2017թ. ամռանն էր: ՚Կարինՙ ավանդական երգի-պարի հիմնադիր և ղեկավար Գագիկ Գինոսյանին հանդիպեցինք Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Սլավա Ասրյանի աշխատասենյակում: Նրանք քննարկում էին ՚Ազգային երգ-պար՚ առարկան Արցախի դպրոցներում ներդնելու ծրագիրը: Առաջին խնդիրը առարկայի մասնագետներ պատրաստելն էր, որը պետք է իրականացվեր վերապատրաստման դասընթացների միջոցով: Առաջին վերապատրաստվողների արդյունքներից Գինոսյանը գոհ էր. ՚Ծրագրի մեջ ընդգրկված դպրոցների առաջին խմբում փայլուն ուսուցիչներ կային, որոնք և՛ երգի, և՛ պարի, և՛ մարդկային, և՛ մանկավարժական տեսանկյունից լավագույնս պատրաստվում են և վստահ եմ, որ այդտեղից դուրս եկած երիտասարդները, իրոք, մեր երկրի լիարժեք քաղաքացիներ կդառնան», -աjսպիսի տպավորություն նա հայտնեց: Առարկայի նպատակի մասին ասաց. «Մենք չենք փորձում երեխաներին ուղղակի երգել-պարել սովորեցնել: Դա ընդամենը միջոց է, որպեսզի ինքնություն, ազգային մշակույթի հարազատություն փոխանցենք երեխաներին, Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի արժանավոր քաղաքացի դաստիարակելու առաքելություն : Այսինքն` մշակութային գանձերը փոխանցելով, մշակույթը ճիշտ ձևով ներկայացնելով, երեխաների մեջ դեպի ազգային մշակույթը սեր ներշնչելով` նաև սեր ներարկել դեպի հայրենիքըՙ:
Կարճ ժամանակում Արցախի բոլոր դպրոցներում ներդրվեց ՚Ազգային-երգՙ պարը: Եվ դա այն բանից հետո, երբ բոլոր ուսուցիչների հետ իր աշակերտներով անձամբ պարապեց Գինոսյանը: Եվ այդպես ազգային պարը դպրոցների միջոցով վերադարձվեց ժողովրդին, ինչպես ինքն էր երազում՝ բեմից իջավ հրապարակ, դարձավ ժողովրդի կենցաղի մաս:
Ինքնության պահպանման նրա պայքարը սկսվեց ռազմադաշտից և շարունակվեց մշակութային դաշտում, քանզի համոզված էր. ՚Երբ հայը կկորցնե իր հպարտությունը, ապա հայ լինելը կդառնա անտանելի ՙ: Եվ գուցե թե ամեն տեղ խիզախած մարտիկի սիրտը չդիմացավ ՚հայի ՝հպարտության բարձունքից գահավիժելու իրողությանը:
Մեծ հային դեպի հավերժություն ճանապարհելու պահին երիտասարդները ռազմապար պարեցին, ասել է թե՝ պայքարը շարունակվում է…
ԼՈՒՍԱՐԱՐ