կատարվում են բնազդաբար: Գիտակցությունը հրահանգների չի սպասում: Ինչպես որ պատահական դիպչելով տաք թեյնիկին մեխանիկորեն հետ ես քաշում ձեռքդ, այնպես էլ այստեղ, արտաքին բացասական երեւույթների հանդիպելիս՝ ներքին աշխարհդ ինքնաբերաբար պաշտպանում է քեզ՝ թույլ չտալով անհանգստություն, սթրես: Այն, ինչին պետք է ձգտենք ու հասնենք բոլորս:
Սովորեք կատարել ռելաքսացիա, անցեք բոլոր մակարդակները, հանգիստ, առողջ ու պինդ եղեք:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ