ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ԴԺՈԽԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Երբեք չեմ հրապուրվել դեպքերն ու իրադարձությունները անմիջական տպավորության տակ արձանագրելով: Դրանք նախ պիտի կարողանայի մարսել, այնուհետև թղթին հանձնել: Մտքերս փոթորկված ծովում հայտնված նավի բեկորների պես այս ու այն կողմ են թռչում, ու հավաքել չի լինում: Փոթորկված հոգիս էլ պատեպատ է տալիս իրեն ու խաղաղ անկյուն չգտնելովª չի հանգրվանում ոչ մի տեղ: Մեկ ծառս է լինում  աշխարհի անարդարությունների դեմ, մեկ` ընկղմվում հատակն անդունդի, մեկ` անհանգիստ թափառում աշխարհեաշխարհ լույսի փնտրտուքով համակված, ու երբեք չի խաղաղվում: Այսքան փոթորիկների միջով անցած հոգին ինչպե՞ս կարող է խաղաղվել, երբ խաղաղության նշույլ իսկ չկա, երբ մի արհավիրքը հաջորդում է մյուսին, երբ խաղաղ արշալույսներ երազող  Արցախիս ժողովուրդը անընդհատ բռնությունների է ենթարկվում ու իր խաղաղարար, ստեղծագործ կյանքը չի կարողանում վայելել սեփական հողում:

Մեր ճակատագիրը մեր փոխարեն տնօրինեցին ուրիշները, նվիրյալ զավակների փոխարեն հաղթանակը վայելեցին ազգադավները, որոնք նրանց թափած արյունը  ջուր դարձրին: Մեր անկոտրում կամքը, սակայն, ոչինչ չկարողացավ ընկճել: ԻնÝ ամիս շարունակ բռնապետության խորհրդանիշ Ադրբեջանը մեր ժողովրդին բազում զրկանքների ենթարկեց` ամեն գնով փորձելով կոտրել նրա համառությունը: Չհասկացան, áñ արցախցին կոտրվողներից չէր: øաղցրավենիք չկար, բայց չեղածը անօրինակ ձևերով ստեղծում ¿ñ: Քարի ու հողի հետ կռիվ տվեց ու գոյատևեց, քանզի հնարը գտնում էր միշտ. բնությունը սատարում էր: Բայց եկան և  հացազուրկ օրերը, ու դրանց էլ դիմակայեցինք… Այդ ծանր պայմաններում էլ կարողացանք ձմռան  պաշար ամբարել մեր ստեղծածովª մենք մեզանով ապրելու համար: Ամուր կառչած էինք մեր հող ու ջրին, և ոչինչ չէր կարող խեղճացնել մեզ:
 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած` մենք քուն ու դադար չունեինք: 44-օրյա պատերազմից հետո չեմ հիշում մի օր, երբ մենք խաղաղ ու անվրդով շարունակեինք ապրել: Խախտված էր մեր առօրյան, բազում զոհերի հոգիները մեզ հանգիստ չէին տալիս, պատերազմի սարսափն ու մահվան ուրվականներն ամենուր հետապնդում էին մեզ: òերեկները գործերով զբաղված էինք, գիշերները չէին լուսանում. խավարն իր հետ ոսոխի շունչն էր բերում-մոտեցնում մեր հարազատ օջախներին:
Այնուհանդերձ, հայրենի տանն էինք, փառաբանում էինք մեր հերոս տղաներին, վառ պահում նրանց անմար հիշատակը: Նրանց հոգիներն էլ մեզ պայքարի ուժ էին տալիս: Ամենակարևորը` մենք մեր սեփական տանն էինք ու ոչ ոքից ոչինչ չէինք մուրում…

 Ճակատագրի խաղերն էլ անկանխատեսելի են, չգուշակվող…   Բլոկադայի օրերին որոշ մարդիկ խիղճները գրպանները դրած՝ Íախեցին իրենց հոգիները, երախները լայն բացած` ժողովրդի հաշվին հագուրդ տալով հարստանալու իրենց ծարավին:

 Ֆեյսբուքյան էջերը ողողվեցին առուծախի կեղեքիչ տեսարաններով: Տիեզերական գներով սկսեցին վաճառվել բուսական յուղը, շաքարավազը, փտած ու կարկտահար խնձոր կոչվածը, մանկական կերը, ալյուրը, սոխը, լոլիկը, վարունգը, կարտոֆիլը, լվացքի փոշին, օճառը… (հավանաբար այս ապրանքներն էլ էին ցնծում այն փաստից, որ կարող էին նման պատվի արժանանալ):

            Ամեն ինչ առուծախի առարկա դարձավ, նույնիսկ՝ խիղճը:
Ժողովրդական իմաստությունը ճիշտ ու զորեղ է ամեն ինչից. մարդուն կարելի է ճանաչել նեղության ժամանակ: Ու ճանաչվեցին ժողովրդի կեղեքիչները ճակատագրական այդ ծանր պահերին: Նրանց թալանը չափ ու սահման չէր ճանաչում: Նրանց թիվը շատ չէր խեղճ ժողովրդի մեջ, բայց թալանի առումով գերակշիռ դերակատար էր…
                Սակայն այս իրավիճակում անգամ մեր ժողովուրդը չկորցրեց իր մարդկային կերպարը: Նա ուժեղ էր, արի, քանզի իր հողի վրա էր: Հող, որ ուժ ու կորով էր պարգևում նրան, և նա ամենայն լռությամբ տանում էր բոլոր զրկանքները:
                Իսկ կյանքի ճանապարհը  շարունակում էր փակ մնալ` մատնելով մեր ժողովրդին տառապանքների ու անմարդկային պայմանների: Հարուստները շարունակում էին իրենց ճոխ ու հանդիսավոր ծնունդներն ու խրախճանքները, իսկ աղքատները համեստ, առանց ավելորդ ճոխությունների էին կազմակերպում իրենց երեխաների ծննդյան օրերը. նշում էին ավելի համեստ` կիսած ձմերուկի կամ սեխի վրա մոմեր տեղադրելով ու առանց քաղցրավենիքի, որը մեր երեխաների համար անհասանելի մի երազանք էր դարձել: Այնուամենայնիվ, չէինք կորցնում մեր կենսասիրությունը անգամ այս պայմաններում: Հպարտ ու համառորեն ապրում էինք մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը:
  Այդ օրը սովորականի պես առօրյա գործերով էինք զբաղված: Ի՜նչ իմանայինք, թե ինչ էր բերելու սեպտեմբերի 19-ը մեր գլխին:
Կեսօրին լսվեցին թնդանոթների ու արկերի հռնդյունները /մեզ շատ ծանոթ ձայներ էին/: Ոսոխը կրկին լայն երախը բացել ու ահաբեկում էր բնիկ ժողովրդին/արցախցիներիս/: Գյուղի չորս կողմից դղրդյուններ էին լսվում, արկերի տեղատարափ էր մեր անտառների, սարերի, դաշտերի ու ձորերի վրա: Կրակ էր թափվում մեր դիրքերի վրա, իսկ Արցախի զինվորը համառորեն դիմադրում ու համարժեք պատասխան էր տալիս: Բայց նա մենակ էր թվով ու ռազմամթերքով իրեն հազար անգամ գերազանցող թշնամու դեմ: Կյանքի ճանապարհը փակ էր, ազգադավ ղեկավարությունն էլ` ուրացած հայրենին: Արցախցի զինվորը մենակ էր կյանքի ու մահվան կռիվ  տալիս:
                Նորից պատերազմ էր… Վախից սսկվել ու կուչ էինք եկել պատերի տակ` ամեն անգամ փորձելով պարզել, թե արկը հիմա էլ որտեղ պայթեց: Չէին դադարում խլացնող դղրդյունները: Սպասում էինք`  չիմանալով, թե ինչի…

                Իսկ ու՞ր են էին խաղաղապահները, ինչու՞ ոչինչ չէին ձեռնարկում:
Հետագայում պարզվեց, որ նրանք լավ էլ տեղյակ էին թշնամու ձեռնարկած քայլերից /Արցախում իբր հակաահաբեկչական օպերացիա էր իրականացվում, ահաբեկիչներն էլ իբր հայրենապաշտպան զինվորներն էին, որ դիրքերում մեր անդորրն էին ապահովում/:
                Ամեն վայրկյան սպասում էինք, որ թշնամին ուր որ է գյուղ կմտնի: Ոչինչ հնարավոր չէր իմանալ, ոչ մի տեղ զանգել չէր լինում. կապ չկար: Փոքրիկ Արցախս մեկուսացած էր խուլ ու բութ աշխարհից, ոչ ոքի չէր հետաքրքրում աշխարհին հայտնի հսկաներ նվիրած այս գողտրիկ անկյունը /նավթի ու գազի պաշարներով արբած Եվրոպան կուրացել էր, շահը գերակա արժեք էր համր Եվրոպայի համար, ինչպես բոլոր դարերում է եղել… Պատմությունը շատ հարուստ է նման փաստերով/:
                Իսկ  կյանքի ճանապարհը, որ բլոկադայի ամիսների ընթացքում դարձել էր հայերի առևանգումների ու ստորացումների միջոց, շարունակում էր փակ մնալ` զրկելով բոլորիս մարդասիրական որևէ օգնությունից:
                Այս ամենը, սակայն, ոչինչ էր` համեմատած այն ապրումների հետ, որ ունեցանք սեպտեմբերի 19-ին և դրան հաջորդած օրերին:
                Գյուղից շարժ էր նկատվում. մեքենաներ էին դուրս գալիս/. նրանք էին, ովքեր վառելիք ունեին: Երեկոյան դեմ ավտոբուսներ երևացին գյուղում. /,/էլի անտեղյակ էինք կատարվող դեպքերից:
Մութը վրա հասավ, դղրդյունները շարունակվում էին: Ծանոթներիցս մեկը զանգեց, թե խաղաղապահները ավտոբուսներ են  ուղարկել՝ մարդկանց տարհանելու օդանավակայանի տարածք: Անտեղյակ սպասվելիք իրողությունից՝ առանց հագուստի ու փաստաթղթերի, տնային հագուստով դուրս եկանք տնից` երբեք չմտածելով, որ այլևս բախտ չի վիճակվելու վերադառնալ հարազատ օջախներ…

/շարունակելի/
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ