Ինչպես տեղեկացանք «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ից, տեղի ունեցավ հիմնադրամի կազմակերպած «Իմ եկեղեցին» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողությունը: Միջոցառումն սկսվեց Հայաստանի և Արցախի պետական օրհներգերի միասնական կատարումով, որից հետո ներկաները հարգանքի տուրք մատուցեցին 2023թ. Արցախի բռնի հայաթափման զոհերի հիշատակին:

Մրցանակակիրներն ընտրվել են հատուկ հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված էին բանաստեղծներ, նկարիչներ, հոգևորականներ: Արդյունքում ավելի քան 30 մասնակից տարբեր անվանակարգերում արժանացավ հայրենաճանաչողական արշավների մասնակցության հրավերների և այլ խրախուսական մրցանակների:

Արցախցի թոշակառու մանկավարժ Սուրայա Ղազարյանը/Մելքումյան/ արժանացել է առաջին կարգի մրցանակի «Լավագույն միտք» անվանակարգում: Շնորհավորում ենք: