Սեպտեմբերի 17-ը Արցախում նշվում է որպես Ֆիզկուլտուրնիկի օր: Արցախի Հանրապետության կրթության, գիտութան, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ, որում ասովում է.
՚Օրվա առթիվ շնորհավորում եմ մարզական ոլորտի ներկայացուցիչներին, նրանց, որոնք ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ջանք ու եռանդ չեն խնայել ու այսօր էլ, արհամարհելով ստեղծված դժվար պայմանները, շարունակում են «առողջ ոգի՝ առողջ մարմնում» սկզբունքով սերունդներ դաստիարակել:
Շրջափակման հետևանքներով պայմանավորված՝ մասսայական մարզական միջոցառումների կազմակերպում, ցավոք, հնարավոր չէր: Բայց այս հանգամանքը չպետք է թևաթափ անի, հակառակը՝ առավել մեծ եռանդով ու նվիրվածությամբ պետք է շարունակել դաստիարակել ֆիզիկապես առողջ, հոգեպես ամուր, կամքով տոկուն սերունդ, որը պատրաստ է դիմակայել բոլոր դժվարություններին և պայքարել հանուն հայկական Արցախի:
Ֆիզիկական կուլտուրայի զարգացման ուղղությունը և ոլորտի ներկայացուցիչների խնդիրները մշտապես եղել են և կլինեն մեր ուշադրության առանցքում:
Կրկին շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին, մաղթում քաջառողջություն, բարօրություն, նվիրում ու կամք՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտները՝ հանուն մեծ ու փոքր հաղթանակների՚: