Նոր հրատարակություն

Լույս է տեսել 2022 թվականի հոկտեմբերի 8-11-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի,  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի, Արցախի գիտական կենտրոնի կողմից Արցախում կազմակերպված «Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պաշտպանության ու պահպանության  վտանգները» խորագրով գիտաժողովի նյութերի ժողովածուն: Այն բացվում է ԱՀ նախկին նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանի ելույթով, որում մասնավորապես ասվում է.՚ Հիրավի, ապրում ենք պատմական ծանրագույն իրողությունների մեջ և գրեթե անկարող ենք ներգործել թշնամու կողմից իրականացվող հակահայ քաղաքա կա նության վրա։

Չկա Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը։ Տարածք ների կորստի հետ թշնամու վերահսկողության տակ է մնացել պատմամշակութային հսկայական ժառանգություն, որը մեր անժխտելի պատմական ներկայության քարե անձնագիրն է։ Եկեղեցիների, ամրոցների, խաչքարերի, գերեզմանաքարերի, դամբարանադաշտերի զգալի մասը պեղված և ուսումնասիրված չէ։ Թիրա խա վոր վում և ոչնչացվում են դարերի պատմություն ունեցող եկեղեցիները, գերեզ մա նատներն ու հուշարձանները, բերդերն ու ամրոցները։ Առկախ է նաև բռնայուրացման վտանգը։ Աղվանացման թեզերը, պատմության նենգափոխումը, կեղծարարությունն անվերահսկելի արագությամբ տարածվում են լրատվության բոլոր հնարավոր սողանցքներով։

Մեզ շատ քիչ բան է հաջողվում անել։ Գուցե թե սրան նպաստում են նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային, մեղմ ասած, ոչ հայանպաստ իրողությունները։ Արցախը, որպես Հայոց աշխարհի արևելյան պատնեշ, երբևէ այսքան ծանր վիճակում չէր հայտնվել։ Մեր ինք նությունը հարձակման է ենթարկվում տարբեր տեղերից, խոցվում ու բռնայու րացվում։ Մենք ակամա նաև հոգևոր հարձակումների զոհ ենքՙ։ Ցայսօր մեզ չի հաջողվում ՅՈՒՆԵՍԿՕի մշտադիտարկման առաքելություն կազմակերպել Արցախում։ Ցայսօր միջազգային իրավապաշտպան և ոչ մի կառույց գործուն քայլեր չի ձեռնարկել ի պաշտպանություն Արցախի պատմամշակութային ժառանգության։ Սա ողբերգություն է, որովհետև Արցախի մշակույթը միայն համայն հայության ժառանգությունը չէ։ Այն համամարդկային է, և իրավացիորեն աշխարհի քաղաքակրթության մի մասն է։ Սիրելի՛ գիտաժողովականներ, ձեզանից յուրաքանչյուրի զեկույցն Արցախի մշակութային ժառանգության պահպանման պայքարի դրսևորում է։ Սա մեզ պատուհասած պատերազմի երկրորդ բնագիծն է, երկրորդ խրամատը, որը չի կարելի լքել, որովհետև ինքնությունն է արցախցու` այս տարածքի առաջնային տիրապետման իրավունքի անսակարկելի և անկշռադատելի ուժը։ Ի գործ և ի պայքար։ՙ՚

Ժողովածուում ներառված են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչության կենտրոնի և Արցախի հոգևոր-մշակութային հարցերով գրասենյակի ղեկավար Հայր Գարեգին Համբարձումյանի, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի ողջույնի խոսքը:

Հայր Գարեգին Համբարձումյանը, մասնավորապես նշել է Արցախի հայկական հոգևոր և մշակութային հուշարձանները Ադրբեջանի կողմից անխնա ավերման ենթարկվելու փաստի մասին միջազգային հանրությանը իրազեկելու և այդպիսով հայկական ժառան գության ոչնչացումը կանխելու նպատակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  կողմից ձեռնարկված միջոցառումները:

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանն իր  ողջույնի խոսքը եզրափակել է հետևյալ խոսերով. ՚Այսօր մենք պետք է նախ հաղթենք ինքներս մեզ, մեր ներսի չարին, հետո մնացած հաղ թա նակները արագորեն կհաջորդեն իրար։ Ուստի այսօր մենք պետք է նաև ազգային մշակույթի միջոցով վերակերտենք մեր ինքնությունը՝ զարգացնելով նրա մեջ պաշտպանողական և ինչու չէ նաև՝ հարձակողական բնազդը՝ դաստիարակելով քրիստոնյա, հայրենաճանաչ և պետականակերտ սերունդ՚:

Գիտաժողովում լսվել են/նաև առցանց եղանակով/  հրատապ զեկուցումներ, որոնք նույնպես զետեղվել են ժողովածուում: Դրանք են ՚ Արցախի մշակութային ժառանգությանն ուղղված քաղաքականության առաջնահերթ խնդիրներն արդի փուլում/ Համլետ Պետրոսյան, Հայկուհի Մուրադյան/, Արցախի նյութական մշակութային արժեքների պաշտպանությունը/Թեսսա Հոֆման/, Աղվանից կաթողիկոսական աթոռի տեղափոխության հանգամանքները/ Մելանյա Բալայան/, Իվանյան (Խոջալլու) բնակավայրը. պատմական անցյալը և ներկա/ Վահրամ Բալայան/, ՚Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության պատմական նշանակությունըՙ/ Իրինա Բարսեղյան-Կրպեյան/, Գերմանիայի Դաշնային Հանրապետության ջանքերը Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում/ Հարություն Գրիգորյան/, ՚Արցախյան հիմնախնդիրը Խորհրդային Ադրբեջանի զավթողական քաղաքականության թիրախում: Անդրադարձ ադրբեջանական պատմագիտության խեղաթյուրումներինՙ/ Արմինե Խաչատրյան/, Արցախի հին շրջանի մշակույթի հետազոտության արդի վիճակը և ադրբեջանական էքսկուրսները/ Նժդեհ Երանյան/  ՚Մշակութային ժառանգության պահպանության միջազգային սկզբունքները և հայ մշակութային ժառանգության բռնյուրացումը Ադրբեջանի կողմիցՙ /Արմինե Տիգրանյան/, ՙԱրցախի ձեռագրական ժառանգությունը՚ /Թամարա Մինասյան/, Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացումը և ոչնչացումը որպես ռազմական հանցագործությունՙ, /Հովիկ Ավանեսով, Յանա Դավթյան, Վահան Բաբախանյան/,Присвоение и уничтожение Азербайджаном Армянского культурного наследия как военное преступление/ Овик Аванесов, Яна Давидян/,  ՚Աղուանից կաթողիկոսութիւնը Ժ. դարի երկրորդ կէսինՙ/ Ղևոնդ քահանայ Տեոմկին , ՚Խաչեն-Դորբատլիի դամբարանի արաբերեն արձանագրությունըՙ/Րաֆֆի Քորթոշյան/ , -Գետամիջո Սբ. Աստվածածին եկեղեցին/ Աշոտ Հակոբյան/:

Գիրքն անվճար տպագրել է ՚Էդիթ Պրինտ՚ հրատարակչությունը:

՚ԼՈՒՍԱՐԱՐՙ