ԱՐՑԱԽԸ ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է՝ ՎԵՐԱԴԱՐՁ

Մարզական էջի հյուրը կիոկուշինկայ կարատե-դո մարտարվեստի մարզիչ, «Վերադարձ» մարզական ակումբի տնօրեն Արմեն Պետրոսյանն է: -Արմե՛ն, կիոկուշինկայ կարատե-դոյի ֆեդերացիան Արցախում լայն գործունեություն ծավալած մարզական թերեւս միակ ֆեդերացիան է, որ կարողացավ Հայաստանում վերսկսել իր աշխատանքը: Ի՞նչ խնդիրների եք առնչվում վերանվանված «Վերադարձ» ակումբը կանգուն պահելու ընթացքում: – 2023 թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո մենք, ինչպես մնացած արցախցիները, տեղահանվել ենք, … Մանրամասն

ՎԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՊԱՐԵՏԸ

/Արտավազդ  Թումանյան – 130/ Հովհ․Թումանյանի ընտանիքի պատմությունը մի անսպառ շտեմարան է, որի բացահայտումները ջանասիրաբար ամեն անգամ իրողություն է դարձնում Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը։ Թումանյանասեր հյուրերի համար կրկին մի նոր անակնկալ էր պատրաստվել.  լուսավոր ծնունդ էր Թումանյանի թանգարանում։ Ողջունելով ներկաներին՝  Լ. Ղարախանյանը նշեց, որ օրվա հետաքրքիր թեման վերաբերում է ընտանիքի ամենասիրելի զավակի՝ Արտավազդ … Մանրամասն

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Հոկտեմբերին Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում  Հայաստանը ներկայացնող մարզիկների մեջ էր  նաեւ   արցախցի 17-ամյա բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը: Մարզիչ Նարեկ Աբրամյանի սանը 57 կգ քաշային կարգում հինգ համառ մենամարտ ունեցավ, որոնցից չորսում հաղթանակ տարավ: Պարտության մատնեց թուրք մրցակից Չաղրի Ֆիդանին, որից հետո բռնցքամարտեց ադրբեջանցի մարզիկ Թաղի Նասիբովի հետ, որին նույնպես հաղթեց: Մրցեց Վրաստանը … Մանրամասն

ԱՐՑԱԽԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽՈՍՈՒՆ ՎԿԱ Է, ՊԱՅՔԱՐԻ ՈՒԺԵՂ ԳՈՐԾԻՔ

Արցախի Ավետարանոց գյուղի դպրոցի 150-ամյակի կապակցությամբ «Առավոտ» թերթին տված հարցազրույցում Արցախի կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանն ասել է. «Երբ 2005թվականին տոնեցինք գրերի գյուտի 1600-ամյակը, դա բիբլիական երանության նման մի բան է: Այդ օրերին ես ավելի խորն եմ զգացել իմ արմատները Հայոց արեւելից կողմանց: Եվ Հայոց արեւելից կողմանց … Մանրամասն

ՆՇՎԵՑ ԱՎԵՏԱՐԱՆՈՑԻ ԴՊՐՈՑԻ 150 ԱՄՅԱԿԸ

Մեծ Հայքի Ացախ նահանգի հնամյա բնակավայրերից է Ավետարանոցը: Եղել է Խամսայի մելիքություններից Վարանդայի մելիքանիստը՝ Մելիք Շահնազարյանների նստավայրը: Այն դարեր շարունակ եղել է անառիկ ամրոց ու դիմակայել բազում ասպատակողների: Արցախյան 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ավետարանոցը նույնպես մնաց թշնամու տիրապետության տակ. առաջին անգամ ամբողջովին հայաթափվեց: Այս պատմական բնակավայրը հայտնի է նաև իր ճանաչված զավակներով։ Գյուղի Կուսանաց անապատում … Մանրամասն

ԶԻՆՂԵԿ ՀԱՐՈՒԹԸ

Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառի բնակավայրերից է Վակունիսը, որը 20-րդ դարասկզբին հայաթափ էր եղել ու բռնակցվել նորաստեղծ Ադրբեջան կոչվող հանրապետությանը։ 1993թ․ գարնանն ազատագրվեց Արցախը Մայր հայրենիքից անջատող մի ամբողջ հատված՝ Հակարի գետի վերնահովիտն ամբողջությամբ։ Նույն թվականի մարտի 31-ին ազատագրվեց նաև Վակունիսը։ Ազատագրվեց Սիսական գնդի ջոկատներից մեկի հրամանատար Վուրգ Ոսկանյանի և իր 10 մարտիկների նահատակության … Մանրամասն

«ՄՈՆԹԵ-ԱՎՈ»-Ն` ՄԻՇՏ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

Հայրենանվեր գործունեություն Ճարտարցի ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Ջիվանյանը շուրջ երկու տասնամյակ առաջ հիմնադրեց «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերությունը, որի գործունեության գլխավոր առանցքը կրթությունն է: Նպատակը մատաղ սերնդի կրթության որակի բարձրացման, երիտասարդներին համայնքում ամրապնդելու, նրանց կյանքը հետաքրքիր դարձնելու, ուսուցիչների գործունեության, մանկավարժի մասնագիտության արժևորման, դպրոցի հզորացման խթանումն է` քաջ գիտակցելով, որ դպրոցները երկրի պաշտպանական ամրությունների բնագծերն են, ինչպես ասել է … Մանրամասն

ՆԱԽԿԻՆ ՍՊԱ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Մանկությունը Տեղահանում եւ պատերազմ: Ս.Դ.-ն ծնվել է 1984թ. հունվարի 20-ին Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում: 4 տարեկանում ականատես է լինում Բաքվում կազմակերպված հայերի ջարդերին եւ ստիպված լինում պապուտատի, ծնողների ու ավագ եղբոր հետ լքել Բաքուն՝ մազապուրծ փրկվելով մասսայական կոտորածից: Նոր բնակության վայր ընտրելու մի քանի տարբերակներ կային, սակայն պապիկի հորդորով նրանք նախընտրում են ապրել Արցախում, քանի … Մանրամասն

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ը՝ ՄԱՐԶՉԻ ՕՐ

Յուրաքանչյուր մարդու կյանքում որպես անձ կայանալու եւ հաջողակ մարդ ձեւավորվելու շրջանն անքակտելիորեն կապված է մանկապարտեզում, դպրոցում, ուսումնարանում, ԲՈՒՀ-ում սովորելու հետ: Այդ փուլում կարեւոր դեր են խաղում ոչ միայն ծնողներն ու ընկերները, այլեւ դաստիարակները, ուսուցիչները, դասախոսները, եւ իհարկե մարզիչները: Շատերի համար նրանք դառնում են կրթված, դաստիարակված, քաղաքավարի, բազմակողմանի զարգացած մարդու կերպարի օրինակներ, իսկ երբեմն էլ՝ բարոյական … Մանրամասն

Արդեն 31 անգամ

Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գործող «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամում հոկտեմբերի 25-ին տոնական եռուզեռ էր։ 1994 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի այս բարեգործական կառույցը հոկտեմբերի վերջից մինչև մայիս իրագործում է «Գթության խոհանոց» ծրագիրը։ Ծրագրի շահառուներն են Երևան քաղաքի Քանաքեռ–Զեյթուն, Կենտրոն, Էրեբունի և Նորք–Մարաշ վարչական շրջանների միայնակ թոշակառուները, հաշմանդամություն ունեցող անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և … Մանրամասն