1988  ԹՎԱԿԱՆԻ  ՍՊԻՏԱԿԻ  ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՉՔԱՂԱԾ ԴԱՍԵՐԸ

             I . ՆԱԽԱԲԱՆ

         Ժամանակակից աշխարհը լի է  բազմաթիվ և տարաբնույթ, մարդկային մեծ կորուստներ

և նյութական վնասներ պատճառող տարերային ու տեխնածին աղետներով։
Ինչպես զարգացող, այնպես և զարգացած երկրներում նկատվում է նշված տիպի աղետների աճի միտում։
XXI – րդ դարում աշխարհի գրեթե բոլոր երկրներում մեծ թափ է առնում ուրբանիզացիայի մակարդակը։ Հետևաբար, հնարավոր ուժեղ և ավերիչ աղետների ժամանակ մարդկային զոհերը և նյութական կորուստները կհասնեն զգալի չափերի։ Զարգացած տիպի երկրները, որոնց  շարքին են դասվում ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Չինաստանը, ունեն աղետների կառավարման հստակ և կայուն համակարգեր։ Նույնը չի կարելի ասել զարգացող երկրների մասին, որոնց շարքին դասվում է նաև Հայաստանի Հանրապետությունը։
  Ըստ Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության ՝  

XX – րդ դարում բնական աղետներից մեծ և զգալի մասը /50, 9 % / բաժին է հասնում երկրաշարժին։

      Այս պարագայում ակնհայտ են դառնում ողջ աշխարհում  երկրաշարժի վտանգի  և ռիսկի բարձր մակարդակները ։

      Հարկ է նաև նշել, որ աշխարհում երկրաշարժերի հետևանքով նյութական կորուստները տարեկան կտրվածքով կազմում են մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար,իսկ մարդկային զոհերը՝ 10-15 հազար մարդ:

         Միջազգային պրակտիկայում զարգացած երկրների ՚՚ աղետների կառավարման համակարգը

իր մեջ ներառում է հետևյալ միջոցառումների իրականացումը

1 .
Նախապատրաստումը աղետին
2 .
Արձագանքումը աղետին
3 .
Աղետի հետևանքների մեղմացումը և վերացումը
4 .
Աղետի գոտու վերականգնումը

    Խոսելով Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի աստիճանի մասին, հարկ է նշել,

որ համաձայն սեյսմիկ շրջանների, նրա տարածքը տեղակայվում է երկրորդ սեյսմիկ ակտիվություն ունեցող գոտում, որը անվանվում է ԱլպՀիմալայան սեյսմիկ գոտի։ Նշված գոտում տեղի են ունենում աշխարհի բոլոր երկրաշարժերի /5- 6 / % -ը:           

   Շարունակելով խոսել ՀՀ – ի տարածքի բարձր սեյսմիկ վտանգի մասին, անհրաժեշտ է նշել, որ մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր տարածաշրջանում հավանական ավերիչ երկրաշարժերի կրկնելիության պարբերականությունը կազմում է / 30 – 40 / տարի ։

II .  ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՍԵՅՍՄԻԿՈՒԹՅՈՒՆԸ

         Հայաստանի  Հանրապետության  տարածքի  բարձր սեյսմիկ վտանգի և ռիսկի մակարդակների

վառ վկայությունը հանդիսացավ  36 տարի առաջ դեկտեմբերի 7 – ին ժամը 11 : 45 րոպեին

Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիսային մասում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը ։  Երկրաշարժի էպիկենտրոնն էր Նալբանդ գյուղը ( Սպիտակ քաղաքին մոտ ), որտեղ նրա մագնիտուդը և ուժգնությունը համապատասխանաբար ՝ Ռիխտերի և MSK – 64 սանդղակների համաձայն՝

կազմում էին 7,1 և 10 բալ։ Երկրաշարժն ընդգրկել է Հայստանի Հանրապետության ողջ տարածքի մոտ

40 % – ը , որտեղ բնակվում էր շուրջ մեկ միլիոն մարդ։
    Նախնական պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհերի թիվը կազմել է 25 000 մարդ,

անօթևան մնացել ՝ 514 000 մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել շուրջ 20 000 մարդ,

որից հոսպիտալացվել է 12 500 մարդ։

    Երկրաշարժի պատճառած ընդհանուր վնասը կազմել է 9- 10 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ որոշ այլ աղբյուրների համաձայն՝ 16, 5 միլիարդ ԱՄՆ դոլար։
        Միաժամանակ հարկ է նշել, որ ” Համաշխարհային բանկ ” միջազգային կազմակերպության ուսումնասիրության հիմքում ընկած տվյալների հիման վրա՝ զոհերի ընդհանուր թիվը աղետի գոտում կազմել է

50 000 մարդ , անօթևան մնացած մարդկանց թիվը ՝ 1 000 000 :

    Տ․գ․դ ․ , պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանի տվյալների համաձայն՝ զոհերի ընդհանուր թիվը աղետի գոտում կազմել է 52 000 մարդ։


III . ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

               1 . Ցանկացած տարերային երևույթ  ինքնին չի հանդիսանում աղետ ։

Այն դառնում է այդպիսին մարդու սխալ գործունեության պատճառով։

      2 . Ամբողջ աշխարհում ավերիչ երկրաշարժերի տեղի ունենալու ճշգրիտ վայրի, ժամանակի և ուժգնության կանխատեսման հիմնախնդիրները մինչ օրս դասվում են ամենաբարդ և գործնականում չլուծվող խնդիրների շարքին։

 3 . ” Աղետի կառավարման համակարգի ” վերը նշված չորս  փուլերից նախապատվությունն անհրաժեշտ է տալ ” Երկրաշարժին նախապատրաստումը ” փուլին, քան անընդհատ առերեսվել ՝ ” Աղետի արձագանքումը “,
” Աղետի հետևանքների մեղմացումը և վերացումը ” ու ” Աղետի գոտու վերականգնումը ” միջոցառումներին։

4 . Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները, ակնհայտ է դառնում, որ ուժեղ երկրաշարժերին նախապատրաստվելու լավագույն միջոցներ են հանդիսանում․
         – գոյություն ունեցող շենքերի ուժեղացումը առաջադեմ տեխնոլոգիաներով,
      – սեյսմիկ վտանգի և սեյսմակայունության նոր ու բարձր պահանջներին համապատասխան ժամանակակից շենքերի  և շինությունների հաշվարկը և կոնստրուկտավորումը, նախագծումը և կառուցումը ։

5 . Այսպիսով, չնայած աշխարհի բոլոր երկրների համար երկրաշարժադիմացկուն շինարարությունը

հանդիսանում է ամենածախսատար , աշխատատար և երկարաժամկետ միջոցառումը ,

Հայաստանի Հանրապետության համար այն համարվում է ազգային անվտանգության կարևոր հիմնախնդիրներից մեկը ։    

                 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համար  երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտի կարևորությունը, հոդվածի վերջում ուզում եմ  դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետին հետևյալ ուղերձներով. 

  1. Շինարարության բնագավառում իրականացնել ավելի ճիշտ և սթափ կադրային քաղաքականություն, բացառել նշված բնագավառում կոռուպցիան, ավելի բարձր պահանջներ ներկայացնելով բնագավառում աշխատող մարդկանց և մասնագետներին վճարելով արժանապատիվ աշխատավարձ։
  2. Պետական համակարգում շինարարության ոլորտի պատասխանատուներին  նշանակել՝  հիմք ընդունելով  նրանց կրթությունը , մասնագիտական ունակությունները , այլ ոչ թե նրանց տարիներով կարծրացած մեթոդները, մոտեցումները և ստերեոտիպերը ։
  3. Ավելի լուրջ վերաբերվել երիտասարդ մասնագետների զարգացմանը և աճին, վերապատրսատմանը

և հետագա աշխատանքին ։

Վերջում կուզենայի  ազգովին աղոթենք՝

  • Սպիտակի երկրաշարժի զոհերի համար,
  • Որպեսզի  մեր Տեր Աստված  Հիսուս Քրիստոսը ապագայում հեռու պահի ողջ հայ ազգին նման սարսափելի աղետներից, որոնց վերքերը մինչև այսօր լրիվությամբ դեռ չեն սպիացել:

                                                                                        ՏԻԳՐԱՆ  ՍԱՅԻՅԱՆ

                                                                                             Անկախ ճարտարագետ – կոնստրուկտոր, շենքերի և շինությունների սեյսմակայունության

գնահատման մասնագետ