Արցախցի նշանավոր բանաստեղծ Ռոբերտ Եսայանը, որը ներկայումս բնակվում է Գյումրիում, ,,Լուսարար,,-ի հավատարիմ ընթերցողներից է: Վերջերս Նա մեր թերթի մասին գրավոր կարծիք է արտահայտել՝ հնչեցնելով գնահատականներ, որոնք հաճելի լինելով հանդերձ՝ նաև պարտավորեցնող են: Ներկայացնում ենք բանաստեղծի՝ խմբագրություն ուղարկած կարծիքը հեղինակի ձեռագրով: Միաժամանակ իրազեկում ենք մեր ընթերցողներին, որ պլանավորել ենք ,,Լուսարար,,-ի առաջիկա համարում տպագրել Ռոբերտ Եսայանի նորահրատարակ գրքի մասին գրախոսական և մի փունջ նրա անտիպ գործերից:
